ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանն ու իր կենակիցը օգտագործում են գռեհիկ զրպարտություններ՝ Հայոց եկեղեցին վարկաբեկելու համար

03 Հունիս 2025

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի դրսևորում է անկայուն վարքագծի դրվագներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում նրա մտային իրավիճակի վերաբերյալ: Խորհրդարանական ելույթների ժամանակ նա բղավում է իրեն հարց տվողների վրա, կատաղորեն թափահարում ձեռքերը և նույնիսկ սպառնում բանտարկել իր քաղաքական հակառակորդներին: Նման պահվածքը և՛ տարօրինակ է, և՛ բացարձակապես անպատշաճ Հայաստանի կառավարության ղեկավարի համար:

Անկախ նրանից, թե ինչպիսին էր Փաշինյանի հոգեվիճակը Արցախյան պատերազմից առաջ, այն ակնհայտորեն վատթարացել է 2020 թվականին նրա ղեկավարության ներքո Հայաստանի կրած կործանարար պարտությունից հետո։ Սովորաբար, աղետալի արդյունքների համար պատասխանատու քաղաքական ղեկավարները, մարտադաշտում մեծ կորուստներ կրած գեներալները և կորպորացիաների ղեկավարները, որոնց վատ կառավարումը իրենց ընկերություններին հասցնում է սնանկացման, շտապ հրաժարական են տալիս կամ փոխարինվում են ավելի բանիմաց անձնավորությամբ, որը կարող է ստանձնել ղեկավարությունը և վերականգնել վնասը։ Ցավոք, Փաշինյանի հրաժարական տալու մերժումը միայն խորացնում է Հայաստանի վտանգավոր վիճակը։

Փաշինյանն իր անբնական վարքագծի ևս մեկ օրինակ ցուցադրեց անցյալ շաբաթվա կառավարության նիստի ժամանակ, երբ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության դեմ։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետքական ապրանք ունի, գնում ես, տեսնում ես ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին-ժանգոտ կտորներ»։ Այս հայտարարությունը կեղծ և անհիմն հարձակում է հայկական եկեղեցու վրա, հատկապես հաշվի առնելով, որ նա չի նշել նման վիճակում գտնվող որևէ եկեղեցի։ Վարչապետը, հնարավոր է, տեսել է շինանյութեր, որոնք պահվում են եկեղեցու վերանորոգման ընթացքում։

Փաշինյանի անհարկի պոռթկումը բուռն բանավեճ առաջացրեց նրա, նրան միացած Աննա Հակոբյանի (նրա կենակիցը, քանի որ նրանք ամուսնացած չեն) և մի քանի հոգևորականների միջև։

Ֆեյսբուքյան մի շարք անպատշաճ գրառումներում Փաշինյանը պնդում էր, որ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից»։ Սա վարչապետի գործը չէ։ Նրա հայտարարությունը հստակորեն գերազանցում է իր լիազորությունները և խախտում եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը։

Այնուհետև Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»: Սա նույնպես եկեղեցու ներքին գործերին անհիմն միջամտություն է՝ Սահմանադրության խախտումով:

Վեճը սրվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը ցնցող կերպով գռեհիկ կարծիք հայտնեց՝ պատասխանելով մի եպիսկոպոսի, որը նրա նախորդ հայտարարությունը «ամոթալի» էր անվանել: Անհավատալիորեն վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: Նման լեզուն անհարիր է Հայաստանի ղեկավարին և ավելի սազական է փողոցային խուլիգանի համար:

17 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով Փաշինյանին կանանց որպես սեռական օբյեկտներ շահագործելու մեջ՝ իր հակառակորդների վրա հարձակվելու համար: Իմ կարծիքով, այն, ինչ գրել է Փաշինյանը, զրպարտություն է, որը բավարար հիմքեր է տալիս եպիսկոպոսի կողմից իրավական գործողությունների համար: Ես բողոք եմ ներկայացրել Ֆեյսբուքին Փաշինյանի դեմ՝ համայնքային չափորոշիչները խախտելու համար՝ այս զրպարտչական հայտարարության հրապարակմամբ:

Հետ չմնալով, Փաշինյանի կենակից Աննա Հակոբյանն ավելի սրեց հսկամարտությունը։ Իր ֆեյսբուքյան էջում նա ոչ պատշաճ ձևով հայտարարեց. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ ․… »։ Նա նաև քննադատեց անցյալ շաբաթ Շվեյցարիայում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ Արցախի վերաբերյալ համաժողովը, որին մասնակցել են Գարեգին Բ կաթողիկոսը և այլ բարձրաստիճան այրեր՝ հարցնելով. «Շվեյցարիայում ի՞նչ եք անում»։ Այնուհետև նա ծաղրեց արցախահայերին օգնելու ջանքերը. «ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզը [նկատի ունենալով Գարեգին Բ կաթողիկոսին] ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։ Աննան, երևում է, բորբոքվել է Կաթողիկոսի փորձերից՝ տապալելու Փաշինյանի կողմից Արցախի հանձնումը։

Այնուհետև Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում հրապարակեց անպարկեշտ և զրպարտչական հայտարարություն իրեն քննադատած լրագրող Բորիս Մուրազիի մասին։ Նա գրեց. «Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։ Այս դաժան, արատավոր հարձակումը հատում է բարոյականության և պարկեշտության բոլոր կարմիր գծերը։ Մուրազին պետք է դատական հայց ներկայացնի զրպարտության համար։ Ես Աննա Հակոբյանի կեղծիքների մասին արդեն հայտնել եմ Ֆեյսբուքին։

Եթե Փաշինյանը և Հակոբյանը Կաթողիկոսի հետ իրենց անհամաձայնություններն արտահայտեին քաղաքակիրթ լեզվով, որոշ չափով հասկանալի կլիներ։ Սակայն նման անպարկեշտ լեզվի օգտագործումը խիստ դատապարտելի է։ Տարիների ընթացքում ես բազմաթիվ անհամաձայնություններ եմ ունեցել տարբեր բարձրաստիճան հոգևորականների և Հայաստանի նախկին ու ներկա քաղաքական ղեկավարների հետ, բայց երբեք չեմ դիմել վիրավորական լեզվի օգտագործմանը։ Կարող ես անհամաձայն լինել՝ առանց տհաճ լինելու։

Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ հայ հանրությանը կեղծորեն վստահեցնելով, որ կգլխավորի «սիրո և հանդուրժողականության» շարժումը: Սակայն, յոթ տարի անց, ակնհայտ է, որ նա արել է ճիշտ հակառակը: Նա չարաշահել է իր իշխանությունը՝ ատելություն և անհանդուրժողականություն տարածելու համար: Ադրբեջանի լրատվամիջոցները ուրախությամբ լուսաբանել են վարչապետի հարձակումները Հայոց եկեղեցու վրա՝ նրան դնելով նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի գլխավոր մուֆթի Ալլահշուքյուր Փաշազադեի կողքին՝ Եկեղեցու դատապարտման գործում: Վերջիվերջո, Փաշինյանը և նրա կենակիցը, կարծես, օգտագործում են այս անպարկեշտ հայտարարությունները՝ շեղելու հանրության ուշադրությունը վարչակարգի վնասակար և հակահայ քաղաքականությունից: Արցախի և Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ Հայաստանի վերահսկողությունից Ադրբեջանին զիջելուց և Հայաստանի պետականության սրբազան խորհրդանիշների վրա հարձակվելուց հետո, այս զույգն այժմ մտադիր է խաթարել 1700-ամյա կրոնական կառույցը, որը կենտրոնական դեր է խաղացել հայ ինքնության մեջ:

Այս ազգային պատուհասից ազատվելու համար, նախքան նա կկործանի Հայաստանը, ես առաջարկում եմ Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին Վեհափառներին հրահանգել բոլոր հայկական եկեղեցիներին՝ Հայաստանում և Սփյուռքում, հնչեցնել զանգերը՝ կոչ անելով հարյուր հազարավոր հայերի հավաքվել վարչապետի շենքի առջև և մնալ այնտեղ մինչև Փաշինյանի հրաժարական տալը։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորագիրներուն ուղղուած ՀՅԴ Բիւրոյի անդ

Մայիս 31, 2025 — ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի ամբողջական խօսքը Օրէ

06 Հունիս 2025
2018 թվականից հետո բնակչության շուրջ 4

Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40

05 Հունիս 2025
Արեւմտեան Ամերիկայի մէջ նշուեցաւ Հայա

2025 թուականի Մայիսի 31-ին, Շաբաթ օր, հարաւային Արեւմտեան Միացեալ Նահանգներու

05 Հունիս 2025
Զրո պատասխանատվություն, 100 տոկոսանոց

«2024 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր թիվը՝

05 Հունիս 2025
Քաղաքացիական լիրբ եւ անբարոյ պայմանագի

Հանելուկ չէ մեր վերնագիրը։ Յստակ է, որ մեղադրուողը, ամբաստանուողն ու բուռն կեր

05 Հունիս 2025
Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան

Չի կարող Փաշիզադեի և Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայր աթոռի նկատմ

04 Հունիս 2025
Կարգը Հասաւ Եկեղեցիին

Նիկոլ Փաշինեանի «Իրական Հայաստանը» միայն 29743 քառ. քմ տարածութեամբ սահմանափակ

04 Հունիս 2025
ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան շարքերո

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի հետ

04 Հունիս 2025
Փաշինյանն ու իր կենակիցը օգտագործում ե

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի դրսևորում է անկայուն վարքագ

03 Հունիս 2025
Նորմալ երկրում դատախազությունը կմիջամտ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անըն

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյան. Ազգային գործիչը

(ծննդյան 150-ամյակի առթիվ) Նիկոլ Աղբալյանը 20-րդ դ. առաջին կեսի այն նշանավոր

03 Հունիս 2025
Նիկոլ Աղբալյանի հրապարակագրությունը 1

Հրապարակագրությունն անվանի գրականագետ, գրաքննադատ, հանրային, քաղաքական և պետակ

03 Հունիս 2025
ՀՕՄ-ը եւ Կանադայի հայ համայնքը արցախցի

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և ՀՅ Դաշնակցության Կանադայի կենտրոնական կոմիտեի կ

03 Հունիս 2025
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտմա

Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչ

03 Հունիս 2025
Հալէպահայութիւնը համախումբ շարքերով տօ

ՆԵՐՍԷՍ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՂԹԱՐՇԱՒԸ ԿԸ ՍԿՍԻ ՀՈՆ, ՈՒՐ ՄԵՆՔ Կ՚ԸՆՏՐԵՆՔ ՄԻԱՍՆ

03 Հունիս 2025
Կայացաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նա

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երկուշաբթի՝ յունիսի 1-ին, Իրանի հայ Արհեստաւորների միութեան «Ա

03 Հունիս 2025
Տեսակցութիւն՝ Արեւելեան Ա․Մ․Ն․-ի Բարեջ

ՈՒԱԹԸՐԹԱՈՒՆ․- Շաբաթ, Մայիս 31-ին, Հ․Յ․Դ․ Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէն,

03 Հունիս 2025
ՀՄԸՄ Արցախը պաշտոնապես գրանցվել է Հայա

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) մուտք գործեց Արցախի Հանրապետությ

02 Հունիս 2025
Ինչպէ՛ս կը դաստիարակէին …

Մօտաւորապէս 10 օր առաջ, ամերիկեան մամուլը տարածեց լուր մը, թէ՝ աւելի քան տասնե

02 Հունիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղ

01 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company