ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական 12-րդ համահայկական բանակում

15 Հուլիս 2025

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտասարդական եւ ՈՒսանողական 12-րդ համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին 400 երիտասարդ՝ 17 երկրներից:

Բացման արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ։

Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Համահայկական բանակման պատասխանատու Մհեր Գարագաշյանը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ներկայացուցիչ Ժոր Ավդալյանը։

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիները և Հայաստանի իշխանությունները ցանկանում են փակել Լեռնային Ղարաբաղի էջը, մենք չպետք է հրաժարվենք ազատագրական պայքարից. բացման խոսքում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։

Ըստ Հովսեփ Տեր-Գևորգյանի՝ արարողությունը տեղի է ունենում տարածաշրջանային և համաշխարհային բախումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կորստի ու Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմության, մասնավորապես՝ ՀՅԴ-ի վրա հարձակումների պայմաններում։

«Այս հավաքը միավորում է ՀՅԴ քաջարի երիտասարդությանը։ Չնայած ՀՅԴ Երիտասարդական թևը որպես ահաբեկչական կազմակերպություն ներկայացնելու փորձերին՝ այն իր գաղափարներն իրականացնում է նորարարական մեթոդների ներդրման միջոցով։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հասարակության համախմբում։ Սա է կուտակված մարտահրավերները հաղթահարելու կարևոր պայմանը»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության անունից շնորհավորում եմ բոլորիս Դաշնակցության Ուսանողական, Երիտասարդական միությունների համահայկական բանակումը մայր հայրենիքում գումարելու առթիվ: Շատ կարևոր ու խորհրդանշական է, որ մեր ժողովրդի և պետության այս ծանր օրերին աշխարհի 17 երկրներից շուրջ 400 երիտասարդ իրենց հավաքն են կազմակերպում մայր հայրենիքում: Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող բոլոր տարիների ընթացքում ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաև մեր սփյուռքահայ երիտասարդների մուտքը ՀՀ: Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է դաշնակցական երիտասարդներին ապօրինի կալանավորելով կարող են զերծ պահել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարելուց: Ամեն հարվածից հետո Դաշնակցությունը ավելի է ուժեղանում, ամրանում և ազգային նպատակներին հասնելու համար ավելի հետևողական պայքար մղում»,-իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ բանակումները ժամանցային ճամբարներ չեն կամ տուրիստական այցեր, այլ Դաշնակցության գաղափարների դարբնոցներ են։ Քանի որ դաշնակցական երիտասարդությունը մեր ժողովրդի ճակատագրական պահերին իր դերակատարումն է ստանձնել եւ պատվով տարել, նա վստահ է՝ «Վերադառնալու ենք» կարգախոսով այս բանակումն էլ իր դրական արդյունքները տալու է։

«Մենք հայրենիքի կողքին ենք՝ առանց ետ կանգնելու, առանց սահմաններ եւ հեռավորություն ճանաչելու, անկախ նրանից, թե այսօր ովքեր են ղեկավարում մեր երկիրը կամ ինչպիսի բռնաճնշումներով են փորձում մեզ լռեցնել»,- ասաց Ժոր Ավդալյանը՝ շեշտելով, որ դաշնակցական երիտասարդների համար ամեն ինչից վեր են հայ ժողովրդին եւ հայրենիքին ծառայելը, իսկ մնացյալ ամեն բան՝ դրան ծառայելու միջոց։ Ներկայիս բոլոր դժվարություններին դաշնակցական երիտասարդների պատասխանն, ըստ նրա՝ դաշնակցական կազմակերպված երիտասարդությունն է՝ հստակ գաղափարով, գիտակցված նպատակով եւ անվերապահ նվիրվածությամբ։

Իր եզրափակիչ խոսքում Մհեր Գարագաշյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդին կվերադարձնենք հույսն ու հավատը, դա պետք է անի ՀՅԴ երիտասարդությունը:

Ըստ նրա՝ միջոցառումը կոչված է Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և սփյուռքը միավորելուն, ինչպես նաև անցյալի, ներկայի և ապագայի միջև կապ հաստատելուն»։

«ՀՅԴ-ն իր 135-ամյա պատմության ընթացքում չի կորցնում վճռականությունը, ինչը նրան հայ ժողովրդի իրավունքների համար պայքարում առաջատար ուժ է դարձնում։ Մենք պետք է իրականացնենք իսկական Հայաստանի հայեցակարգը, շեշտում եմ՝ իսկական Հայաստանի, իրական, այլ ոչ թե այլասերված ժողովրդավարության գաղափարը», – ընդգծեց Մհեր Գարագաշյանը։

Բացման արարողությունից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան, որտեղ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն:

տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդու

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազա

13 Հուլիս 2025
7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցի

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչությ

13 Հուլիս 2025
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ՀՅԴ

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերա

12 Հուլիս 2025
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան յա

Հայաստանեայց առաքելական եկեղեցին ու հայութեան ազգային խորհրդանիշները կը մնան ս

12 Հուլիս 2025
Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Ապու Տապիի հանդիպումէն բխած պաշտօնական հաղորդագրութիւնները ակնկալելիօրէն փակագ

12 Հուլիս 2025
Ցեղասպանությամբ խաղաղության չեն հասնու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «

12 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company