ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրանի բեկումնային պատգամը

15 Մայիս 2025

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացը յանկարծ կը գտնուի վճռական նոր փուլի մը նախասեմին։

Իրան հրապարակաւ պատրաստակամութիւն կը յայտնէ իր միջուկային ծրագրի բոլոր ստորոգելիները ապառազմականացնելու և ծրագիրը ենթարկելու միջազգային վերահսկողութեան խիստ նորմերուն։ Ան նաև կը խոստանայ լայնօրէն լուծարել վերամշակոուած ուրանիումի իր պաշարները։

Այս կարևոր լուրը այսօր կը հաղորդագրուի NBC News-ի կողմէ Ռիչըրտ Էնկըլի ստորագրութեամբ («Top Iranian official says Tehran would forgo highly enriched uranium in nuclear deal with Trump» NBC News, Richard Engel, May 15, 2025)։ Կարևոր է նաև այն, որ Էնկըլի յօդուածին մէջ ևս կը խօսուի այն ձգտուած մթնոլորտին մասին, որ այսօր գոյութիւն ունի Թրամփի և Նեթանիահուի միջև Իրանի բանակցութիւններու խնդրով։

Եւ անշուշտ կարելի չէ ուղիղ և չարաշուք կապ մը չտեսնել Նախ. Թրամփի այս օրերու պաշտօնական այցելութեանց (Սէուտական Արաբիա, Քաթար և Արաբական Միացեալ Էմիրութիւններ) և Իսրայէլի երէկուան խուժդուժ գործողութիւններուն միջև, ուղղուա՛ծ՝ Կազայի ժողովուրդին։ Կասկած չկայ, որ Նեթանիահու ամէն ճիգ կ՚ընէ Թրամփի դիւանագիտութիւնը Արաբիոյ մէջ վարկաբեկելու թէ՛ Արաբիոյ իր հիւրընկալներուն և թէ՛ ԱՄՆ-ի ներքին քաղաքական ուժերուն առջև։

Պառակտել խաղադա՛շտը և հակակշիռ հաստատել ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացին վրայ…Պարզ է, որ Նեթանիահու այժմ կը գործէ այս հակամարտ դիրքերէն նպատակ ունենալով պատանդ վերցնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը Միջին Արևելքի և Կովկասի ռազմաբեմերուն վրայ։ Վտանգը այն է, որ այս սպանիչ մրցախաղը կրնայ ի վերջոյ ապակայունացնել ԱՄՆ-ի ռազմավարութիւնը տարածաշրջանին մէջ, եթէ կարելի չըլլայ ուժեղ հակակշիռ հաստատել Նեթանիահուի վարքագծին վրայ։ Հակակշի՛ռ՝ որ տարածուի նաև Ազրպէյճանի և Թուրքիոյ վրայ։

Ուշագրաւ է նաև այն բացայայտումը, որ Թրամփ ըրաւ Ռիատի մէջ՝ շուտով Սուրիան ազատելու ամերիկեան պատժամիջոցներէն։ Հոս ևս Սուրիոյ մէջ նախաձեռնութիւնը Թուրքիոյ և Իսրայէլի ձեռքէն հեռոու պահելու և Սէուտական Արաբիոյ Գահաժառանգ Իշխանը խաղին մէջ բերելու յստակ միտում մը երևան կու գայ բացէ ի բաց «անհանգստացելով» Իսրայէլի վարչապետը…

Նկատի ունենալով վերոյիշեալը, Իրանի ներկայ քայլը (դրականօրէն ազդելու բանակցային գործընթացին վրայ) պէտք է համարել մեծապէս խոստումնալից և իմ նախորդ յօդուածի բնորոշումով՝ ԱՄՆ-ի դիւանագիտութեան ձեռքերը զօրացնող և Նեթանիահուի սադրանքը չէզոքացնող բանալի նախաձեռնութիւն։

Անշուշտ, դեռ երկար ճամբայ կայ բանակցութիւններուն առջև։ Առայժմ հանգոյցը կը մնայ հանգոյց։ Ան նոյնիսկ աւելի կը խճըճուի և կը վերածուի գորդեան հանգոյցի։ Հարց է, թէ ո՞վ ի վերջոյ պիտի կտրէ գորդեան այս հանգոյցը…

Կարօ Արմենեան
Մայիս 15, 2025

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company