ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Կայացաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնած՝ «Հայաստանն այսօր. Արտաքին եւ ներքին մարտահրաւէրները՝ տարածաշրջանային իրադարձութիւնների ֆոնին» Թոք Շոուն

03 Հունիս 2025

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երկուշաբթի՝ յունիսի 1-ին, Իրանի հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Հայաստանն այսօր» խորագրով «Թոք-շոու»-ն:

«Հայաստանն այսօր. Արտաքին եւ ներքին մարտահրաւէրները՝ տարածաշրջանային իրադարձութիւնների ֆոնին» բազմանկիւն թեմայի շուրջ զրոյցին մասնակցեցին պատմական գիտութիւննրի դոկտ. Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր Կարէն Խանլարեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսակ Իւնանէսեանը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հետազօտական խմբի ղեկավար Լուսինէ Սարգսեանը, բարձր տեխնոլոգիաների մասնագէտ դոկտ. Արթուր Յովսէփեանը:

Թոք շոուն վարում էր Սարինէ Թորոսեանը, ով յիշեցնելով Մերձաւոր Արեւելքի առկայ զարգացումներով պայմանաւորւած տարածաշրջանի ներկայ իրավիճակը, կարեւորեց Հայաստանի դէմ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների վերլուծումը՝ համապատասխան գնահատականներ տալու համար:

Սարինէ Թորոսեանի բարձրացրած՝ «Սիրիայի զարգացումներով պայմանաւորւած տարածաշրջանի ներկայ հաւասարումների» մասին հարցին պատասխանելով Արամ Շահնազարեանը նշեց. «Մերձաւոր Արեւելքում ցանկացած փոփոխութիւն, որը նպաստում է Թուրքիայի դերի բարձրացմանը, անմիջականօրէն ազդելու է Հայաստանի անվտանգութեան վրայ»:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիրը յաւելեց նաեւ, որ Իրանը փաստացի կորցրել է Սիրիան, որը համրւում էր Թեհրանի ռազմավարական խորքը Մերձաւոր Արեւելքում: «Սիրիան կարեւոր էր, յատկապէս, որպէս «Դիմադրութեան շարժման» արդիւնաւէտ հենակէտ, ինչի կորստով Իրանը զրկւեց իր պրոկսիների հետ անխափան կապի հնարաւորութիւնից»:

Արամ Շահնազարեանն անդրադառնալով միւս կարեւոր դերակատար երկրին՝ Թուրքիային, յիշեցրեց «արաբական գարուն» երեւոյթի հետ փոխկապակցւած էխւանական ծայրայեղական շարժման մասին, որն անմիջականօրէն կապւած էր Թուրքիայի հետ, ինչով կարծես մեկնարկւում էր դէպի տարածաշրջանի այսօրը նախագծող ծրագիրը: Իրավիճակի գնահատման բաժնում Արամ Շահնազարեանը կարեւորեց մեծ խաղացողների մօտեցումները, այդ թւում ԱՄՆ-ի, որի կողմից վերջերս բարձրաձայնւում է՝ «Սիրիայում քաղաքական կայունութիւն չի յիշեցնում այս երկրի ներկայ իրավիճակն ու գործելաոճը» նոր զարգացումներ ենթադրող կարծիքը:

Սարինէ Թորոսեանը այս հարցը (Իրանի «պրոկսիների» թուլացման փաստը) ինչպէս է ազդելու Հայսաստանի վրայ, հարցով դիմեց դոկտ. Կարէն Խանլարեանին:

Դոկտ. Խանլարեանը կիսելով՝ «պրոկսիների թուլացումը հաստատ ազդելու է Հայաստանի ներկայ եւ ապագայ անվտանգութեան վրայ» կարծիքը, նշեց, որ Մերձաւոր Արեւելքում երեք գլաւոր իսլամական երկրներ են մրցակցութեան մէջ. Թուրքիան, Սաուդեան Արաբիան եւ Իրանը: «Սակայն պէտք է նշել, որ իսլամական աշխարհը երբեւէ միատարր չի եղել, եւ թւարկւած երկրներից ամէն մէկն ունի իր ազդեցութեան գօտին: Իսկ կարեւոր փաստն այն է, որ Հայաստանի եւ առհասարակ Կովկասի հարցում Թուրքիայի ուշադրութիւնը նւազում է, երբ նրա պրոկսիներն են թուլանում Մերձաւոր Արեւելքում: Այդ առումով «Դիմադրութեան շարժման» հզօրացումը կարող է ուղիղ դեր ունենալ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման գործում»:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ դոկտ. Իսակ Իւնանէսեանը կարեւորելով փաստը, որ Կովկասում դերակատարութիւն ունեցող ուժերը Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան են, այդ երկրների միջեւ հաւասարումները փոխկապակցւած է տեսնում տարածաշրջանի երկրների հետ նրանց յարաբերութիւններով: « Առկայ է Մոսկւա-Բաքու լարւած վիճակ պայմանաւորւած ադրբեջանական (խոցւած) օդանաւի դէպքով, կամ Անկարա-Թեհրան լարւած վիճակը մի քանի ուղղութեամբ, այդ թւում Սիրիայի եւ Կովկասի: Սրանք այն գործօններն են, որոնք անմիջականօրէն ազդում են Հայաստան-Իրան մերձեցման եւ առհասարակ Կովկասի անվտանգութեան վրայ»:

Իսակ Իւնանէսեանը նշեց նաեւ, որ հաւատացած է՝ եթէ Հայաստանում ունենայինք ազգային մօտեցումներով ձեւաւորւած իշխանութիւն, ապա կարելի էր իրավիճակով պայմանաւորւած հայաստանանպաստ «բերքահաւաք» անել:

«ի՞նչ հետեւանքներ է ունենալու Բաքու-Երեւան մերձեցումը Հայաստանի համար հարցս ուղղում եմ Արամին, իսկ յաջորդ հարցը՝ ի՞նչպէս կանդրադառնայ այն Հայաստանի հասարակութեան կարծիքի վրայ հարցս՝ Լուսինէին եմ ուղղում» առաջ անցնելով հարցրեց թաք շոուն վարող Սարինէն:

Շահնազարեանը նշեց, որ Երեւան-Բաքու շփումները հիմնականում մեկնաբանւում են խաղաղութեան գործընթացով: «Իսկ եթէ դէմ խօսես այդ մասին մեղադրում են պատերազմ հրահերելու մէջ»:

Արամ Շահնազարեանի կարծիքով բնականոն բանակցային գործընթացը ենթադրում է փոխզիջումների հիման վրայ փոխադարձ յարգանք՝ միմեանց շահերի նկատմամբ: «Ինչը բացառւած է կարծես Հայաստանի գործող իշխանութեան դէպքում: Այսօր Բաքւի ուժերը գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքներում եւ չկայ որեւէ պահանջ նրանց դուրս բերման մասով՝ խաղաղութեան գործընթացն սկսելու համար: Միւս կողմից տրամաբանական չէ այն սահմանազատման գործընթացով պայմանաւորելը: Աշխարհում կան բազմաթիւ օրինակներ: Վերցնենք Իրանի եւ Իրաքի օրինակը: Սահմանազատման գործընթացն սկսել էին դեռ մինչեւ Իսլ. յեղափոխութիւնը: Այն շարունակւեց նաեւ պատերազմից յետոյ: Շարունակւում է նաեւ այսօր: Շուրջ կէս դար տեւած ու դեռ չաւարտւած բազմաթիւ օրինակներ կարելի է նշել: Բաքուն սահմանազատումից բացի դրել է նաեւ Հանրապետութեան զինանշանը, կամ Սահմանադրութիւնը փոխելու պահանջ…Նպատակը մէկն է, քանի կայ Փաշինեանը, առաջ մղել բոլոր այն ծրագրերը, որոնք կը տան հնարաւորութիւն իշխելու Սիւնիքը Հայաստանից կտրող շրջանների վրայ, որպէսզի Սիւնիքի կցումն իր տարածքին իրականացնել կարողանայ առանց դժւարութիւնների»:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հետազօտական խմբի ղեկավար Լուսինէ Սարգսեանը նոյն հարցին պատասխանելով նշեց, որ հասարակութեան մօտ ձեւաւորւած կարծիքը չափելու տարբեր մեխանիզմներ կան: Իսկ չափումից յետոյ գրանցւած արդիւնքների մասին խօսելը, եթէ այսպէս ասած՝ակադեմիական հարթակների համար խօսելու չես, ապա պէտք է լինի հանրութեանը մատչելի ձեւերով:

Յիշեցնելով՝ «մի վախեցիր ընկերոջից, նա մէկ է քեզ դաւաճանելու է: Մի վախեցիր նաեւ թշնամուց, ինքը քեզ սպանելու համար է: Վախեցիր անտարբերութիւնից, քանի որ այն ե՛ւ դաւաճանութիւն կը բերի, ե՛ւ սպանութիւն» ասացւածքի մասին, «Սոցիոմետրի» փորձագէտը ցուցադրեց նախապէս պատրաստած նկարը, որում երեւացող ծառն իր արմատներով ներկայացնում էր Հայաստանն ու սփիւռք աշխարհով մէկ տարածւած արմատները: «Այս ծառը եթէ չունի գրագէտ ու սրտցաւ այգեպան, դատապարտւած է լինելու փտելու: Ինքն էլ, բերքն էլ լինելու են որդնած, ու այդպէս ծառից ընկնող բերքից որդնելու են նաեւ արմատներ: Այդ վիճակին է նման մեր իրականութիւնն այսօր: Ցաւօք իհարկէ:

Նա նշեց, որ այդպէս հարւածի տակ են մնացել մեր ինքնութեան բոլոր բաղադրիչները. Բանակը, մշակոյթը, եկեղեցին, լեզուն, եւ հայրենիք հասկացութիւնն՝ առհասարակ:

Լուսինէ Սարգսեանը ներկայացնելով սոցհարցումների արդիւնքներից ունեցած իր տպաւորութիւնը նշեց, որ իշխանութիւնները ջանք չեն խնայում ինքնութիւնը հայրենիք հասկացութիւնից տարանջատելու ուղղութեամբ աշխատելուց: «Մինչեւ բանակում պարտադիր ծառայութիւնից ազատւելու խնդիրը խորհրդարան տեղափոխելը, նրանք նոյն հարցը հանրային ենթագիտակցութեան մէջ ամրացնելու նպատակով, նպատակային սոցհարցումներ են իրականացրել տարբեր շրջանակներում: Այդ էր պատճառը, որ հասարակութեան մօտ տարակուսանք չնկատւեց, երբ այդքան կարեւոր հարցը օրէնսդիրի աշխատանքային օրակարգ էր տեղափոխւում»,-նշեց նա:

Արթուր Յովսէփեանը եւս ինքնութիւնը երաշխաւորող հիմնասիւներին անդրադառնալով երկրորդեց Լուսինէի նշած բաղադրիչները եւ նշեց, որ 30 տարի առաջ դոկտ. Կարէն Խանլարեանը նոյն թեման փորձում էր արմատաւորել գալիք սերնդի ուղեղում:

Արթուր Յոսէփեանն անդրադառնալով շարունակ բարձրաձայնւող տնտեսական աճին (Հայաստանում) նշեց, որ այն չի կարող երկար շարունակւել, քանի որ հիմնականում եղել է թանկարժէք քարերի ու ոսկու արտահանման պատճառով, ինչի վերարտահանման ցուցանիշներն այլեւս նախկինի պէս չեն: «2010 թւականին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 800 մլն դոլար, ինչն այսօր՝ 2024 թւականի տւեադլներով, կազմում է աւելի քան 10 միլիարդ դոլար: Այսպիսով մինչեւ 2030 թւականը հազիւ թէ երկրում յաջողւի ունենալ 3 տոկոս տնտեսական աճ: Սա այն բեռն է, որով եկամուտների կրճատման կողքին կուտակւած պարտքը կայ, որը մնալու է ընտրութիւներից յետոյ յաղթող թեւի ուսերին»:

Նա ապա համեմատական կարգով ներկայացրեց Հայաստանի ու Ադրբեջանի բանակներին յատկացւող բիւջէի չափերին: Նրա խօսքով՝ Հայաստանն աւելի քան 8.5 անգամով զիջում է թշանմի հարեւանին, եւ սա այն դէպքում, երբ փորձում է այդ բիւջէի չափը նոյնիսկ բեռ ներկայացնել երկրի համար, փորձելով կրճատել պաշտպանութեան ոլորտի հետ կապւած բոլոր նախաձեռնութիւններն ու ծախսերը:

Արթուրի քննարկումներում շօշափւեցին նաեւ Հնդկաստանի եւ Չինսատանի ռազմատեխնիկական կարողութիւններն ու դրանց ազդեցութիւնը տարածաշրջանում հարցեր լուծելու առումով:

Ընթացքում լսարանին տրւեց ինտերակտիւ մասնակցութեան առիթ, որից յետոյ նիստը շարունակւեց ներհայաստանեան քաղաքական դաշտի զարգացումների քննարկումներով:

Թերեւս ամենակարեւոր խնդիրը ընդդիմութեան դաշտում բացայայտւող տարակարծութիւնների թեման էր, յատկապէս Սերժ Սարգսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի կողմնակիցների շարքերում:

Փորձագէտները բնական համարելով քաղաքական դաշտում նման երեւոյթները եւ այն գնահատելով որպէս մրցակցութիւն, այնուամենայնիւ միակարծիք էին այն հարցում, որ ընդդիմութիւնը դժւար թէ միասնական ճակատ կազմելու 100 տոկոսանոց հնարաւորութիւն ունենայ, սակայն բոլորն էլ գիտակցում են, որ Փաշինեանի կուսակցութեանը հեռացնելու միակ միջոցը որքան հնարաւոր է մէկ միասնական ճակատով հանդէս գալն է:

Լուսինէ Սարգսեանը, որպէս օրինակ յիշեցնելով վերջերս Գիւմրիի ընտրութիւններում ՔՊ-ականների կրած պարտութիւնը, այն չգնահատեց որպէս ընդդիմութեան քաղաքական յաղթանակն, քանի որ իր գնահատմամբ՝ սոցհարցումները ցոյց էին տալիս, որ ընտրողների հիմնական շարժառիթը սոցիալ-տնտեսական խնդիրներն էին, ոչ թէ քաղաքական դրդապատճառները: «Այն առայժմս հիմնականում կրում է սոցիալ-տնտեսական բնոյթ: Քաղաքական շարժառիթները դեռեւս լուսանցքային են: Դա պէտք է հաշւի առնեն ընդդիմութեան ներկայացուցիչները՝ 2026 թւականի ընտրութիւններին ընդառաջ»,- նշեց նա՝ յատուկ կարեւորելով «Մոխարգոյն ձայների» (անտարբեր ընտրազանգւածը, որն այնուամենայնիւ դէմ է ներկայ իրավիճակին) ակտիւացնելու եւ ուղղորդելու խնդիրը, ինչն ըստ նրա՝ կարող է վճռորոշ դերակատարութիւն ունենալ ապագայ ընտրութիւնների ելքը որոշելու հարցում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company