ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հարկային օրենսգրքի փոփոխությունները չեն խթանի տնտեսական ակտիվությունը

17 Հունվար 2019 Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

- Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:

- 2016-ին Հարկային օրենսգիրքն ընդունվեց երկար քննարկումներից և ուսումնասիրություններից հետո` այն ակնկալիքով, որ երկար ժամանակ` 4-5 տարի այդ օրենսգրքում որևէ արմատական փոփոխություն չի լինելու, իսկ հարկ վճարողների կողմից հարկային համակարգն ավելի կանխատեսելի և ավելի քիչ ռիսկային է լինելու: Սակայն հենց հաջորդ իսկ տարվա ընթացքում Հարկային օրենսգիրքը մի քանի անգամ փոխվեց, փոփոխություններ եղան նաև անցած տարիներին: Հիմա էլ զգալի փոփոխություններ են նախատեսված` կապված շրջանառության, եկամտային հարկի հետ: Հարկային օրենսգրքի` առաջարկվող փոփոխությունները մեր տնտեսության վրա զգալի ազդեցություն չեն կարող ունենալ` դրանք չեն խթանի տնտեսական ակտիվությունը, նոր ներդրումներ չեն ներգրավվի, փոքր և միջին բիզնեսի շրջանառությունը, մրցունակությունը չեն ավելացնի:

– Ի՞նչ է նախատեսվում այս փոփոխություններով, և արդյո՞ք հարկային բեռի թեթևացմանն է սա միտված:

– Նախատեսված է շրջանառության հարկը 58-ից 115 մլն դրամ դարձնել, այսինքն` մինչև 115 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են օգտվել շրջանառության հարկից, ասել է, թե` նրանք շրջանառության որոշակի տոկոսով հարկ են վճարում և որևիցե ուրիշ հարկ չեն վճարում: Բայց, միևնույն ժամանակ, առանձին ուղղություններով նախատեսված է շրջանառության հարկի տոկոսադրույքների աճ, մասնավորապես` հանրային սննդի օբյեկտների դեպքում, օրինակ` 2018-ին գործել է 6 տոկոս շրջանառության հարկ, որն այժմ դառնալու է 8 տոկոս, իսկ 2020-ին այն կդառնա 10 տոկոս: Սա զգալի բեռ է հանրային սննդի օբյեկտների համար, քանի որ այստեղ այնքան էլ բարձր չէ շահութաբերությունը, որ նրանք կարողանան իրենց շրջանառության 10 տոկոսը վճարել ու շարունակել իրենց գործունեությունը: Սա հարված է փոքր ու միջին բիզնեսին: Պետք է ամեն դեպքում գնահատել այդ ռիսկերը և վերլուծել, թե այս պահի դրությամբ որքանով է նպատակահարմար լրացուցիչ հարկային բեռ դնել հանրային սննդի օբյեկտների վրա:

Բացի այդ` բարեփոխումների փաթեթում որդեգրված է եկամտային հարկի համահարթեցման մոտեցումը. անկախ եկամտի չափից` բոլորը պետք է վճարեն 23 տոկոս եկամտահարկ, ինչը ո՛չ տնտեսապես, ո՛չ սոցիալապես արդարացված չէ:

Առանձին ապրանքների, օրինակ` ալկոհոլային ապրանքների դեպքում ակցիզային հարկի բարձրացում կլինի, որի նպատակն է համահարթեցման արդյունքում նվազեցված հարկերը փոխհատուցել: Քանի որ շատ հարկ վճարողները սկսել են քիչ վճարել, և արդյունքում` պետական բյուջեում դեֆիցիտ կառաջանա, այն ուզում են լրացնել ակցիզային հարկի շնորհիվ: Այսինքն` ալկոհոլային խմիչքների վրա հարկը կավելանա, և այդ հարկը կսկսեն վճարել բոլորը` անկախ նրանից, թե նրանց եկամուտը որքան կլինի: Ըստ էության` հարկումը տեղափոխում են դեպի սպառում, որն արդարացված չէ: Սա ռեգրեսիվ հարկային քաղաքականության մոտեցում է, երբ գործում է «Շատից քիչ, քչից շատ» անարդար մոտեցումը:

Շարունակվելու է նաև նախորդ տարիներին ներդրած` ընտանեկան ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը` նախկին 18 մլն-ի փոխարեն դառնալու է 20 մլն, սակայն այդ փոփոխությունը չի տարածվելու առևտրի իրականացման վայրերում, մասնավորապես` տոնավաճառներում, շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների վրա: Դա վերաբերելու է տոնավաճառից դուրս գործողներին, և այդ փոփոխությունից չեն կարող օգտվել նաև ծառայության ոլորտում աշխատող տնտեսվարողները: Համաձայն այդ ռեժիմի` մինչև 20 մլն շրջանառություն ունեցողներն ազատվում են գրեթե բոլոր հարկերից և շատ թեթև հարկային բեռի տակ են:

Հարկային օրենսգրքի բարեփոխումները պետք է դիտարկել ընդհանուր տնտեսական բարեփոխումների համատեքստում` հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի` տեղական տուրքերի և վճարների բարձրացումը: Հունվարի 1-ից շեշտակիորեն բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարները, օրինակ` հանրային սննդի, առևտրի իրականացման վայրերի դեպքում, սեղմված գազի, կարաոկեների, բարերի և այլ գործունեությունների դեպքում: Այսինքն` նախատեսվում է տեղական տուրքերի աճ, իսկ այն հնարավոր իջեցումները, որ նախատեսված են Հարկային օրենսգրքով, չեզոքացնում են Երևան քաղաքի տուրքերի և վճարների բարձրացումը, այսինքն` մի տեղ նվազեցվում է, մյուս տեղում` մի քանի անգամ բարձրացվում:

Միաժամանակ, այս իշխանությունները առաջարկում են բարձրացնել գույքահարկը, մասնավորապես` 300 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաների դեպքում գույքահարկը կավելանա գրեթե 3 անգամ:

– Հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը դառնում են 25 500 դրամ: Սա ի՞նչ խնդիր է լուծում:

-Բարեփոխումների փաթեթում նվազագույն պարենային ապահովման շեմ է առաջարկվում` 25 500 ՀՀ դրամ, այսինքն` նպաստներն ու կենսաթոշակները դրանից ցածր չեն կարող լինել: Փոփոխությունը վերաբերում է շուրջ 18 000 թոշակառուների, ինչպես նաև մեծ թվով նպաստառուների, ընդհանուր առմամբ` 80 000 մարդ օգտվելու է այս ֆինանսական աջակցությունից: Անշուշտ, ողջունելի է այս աջակցությունը, սակայն մեր նպատակը ոչ թե պետք է լինի նվազագույն պարենային զամբյուղի ապահովումը, այլ նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը: Տեսեք` որպեսզի մարդն աղքատ չհամարվի, պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավելի եկամուտ ունենա , իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է մոտ 60 000 ՀՀ դրամ: Ստացվում է` վերոնշյալ փոփոխության դեպքում 25 500 դրամ ստացողները չեն համարվի ծայրահեղ աղքատ, բայց կհամարվեն աղքատ:

– Ավտոմեքենաների մաքսազերծման նոր համակարգն ի՞նչ է իրենից ենթադրում:

– Ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված իրավիճակը կախված է տարբեր գործոններից: Այն, որ 2020-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը շեշտակի աճելու են, հանգեցրել է նրան, որ հիմա շատ մեքենաներ են ներմուծվում ՀՀ, ինչի հետևանքով մաքսազերծման կետերում հերթեր են առաջանում: Նախորդ տարի ՊԵԿ-ը որդեգրեց աշխատաոճ, ըստ որի` ինվոյսով պետք է իրականացնի բոլոր մաքսազերծումները, այսինքն` ինչ գին նշված է հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) մեջ, դա էլ պետք է համարվի հիմք մաքսային արժեքը որոշելու և մաքսազերծելու համար: 2018 թվականի ընթացքում բազմաթիվ ավտոներմուծողներ ավտոմեքենաներ էին ներմուծում կեղծված կամ իրականությանը չհամապատասխանող ապրանքագրերով, որոնց միջոցով վճարում էին ավելի քիչ մաքսեր, հարկեր: Այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո ՊԵԿ-ը որոշում կայացրեց վերանայել իր քաղաքականությունը և երրորդ երկրներից ներմուծվող վթարված ավտոմեքենաների արժեքը ոչ թե որոշել հաշիվ- ապրանքագրերով, այլ փորձագետների խմբի կողմից. նրանք գնահատելու են կոնկրետ ավտոմեքենաների արժեքը և դրան համապատասխան մաքսատուրքերն են հաշվարկելու: Սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, որը պետք է նվազեցնել: Այդ ռիսկերի նվազեցման առաջին քայլը կլինի այն, որ փորձագիտական հանձնաժողովը հրապարակի, թե ի՞նչ սկզբունքներով է գնահատելու ավտոմեքենայի մաքսային արժեքը, ավտոմեքենայի կոնկրետ առանձին դետալների անսարքությունն ի՞նչ մեթոդաբանությամբ է հաշվարկելու, հակառակ դեպքում` այստեղ շատ չարաշահումներ կարող են լինել: Փորձագետների ներառման փոփոխությունով պայմանավորված էլ` մաքսազերծման կետերում իրարանցում սկսվեց, քանի որ մարդկանց համար դա նորություն էր: Հիմա խնդիր կա` գործընթացը ճիշտ բացատրելն ու գործադրելը և, ամենակարևորը, այս համակարգն արդար կիրառելը: Եթե արդար կիրառվի, գուցե ներմուծողների կողմից վստահություն կստանա և կսկսի գործել: Ամենամեծ խնդիրն այժմ հերթերն են. մաքսազերծման կետերի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար գուցե պետք է անցնել 24-ժամյա ռեժիմի կամ այդ կետերի թիվն ավելացնել, որ նման հերթեր չլինեն:

-Նոր սերնդի ՀԴՄ սարքերի վերաբերյալ ՊԵԿ նախագահն ասում էր, որ պարտադիր չէ գնեն իրենց կողմից ներմուծված ՀԴՄ սարքերը, այլ պարզապես պետք է գնել այն սարքերը, որոնք համապատասխանում են այսինչ չափանիշներին: ՊԵԿ նախագահի խոսքով` իրենք ազատականացրել են ոլորտը: Արդյո՞ք նրանց սահմանած չափանիշներով ՀԴՄ սարքեր կան շուկայում, բացի նրանց առաջարկածից:

-Հիմա բոլոր տնտեսվարողները պետք է ներդնեն նոր սերնդի ՀԴՄ-ներ: Մնացել են մինչև 10 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողները, որոնք փոքր, գերփոքր ձեռնարկություններն են: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները, հատկապես` տոնավաճառների, շուկաների տնտեսվարողները դեռևս չեն դրել այդ սարքերը: Հարկայինն էլ, իր հերթին, ծանուցում է իրականացնում, որ տեղադրեն, քանի որ հակառակ պարագայում նրանք կարող են տուգանվել 150 000 ՀՀ դրամի չափով: Սա լուրջ վարչական տուգանք է փոքր կամ գերփոքր տնտեսվարող սուբյեկտների համար: Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի առաջարկին, որ տնտեսվարողները կարող են գնել ոչ իրենց ներմուծած ՀԴՄ սարքերը, ապա նրանց սահմանած չափանիշներին համապատասխան սարքեր առաջարկողներ այս պահին շուկայում չկան, այսինքն` այս պահին այլընտրանք չկա: Բացի այդ` հետաքրքիր համակարգ են ներդրել` տնտեսվարողները 10 000 ՀՀ դրամ կանխավճար են վճարում ու շարունակում հին ՀԴՄ սարքով աշխատել` մինչև նոր ՀԴՄ-ն ներմուծվի, և այն տրամադրեն տնտեսվարողին, այսինքն` նախօրոք դառնում ես նրանց ՀԴՄ-ի գնորդը, և եթե հետագայում ինչ-որ մեկն ավելի մատչելի գնով այդ սարքից բերի, դու այլևս չես կարող այն գնել:

Կ. Հ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում

Աշխարհասփյուռ հայությունը ուշադիր հետևում է Հայաստանի խորհրդարանական ընտրությո

19 Մայիս 2026
Թշնամանքի սերմանումը թուրք-ադրբեջանակա

Վերջին օրերին արցախցիների հանդեպ ընդգծված և խորը ատելությունը գործող իշխանությ

19 Մայիս 2026
Ակնարկ. Շրջանցելով Եւ Խախտելով Սահմանա

Նախընտրական քարոզարշաւի ընթացքին գործող մեծամասնութեան առաջնորդը վերահաստատեց

19 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մ

18 Մայիս 2026
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակո

Մայիսի 15-ին Կիպրոսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ապրիլին Փարիզում տեղ

18 Մայիս 2026
Փաշինյանը պատրաստվում է նոր տարածքներ

«Այս չարիքի իշխանությունը, երբ որ խոսում է ինքնիշխանությունից, տարածքային ամբո

17 Մայիս 2026
Հաւատքի Մարդը՝ Թաթուլ Սոնենց-Փափազեան

Լուսանկար՝ Նանոր Պարսումեանի Մայիս 6-ին իր մահկանացուն կնքեց Հայ Յեղափոխակա

16 Մայիս 2026
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ Դաշնակցութեան մեծ ընտանիքին, ընկեր

16 Մայիս 2026
Ակնարկ. Հորմուզը` Չինաստան Այցելութենէ

Միացեալ Նահանգներուն եւ Չինաստանի նախագահներուն միջեւ կայացած հանդիպումին վերա

16 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դե

15 Մայիս 2026
Կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաս

Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ Փաշինյան

14 Մայիս 2026
Գերիները Բաքվում են Փաշինյանի ցանկությ

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել

14 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը. Խ

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրա

14 Մայիս 2026
Ընտրարշաւի մութ ծալքերը

«Մարդիկ երբեք այնքան շատ չեն ստեր, որքան՝ որսէ մը ետք, պատերազմի ընթացքին, կամ

14 Մայիս 2026
Ակնարկ. Չինաստանէն Սիւնիք Եւ Նախընտրակ

Միացեալ Նահանգներու նախագահը Չինաստան կը մեկնի, առանց լուծած ըլլալու Իրանի հետ

14 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company