ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ասուլիսներ

Ադրբեջանը կանոնակարգի առումով դեռ քայլ չի արել. իշխանությունը երկիրը գցել է թակարդի մեջ

25 Հոկտեմբեր 2024

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Նա ամփոփել է խորհրդարանական շաբաթն ու պատասխանել լրագրողների հարցերին:

«ԱԺ վերջին նստաշարջանը երկար է հիշվելու և մնալու է մեր պատմության մեջ՝ ամենախայտառակ էջերի գրանցման առումով»,- նշել Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովը սահմանադրական նման լիազորություններ չունի, բայց նրա որոշումները ներկայացվում են ԱԺ հաստատման, իսկ փաստաթղթով չենք ունենալու սահման, այլ՝ սահմանազատման գործընթաց։

«Չի բացառվում, որ չունենալով ընդհանուր սահմանի մասին պատկերացում՝ այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման։ Սա բնականաբար առաջացնելու է շատ լուրջ խնդիր նաև հանրաքվեի հետ կապված, թե ինչու այն չի իրականացվում հանրաքվեով և այլն»,-ասել է Ռուստամյանը։

Նա շեշտել է, որ կանոնակարգի վավերացումն Ադրբեջանի հետ միասին սինքրոն պետք է արվեր, իսկ Բաքվում այդ ուղղությամբ որևէ գործընթաց չկա։

«Ներկայում, ըստ էության, հատված-հատված սահմանը ճշգրտվում է, մեկ էլ պարզվելու է, որ այդ ճշգրտվող հատվածներն, որ իրար կպցնենք, այդ ուրավգծվող սահմանը խախտելու է մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ռուստամյանը և հարց տվեց, թե որտեղ է երաշխիքը, որ այդ կտորների կպցնելուց հետո առաջացած սահմանը կուրվագծի այն տարածքային ամբողջականությունը, որի մասին իշխանությունները հայտարարում են, այդ պատճառով էլ ընդդիմությունը հայտարարում է, որ կանոնակարգը լուրջ ական է պետականության տակ։

Բանախոսը հիշեցրել է, որ ՔՊ-ն նստաշրջանում ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն է տալիս կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելով և ենթադրեց, որ իշխանությունները ցանկանում են ամեն գնով պահել իրենց աթոռները՝ նաև իրենց համար անընդունելի ընտրության արդյունքները չեղյալ համարելով։

«Ամեն իշխանություն հեռացվելու է յուրովի և այս իշխանություններն էլ են հեռացվելու, հավերժ չեն»,-ասել է Ռուստամյանը։

«2018 թվականին եղելէ ժողովրդի ընդվզում և այն ժամանակ ՀՅԴ-ն այդ շարժման կողքին էր։ Բայց մենք բոլոր իշխանությունների հետ հարաբերվել ենք մեկ սկզբունքով՝ առաջադրել ենք հստակ նպատակներ և պայմաններ, եթե դրանք ընդունելի են եղել՝ մենք համագործակցել ենք բոլորի հետ։ Այդպիսի իրավիճակ առաջացել է նաև 2018 թ. Նիկոլ Փաշինյանի հետ և մենք իրեն առաջարկել ենք 5 պայման, որ ստեղծված իրավիճակն օգտագործի և երկիրն արագ տեմպերով զարգանա, դեպի մեր ազգային, պետական նպատակներ, խնդիրների լուծում, բայց այդ 5-ից ոչ մեկը չմնաց»,-նշել է Ռուստամյանը և շեշտել, որ համագործակցությունը տևել է մի քանի ամիս։

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ կա մի զանգված որը քաղաքական դաշտում բոլորից դժգոհ է, բոլորին սևացնում է, որպեսզի ինքը գա քաղաքական դաշտ, ինչը խանգարում է ընդդիմության պայքարին։

Անդրադառնալով խաղաղության փաստաթղթին՝ Ռուստամյանն ասել է. «Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է, որ հերթական խաբեությունը իրականացնի և նոր մանդատ ստանա։ Լրջագույն բախում կա մեծ գերտերությունների մեջ, ՀՀ իշխանությունը պետք է այնպես անի, որ այդ բախումը մեր վրա չկոտրվի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company