ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան

04 Հունիս 2025

Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայր աթոռի նկատմամբ լինել պատահականություն, չի կարող դա ուղղակի համընկնում լինել. այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Իրականության մեջ բազմաթիվ անգամներ, այդ թվում և առաջին հերթին այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել ենք, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման դենացիոնալիզացիայի ծրագիր և Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար։

Փաստացի պայմանագիրը, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման, մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք։ Դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով, երկրորդ կետը այն է, որ Փաշինյանն էլ հայտարարեց Ալիևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին։ Անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը, այսինքն պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագիր մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականցնում է։

Պայմանագրում տեղ չգտած կետերը, օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը, էլի կատարվում է։ Այլ կերպ, ինչպես կարելի է մեկնաբանել, երբ Փաշինյանը ասում է, եթե պայմանագիրը ստորագրվի և Սահմանադրությանը հակասի, ես կնախաձեռնեմ սահմանադրության փոփոխություն։

Եկեղեցու թիրախավորման համար այլ որևէ տրամաբանական բացատրություն ուղղակի դուք չեք կարող գտնել։ Ինչու, երբ արցախահայերը հանրահավաք են իրականացնում Հայաստանում, Երևանում, դրան հաջորդում արցախահայերի նկատմամբ թիրախային ատելության արշավ։ Ինչու է երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարագներում հանդես է գալիս այդ թվում արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում, երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում է տեղի ունենում»,– հայտարարեց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ իրենք ամբողջությամբ սատարումն են հայտնում հոգևոր գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը. «Մեր բոլոր լծակներով, գործիքակազմերով պատրաստ ենք աջակցել ու նաև հնչեղություն հաղորդել այդ պահանջին։ Մենք պահանջում ենք դադարեցնել արշավը մեկից, ով ծրագրել և նախաձեռնել է այդ արշավը, այստեղ է ամենամեծ հարցը։ Ինչպես մեր ինքնության բոլոր հիմքերի, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը, խոշոր հաշվով այս պահին մնացել է հանրության տիրույթում ու հանրային պաշտպանությունն է, որ այս օրերին պիտի արտահայտվի ու նաև անհրաժեշտության դեպքում, եթե այս արշավը այլ ընթացք է ստանալու և սրվելու է, նաև դրսևորվի։

Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան, այդ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր կատարում են Ալիևի պահանջները, հարձակվում են եկեղեցու վրա, բնականաբար մյուս կողմում պիտի մոբիլիզացվեն բոլոր նրանք և հանրային դիրքորոշում արտահայտեն, որոնք այդ այս հարձակմանը համաձայն չեն և չեն կիսում»,– հայտարարեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company