ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբուլից

15 Մայիս 2025 Ռուս-ուկրաինական բանակցութիւններին ընդառաջ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների միջեւ վերսկսւելու է ուղիղ բանկցութիւնները:

Նախաձեռնութիւնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է, որը նախօրէին լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, արձագանգելով Ուկրաինայի եւ չորս եւրոպական երկրների կողմից մայիսի 12-ից 30-օրեայ հրադադարի առաջարկին, Կիեւի հետ ուղիղ բանակցութիւնների առաջարկ ներկայացրեց. «Մենք առաջարկում ենք ուկրաինական իշխանութիւններին վերսկսել բանակցութիւնները, որոնք ընդհատւել էին 2022 թւականի վերջին, վերսկսել ուղիղ բանակցութիւններ՝ առանց որեւէ նախապայմանի»:

Պուտինը յայտարարել էր, որ պաշտօնական Մոսկւան չի բացառում իրական հրադադարի շուրջ համաձայնութեան հասնելու հնարաւորութիւնը, որը կը պահպանւի հակամարտութեան երկու կողմերի կողմից: Ըստ նրա՝ դա պէտք է դառնայ առաջին քայլը դէպի երկարաժամկէտ կայուն խաղաղութիւն, այլ ոչ թէ հնարաւորութիւն վերազինւելու, եւ վերազինումից յետոյ ռազմական գործողութիւնները վերսկսելու:

Անշուշտ միջազգային հանրութիւնը ստամբուլեան բանակցութիւններից ակնկալում է ստանալ դրական ազդանշաններ, որոնք առնւազն կուրւագծեն եւրասիական տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունութիւնը վտանգած հակամարտութեան աւարտի հնարաւորութիւնը: Սակայն պէտք է խոստովանենք, որ այն ինչ, որ տեղի է ունենում գործընթացի խորապատկերին աւելի շատ հարցեր է առաջացրել եւ յարուցել իրատեսական վերապահութիւն բանակցութիւնների հնարաւոր դրական ելքի վերաբերեալ, քանի որ իրավիճակը չափազանց փխրուն է եւ խնդրայարոյց, որը այնքան էլ լաւատեսութեան առիթ չի տալիս:

Նախ. ռուսական կողմն առաջարկել է հանդիպել առանց նախապայմանների, ուղիղ քննարկել բոլոր հարցերն ու առկայ խնդիրները, որից յետոյ միայն հնարաւոր կը լինի ձեւաւորել կայուն եւ տեւական հրադադար (այս տեսակէտին, ի դէպ, կողմ է նաեւ Միացեալ Նահանգները, որը թեմայի կապակցութեամբ արդէն մի քանի հանդիպումներ է անց կացրել կողմերի հետ): Իրականում, ինչպէս նշում են փորձագիտական շրջանակները՝ այս փուլում պաշտօնական Մոսկւան չի ցանկանում Կիեւի հետ հրադադարի համաձայնագիր կնքել, այլ աւելի շուտ ցանկանում է բանակցել արիւնահեղութեան հնարաւոր դադարեցման շուրջ, եւ որոշել՝ հնարաւո՞ր է գնալ գործարքի, թէ՞ ոչ: Մինչդեռ ուկրաինական կողմն արձագանգելով հանդիպման առաջարկին՝ պահանջել է համաձայնւել մայիսի 12-ից սկսեալ, 30 օր տեւողութեամբ հրադադար հաստատելու մասին Ուկրաինայի եւ եւրոպական չորս երկրների ներկայացրած առաջարկին:

Երկրորդ. Եւրոպան շարունակում է ռուսական կողմին սպառնալ պատժամիջոցներով, եթէ չհամաձայնւի 30-օրեայ հրադադարի ռեժիմ ձեւաւորելու առաջարկին:

Եւրոպան պնդում է նաեւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի անշրջելիութեան մասին, ինչն ակնյայտօրէն հակասում է Ռուսաստանի սահմանած կարմիր գծերին, որի մասին բազմիցս յայտարարել է Կրեմլը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի հանդուրժելու իր սահմանների անմիջական հարեւանութեան ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցւածքների առկայութիւնը:

Դեռ աւելին, բանակցութիւնների նախօրէին Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէն յայտարարել է Ուկրաինայի դէմ ագրեսիայի յանցագործութեան համար արտակարգ դատարան ստեղծելու գործընթացի մեկնարկի մասին, որը նախկինում ոչ պաշտօնապէս անւանել են «Պուտինի տրիբունալ»։

Ակնյայտ է, որ Ուկրաինայի եւ նրա եւրոպացի հովանաւորների կողմից կայ վերջնագրային քաղաքականութիւն: Ռուսաստանն առաջարկել է հանդիպել՝ ուղիղ քննարկել բոլոր հարցերն ու առկայ խնդիրները, սակայն ստացել է նախապայմանների, վերջնագրերի եւ սպառնալիքների ամբողջական մի փաթեթ: Պարզ տրամաբանութիւնը մեզ յուշում է, որ նման պայմաններում հակամարտութեան համար ընդունելի լուծման հասնելու շանսերը նւազագոյն են, եւ չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, որ եթէ նման վերջնագրեր են ներկայացւում, դա նշանակում է, որ չկայ կանխատեսում, որ հանդիպման ընթացքում լուրջ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւելու կողմերի միջեւ:

Վերը նշւած հանգամանքներից բացի կայ խանգարիչ եւս մի գործօն: Դա հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ Արեւմտեան ճամբարում առկայ մօտեցումների յստակ տարբերութիւնն է, եւ իզուր չէ, որ ստամբուլեան բանակցութիւնների նախօրէին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Արեւմուտքին չբաժանւել Ուկրաինայի հարցում, եւ յայտարարել է, որ աշխատում է Եւրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ միասնութիւն ապահովելու ուղղութեամբ՝ ուկրաինական պատերազմն աւարտելու հարցում՝ շեշտելով, որ Արեւմուտքը չպէտք է հաշտւի Ուկրաինայում թելադրւած խաղաղութեան կամ ռուսական ռազմական ուժերի կողմից ձեռք բերւած ստատուս քւոյի հետ։

Սա ոչ պակաս էական եւ կարեւոր հարց է: Քանի որ ըստ էութեան հակամարտութեան հետ կապւած որոշ հարցերում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ունեն փոխըմբռնում, ինչը տրամագծօրէն տարբերւում է Ուկրաինայի եւ Եւրոպայի հայեացքներից եւ մօտեցումներից այս հակամարտութեան հնարաւոր լուծումների վերաբերեալ, որն իր հերթին բարդացնում է համաձայնութեան հասնելու ընթացքը:

Ուստի, պէտք չէ շտապել լաւատեսական կանխատեսումներ անելու հարցով: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ստամբուլեան ուղիղ բանակցութիւնները պէտք է հիմնականում դիտարկել որպէս հակամարտութեան կարգաւորամանն ուղղւած գործընթացի հերթական փուլի սկիզբը, որը հաստատապէս լինելու է չափազանց բարդ եւ կարող է շատ երկարաձգւել: Մանաւանդ, որ ակնյայտ է, թէ Ուկրաինան եւ նրա եւրոպացի դաշնակիցները ձգտում են պարզապէս հրադադարի, ինչը նրանց շնչելու եւ ժամանակ շահելու հնարաւորութիւն կը տայ: Ինչպէս նշում են խնդրին լաւածանօթ փորձագէտները՝ սա ըստ էութեան, նոյն իրավիճակն է, ինչ վերջին տարիներին, պարզապէս աւելացել է Թրամփի վարչակազմը, որն իր քաղաքականութեամբ տարանջատւել է Եւրոպայի քաղաքականութիւնից:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company