ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Հալէպահայութիւնը համախումբ շարքերով տօնախմբեց ՀՀ անկախութեան կերտման 107-ամեակը

03 Հունիս 2025

ՆԵՐՍԷՍ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՂԹԱՐՇԱՒԸ ԿԸ ՍԿՍԻ ՀՈՆ, ՈՒՐ ՄԵՆՔ Կ՚ԸՆՏՐԵՆՔ ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆԸ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՓՈԽԱՐԷՆ, ԳԻՏՈՒԹԻՒՆԸ՝ ԱՆԳԻՏՈՒԹԵԱՆ, ՀԱՒԱՏՔԸ՝ ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԵԱՆ»

Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Արք. Աշգարեանի, կազմակերպութեամբ Սուրիոյ Երիտասարդական Միութեան, Կիրակի, 1 Յունիս 2025-ի երեկոյեան ժամը 6։30-ին, Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի շրջափակէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան կերտման 107-ամեակի տօնախմբութիւնը։

Հանդիսութեան ներկայ էին Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Արք. Աշգարեան, Բերիոյ Կաթիղիկէ Հայոց Առաջնորդ Արհի. Տէր Պետրոս Արք. Միրիաթեան, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքապետ Վեր. Դոկտ. Յարութիւն Սելիմեան, ՀՀ Հալէպի գլխաւոր Հիւպատոս Արա Աւեստիսեան եւ հիւպատոսութեան խորհրդական Դաւիթ Թադեւոսեան, Ազգ. իշխանութեան, հալէպահայ կազմակերպութիւններու, մշակութային, բարեսիրական եւ մարզական միութիւններու ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր եւ հոծ բազմութիւն մը։

Տօնախմբութիւնը սկսաւ Հայաստանի և Արցախի զոյգ քայլերգներով, կատարողութեամբ ՀՄԸՄ-ի շեփորախումբին, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Լիլիթ Ժամկոչեան ու ըսաւ. «107 տարի առաջ հայ ժողովուրդը համախմբուեցաւ Արամ Մանուկեանի շուրջ, հայ ժողովուրդի պայքարը պսակուեցաւ հայոց Ազգային Խորհուրդին կողմէ Հայաստանի անկախութեան յայտարարութեամբ։ Վեց դարերու խաւարէն ետք հայրենիքի անկախութիւնը կերտող փաղանգը հնչեցուց յաղթանակի շեփորը, ծածանեց եռագոյն դրօշը և հայ ժողովուրդի հազարամեայ պատմութեան էջերուն ոսկեայ տառերով արձանագրեց լուսաւոր ու փառապանծ էջ մը»։

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ ՍԵՄ-ի երիտասարդներէ կազմուած երգչախումբը՝ փունջ մը հայրենասիրական երգերով ոգեւորելով ներկայ հանդիսութիւնը, խմբավարութեամբ Գայիանէ Սիմոնեան-Տէրեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ Շողեր Օհանեան-Գահքէճեանի։

«Կիւմրի» հայկական պարով բեմ բարձրացան Համազգայինի «Նիկոլ Աղբալեան» Մասնաճիւղի «Շուշի» մանկապատանեկան պարախումբէն խումբ մը փոքրիկներ, ղեկավարութեամբ պարուսոյցներ՝ Լիլիթ Նալպանտեանի եւ Ալիսա Լախոյեանի։

Ընթացքին բեմավար Սարգիս Սարգիսեան արտասանեց Միքայէլ Վարդանեանի, Յովհաննէս Քաջազունիի, Լեւոն Շանթի, Յովհաննէս Թումանեանի և Գէորգ Գանտահարեանի Հայաստանի առաջին անկախութեան խորհուրդը ամփոփող խօսքերէն հատուածներ։

Օրուան բանախօս Ներսէս Պարսումեան նախ համառօտ ներկայացուց Հայաստանի անկախութեան նախորդող աշխարահաքաղաքական պայմանները եւ հայ ժողովուրդի դիմագրաւած մարտահրաւէրները, ապա անդրադարձաւ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերուն, հայութեան միասնական պայքարին, լուսարձակի տակ առաւ Արամ Մանուկեանի կերպարը, որպէս մարտունակ ու հայրենասէր ղեկավար, ապա Հայաստանի պետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները դիմագրաւելու համար անհրաժեշտ համարեց.

1. Հայաստանի անվտանգութեան համակարգի ամրագրումը,
2. Ազգային միասնականութեան վերակերտումը,
3.Արտաքին ճկուն քաղաքականութիւնը՝ առաւելագոյն օգուտը քաղելու աշխարհաքաղաքական զարգացումներէն:
Պարսումեան դիտել տուաւ, որ «Հզօր Հայաստանի կերտման ճամբուն
իւրաքանչիւր հայ ներդրում պէտք է ունենայ իր մտածումով, ստեղծագործութեամբ ու աշխատանքով։ Հայաստանի յաղթարշաւը կը սկսի հոն, ուր մենք կ՚ընտրենք միասնութիւնը պառակտման փոխարէն, գիտութիւնը՝ անգիտութեան, հաւատքը՝ յուսահատութեան:
Եթէ կ’ուզենք արժանավայել եւ բոլորիս ցանկացած հզօր Հայաստանը տեսնել, մեր հայրենիքին ղեկը ստանձնող որեւէ իշխանութիւն պարտաւոր է վճռահատել ազգային քաղաքականութեան առաջնահերթութիւնները: Ուստի հարկ է՝
1-Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը վերադարձնել ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգ։
2- Հայաստանի ժողովուրդին համար գերխնդիր դարձնել Արցախի օրակարգին շուրջ համախմբումը։ Նոյն օրակարգով անյետաձգելի պէտք է նկատել Պաքուի կողմէ դաւադրաբար գերեվարուած արցախցի մեր քաղաքական բանտարկեալներու ազատ արձակումը։
3-Հակազդել Ազգային արժեհամակարգին դէմ սանձազերծուած ապազգային արշաւին՝ ազգային դաստիարակութիւն ջամբելով երիտասարդ մեր սերունդներուն»։
Սուրիոյ Երիտասարդական Միութենէն Համազասպ Շաքարեան, Արինա Պօշկէզէնեան եւ Մարինէ Պալապանեան տպաւորիչ առոգանութեամբ ներկայացուցին 28 Մայիսի արժէքը պանծացնող քերթուածներու համադրում մը, որմէ ետք Համազգայինի «Շուշի» պարախումբը ելոյթ ունեցաւ «Արցախ» պարով։

Օրուան եզրափակիչ պատգամը ուղղեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Արք․ Աշգարեան, որ ըսաւ․

«Անկախութեան հերոսները իրենց արիւնը թափեցին հանրապետութիւն պարգեւելու մեզի, ուստի այդ գիտակցութեամբ ապրինք ու պարզապէս տօնական օրերուն չյիշենք այս յաղթանակը։ 107 տարի ետք, մեզմէ իւրաքանչիւրը, ի՛նչ դիրքի եւ պաշտօնի վրայ ալ գտնուի, պարտաւորութիւններ ունի մեր հայրենիքին, ազգին ու մեր ազգային արժէքներուն հանդէպ։ Այս գիտակցութիւնն է որ կը պակսի մեզի։ Կը մաղթեմ, որ այս տօնակատարութեան խորհուրդին ընդմէջէն մեզմէ իւրաքանչիւրին մէջ առաջին հանրապետութիւնը ստեղծող համեստ ու արի մարդոց գիտակցութեամբ բոցավառի ազատութեան եւ ազգային ու հոգեւոր արժէքներուն հանդէպ սէրն ու յարգանքը։ Թեւ թիկունք կանգնինք իրարու ու այս գիտակցութեամբ ընթանանք յանուն հայրենիքին տարուած մեր գործերուն ու մեր
յարաբերութիւններուն մէջ՝ միեւնոյն ատեն մեր ծննդավայրին հաւատարմութիւն ցուցաբերելով, որովհետեւ եթէ հաւատարիմ ես այն երկրին, որուն բարիքները կը վայելես, հաւատարիմ կ՛ըլլաս նաեւ հայրենիքիդ ու Աստուծոյ։ Այս պահուն, կ՛աղօթենք առ Աստուած, որ իմաստութիւն եւ ճկունութիւն տայ իշխանութեան գլուխը գտնուող մեր բոլոր ղեկավարներուն, պատասխանատուներուն ամէն մակարդակներու վրայ, որպէսզի ճիշդ ժամանակին ճիշդ որոշումներ գոյացնեն եւ ճիշդ մարդիկ դնեն պաշտօնի վրայ ու մեր ազգին, հայրենիքին ու եկեղեցւոյ գերագոյն շահերը նկատի ունենալով միասնութեան ոգիով գործեն, ոչ թէ բաժան-բաժան դարձած, իրարու դէմ ելլելով։ Աղօթենք առ Աստուած, որպէսզի առաջնորդէ մեր քայլերը, մեր հայրենիքը իր ամբողջականութեան մէջ վերագտնէ իր հզօրութիւնը, Արցախը վերադառնայ եւ համայն հայութեան երազանքը կատարուի», ապա «Պահպանիչ» աղօթքով փակեց հանդիսութիւնը։

Աւարտին Լիբանանէն ժամանած ազգային-յեղափոխական երգերու սիրուած մեկնաբան Ղազար Քէօշկէրեան տօնախմբութեան մթնոլորտը խանդավառեց ազգային-յեղափոխական երգերով, երգեհոնի ընկերակցութեամբ լիբանանահայ արուեստագէտ Սեդօ Պաղտասարեանի։ Երիտասարդներ, պատանիներ ու մանուկներ Հայաստանի, Արցախի ու Սուրիոյ դրօշները միացան երգիչին։

Քարէն Գատէհճեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արեւմտեան Ամերիկայի մէջ նշուեցաւ Հայա

2025 թուականի Մայիսի 31-ին, Շաբաթ օր, հարաւային Արեւմտեան Միացեալ Նահանգներու

05 Հունիս 2025
Զրո պատասխանատվություն, 100 տոկոսանոց

«2024 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր թիվը՝

05 Հունիս 2025
Քաղաքացիական լիրբ եւ անբարոյ պայմանագի

Հանելուկ չէ մեր վերնագիրը։ Յստակ է, որ մեղադրուողը, ամբաստանուողն ու բուռն կեր

05 Հունիս 2025
Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան

Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայր աթոռի նկատմ

04 Հունիս 2025
Կարգը Հասաւ Եկեղեցիին

Նիկոլ Փաշինեանի «Իրական Հայաստանը» միայն 29743 քառ. քմ տարածութեամբ սահմանափակ

04 Հունիս 2025
ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան շարքերո

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի հետ

04 Հունիս 2025
Փաշինյանն ու իր կենակիցը օգտագործում ե

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի դրսևորում է անկայուն վարքագ

03 Հունիս 2025
Նորմալ երկրում դատախազությունը կմիջամտ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անըն

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյան. Ազգային գործիչը

(ծննդյան 150-ամյակի առթիվ) Նիկոլ Աղբալյանը 20-րդ դ. առաջին կեսի այն նշանավոր

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյանի հրապարակագրությունը 1

Հրապարակագրությունն անվանի գրականագետ, գրաքննադատ, հանրային, քաղաքական և պետակ

03 Հունիս 2025
ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և ՀՅ Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեի կ

03 Հունիս 2025
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտմա

Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչ

03 Հունիս 2025
Հալէպահայութիւնը համախումբ շարքերով տօ

ՆԵՐՍԷՍ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՂԹԱՐՇԱՒԸ ԿԸ ՍԿՍԻ ՀՈՆ, ՈՒՐ ՄԵՆՔ Կ՚ԸՆՏՐԵՆՔ ՄԻԱՍՆ

03 Հունիս 2025
Կայացաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նա

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երկուշաբթի՝ յունիսի 1-ին, Իրանի հայ Արհեստաւորների միութեան «Ա

03 Հունիս 2025
Տեսակցութիւն՝ Արեւելեան Ա․Մ․Ն․-ի Բարեջ

ՈՒԱԹԸՐԹԱՈՒՆ․- Շաբաթ, Մայիս 31-ին, Հ․Յ․Դ․ Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէն,

03 Հունիս 2025
ՀՄԸՄ Արցախը պաշտոնապես գրանցվել է Հայա

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) մուտք գործեց Արցախի Հանրապետությ

02 Հունիս 2025
Ինչպէ՛ս կը դաստիարակէին …

Մօտաւորապէս 10 օր առաջ, ամերիկեան մամուլը տարածեց լուր մը, թէ՝ աւելի քան տասնե

02 Հունիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղ

01 Հունիս 2025
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկո

01 Հունիս 2025
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company