ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ Օգնության Միություն
  • Լուրեր

ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի ուսանողների կողքին. Արցախցի 310 ուսանող միանվագ կրթաթոշակ է ստացել

03 Հունիս 2025

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և ՀՅ Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեի կողմից արցախցի 300 ուսանող միանվագ կրթաթոշակ է ստացել: Աջակցությունը ՀՕՄ Արցախի վարչության միջոցով տրամադրվել է՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունն ու կարգավիճակը:

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանն ուսանողներին ուղղված իր խոսքում կարևորել է ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի գործունեությունը, ներկայացրել առաքելությունը, որի 115-ամյա գործունեությունը նվիրում է կարիքի մեջ գտնվողին, երիտասարդին, մանուկին։

«ՀՕՄ-ը կարողացել է մի փոքր ազնվացնել աշխարհն իր գթասրտությամբ, իր սիրով ու նվիրումով։ Շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում եմ, որ բոլորդ լինեք լավ մարդ, մասնագետ։ Կուզենայի, որ առաջին հերթին հողից սովորեք գոհացնել մարդուն, ջրից սովորեք լիացնել մարդուն, խղճից սովորեք վեհացել մարդուն, այնժամ արդեն դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները և կյանքն կապրեք ավելի հետաքրքիր ու գեղեցիկ ձևով»,- նշել է նա։

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը հույս է հայտնել, որ ուսանողների գիտելիքները կծառայեն պետականության ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ համայն հայությունը կենտրոնացել է արցախցիների խնդիրների լուծմանը, որի վկայություններից է Կանադայի հայ համայնքի նվիրատվությունը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանն իր խոսքում անդրադարձել է ՀՕՄ-ի ծրագրերին ու մասնավորապես Արցախի զարգացմանն ուղղված աշխատանքներին։

«Պատահական չէ, որ Արցախի ազատագրման օրվանից ի վեր ՀՕՄ-ը բազմաբնույթ խոշոր ծրագրեր է իրականացրել, որոնց թվում են աջակցությունը պատերազմում զոհված հերոսների, բազմազավակ ընտանիքներին, Արցախում ստեղծված «Սոսե» մանսկապարտեզների մեծ ցանցը։ Այս վերջին ցավալի իրադարձություններից հետո նորից զորաշարժի է ենթարկվել աշխարհասփյուռ այս կառույցը և կանգնել արցախցիների կողքին»,- շեշտել է նա։

Նա հույս է հայտնել, որ ուսանողներն այսուհետ ավելի պատասխանատվությամբ են վերաբերվելու ուսմանը, իսկ գիտելիքն ամեն ինչի հիմքն է։

«Ինչո՞ւ է ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցն ուսանողներին ցանկացել սատար կանգնել։ Ձեզ տրամադրվողն օգնություն չէ, ներդրում է մեր պետականության հիմքերն առողջացնելու, ամրապնդելու համար։ Ես հուսով եմ, որ դուք պատասխանատվությամբ կվերաբերվեք դրան։ Մենք պարտադրված ենք լինել ուժեղ, որի համար պետք է շատ գիտելիքներ ունենալ»,- ասել է Մելանյա Բալայանը։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր օրհնության խոսքն է հղել ներկաներին:

«ՀՕՄ-ը գիտի հայի զարկերակը, նրա բաբախուն սիրտը և կարողանում է ճիշտ ժամանակին իր ձեռքը դնել և ինչքանով ունի հնարավորություն, այն ի գործ դնել հանուն այս կամ այն նպատակի։ Այդ նպատակներից մեկն էլ գիտությունն է, կրթությունն է, գիտելիքն է, իմաստությունն է, որը խրախուսավում է ՀՕՄ-ի կողմից»,- նշել է նա։

Կրթաթոշակի շահառուներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղել ՀՕՄ-ին ու կանադահայությանը՝ դժվար իրավիճակում իրենց կողքին կանգնելու համար:

Շահառու ուսանողներից մեկը, ով տեղահանվել է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից եւ հաճախել է տեղի ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզ, մանկուց ծանոթ է այս կառույցի գործունեությանը: Այժմ օգտվել է ուսանողների ծրագրից:

Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել Կանադայի հայ համայնքին, ՀՕՄ-ին և ողջ սփյուռքահայությանը՝ աջակցության համար։

Մանուշ Խաչատրյանը սովորում է ԵՊՀ ռուս-բանասիրության ֆակուլտետում Ռուսաց լեզու և գրականության բաժնի երրորդ կուրսում, ապագա բանասեր է, տեղահանվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից։ Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի համար.

«Կցանկանայի, որ ծրագիրը շարունակական լիներ ոչ միայն ինձ, այլ նաև ընկերներիս համար, որովետև մեր կուրսից միայն ես կարողացա ստանալ նման աջակցություն։ Ներկա պահին, քանի որ պետական աջակցությունն էլ դադարեցնում են, շատ դժվար է թե՛ մնալու հարցով, թե՛ առօրյա ծախսերը հոգալու։ Շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում Կանադայի հայ համայնքին, տեղյակ եմ Ձեր գործունեությունից և ուրախ եմ, որ հենց ՀՕՄ-ի միջոցով եք այս աջակցությունը տրամադրել մեզ»։

Սյուզաննա Բաղրյանը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից։ Այժմ ապրում է Երևանում, սովորում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Սովորելուն զուգահեռ նաև աշխատում է։

«Այս դժվարին իրավիճակում շատ-շատ գնահատում ենք Հայ Օգնության Միության աջակցությունը, քանի որ մի փոքր ընտանիքի հոգսը թեթևացնելով, մի փոքր ծնողներին օգնելով մենք էլ մեզ ավելի լավ ենք զգում։ Իմ խորին շոնրհակալությունն եմ ուզում հայտնել մեր Կանադայի հայրենակիցներին, Հայ Օգնության Միությանը, մեզ նկատելու, գնահատելու համար, մենք էլ անպայման հետագայում կփորձենք վարձահատույց լինել՝ այդկերպ մեր շնորհակալությունը հայտնելով»։

ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան շրջանը պատրաստակամություն է հայտնել հովանավորել Արցախից տեղահանված ուսանողների, որի շրջանակներում ևս 10 ուսանողի տրամադրվել է ֆինանսական աջակցություն:

Այդ ուսանողներից Գոռ Պողոսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում շատ դժվար է ֆինանսներ հատկացնել ուսմանը, քանի որ տեղահանությունից հետո ավելի ծանր հարցեր են ի հայտ եկել։

«Բայց մենք չենք կոտրվել, և ՀՕՄ-ի օգնությամբ, մեր կողքին կանգնած մարդկանց օգնությամբ շարունակում ենք սովորել ու խոստանում ենք մեզանից ակնկալվող սպասելիքներն անթերի կատարել»,- ասել է նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company