ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլենդելում

15 Հուլիս 2025

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէսօրին հաւաքուեցին Հայաստանի Գլենդելի Գլխաւոր Հիւպատոսարանի առջեւ դատապարտելով Հայաստանի մէջ ընթացող քաղաքական հալածանքները։ Հաւաքը, որ կազմակերպուել էր ազգային Ճակատ շարժման կողմից, հանդիսացաւ սփիւռքի այս բեկորի վճռակամ և բարձրաձայն դրսեւորումը՝ հանդէպ այն, ինչ շատերը համարում են Փաշինեանի վարչախմբի դաւաճանութիւնը մեր ազգային եւ հոգեւոր արժէքների նկատմամբ։

Հաւաքը բացուեց Լաուրա Յակոբեանի բացման խօսքով, որ միջոցառման գաղափարական հիմքը նկարագրեց՝ այն համարելով հաւատի, ազատութեան եւ հայ ժողովուրդի ապագայի համար մղուող համատարած պայքար։ Յակոբեանը դատապարտեց «Քաղաքացիական պայմանագիր» վարչախումբը որպէս ուժ, որ այլեւս չի ներկայացնում հայ ժողովուրդի կամքը՝ մեղադրելով այն Եկեղեցւոյ, Սփիւռքի եւ Հայաստանի անկախութեան հիմքերը խարխլելու մէջ։

Նրա խօսքը յաջորդեց Կիլիկիոյ թեմի Հայր Սուրբ Տ. Միւռոն Ծ. Վրդ. Ազնիկեանի աղօթքն ու ելոյթը։ Հայր Սուրբը իր խօսքը սկսեց տէրունական աղօթքով: Նա խստօրէն Դատապարտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին նրան համարելով որպէս վտանգ՝ ազգի հոգեւոր եւ քաղաքական կառոյցների նկատմամբ։ Հայր Միւռոն կոչ ուղղեց ներկաներուն՝ պահպանել ճշմարտութիւնն ու արդարութիւնը եւ չմնալ անտարբեր՝ ազգային տկարացման հանդէպ՝ զուգահեռներ տանելով պատմական այն պահերուն, երբ հաւատքն ու քաջութիւնը շրջած են պատմութեան ընթացքը ի նպաստ հայ ժողովուրդի։

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Կոնգրէսական Բրեդ Շերմանի գրասենեակի ներկայացուցիչը, որ փոխանցեց Շերմանի ափսոսանքը՝ անձամբ ներկայ չլինելու համար։ Ներկայացուցիչը բարձրաձայն ընթերցեց Շերմանի յուլիսի 9-ի հրապարակային յայտարարութիւնը, ուր մասնաւորապէս նշուած էր․

«Որպէս Հայաստանեան հարցերի խմբակցութեան փոխնախագահ՝ խորապէս մտահոգուած եմ Հայաստանի մէջ վերջին շրջանի ընդդիմադիր գործիչների, ներառեալ պարոն Սամուէլ Կարապետեանի եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ հոգեւորականների ձերբակալութիւններով։ Մեր յարաբերութիւնները Հայաստանի հետ հիմնուած են ժողովրդավարութեան հանդէպ մեր ընդհանուր նուիրուածութեան վրայ։ Այս մտահոգութիւնները այսօր փոխանցեցի Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին»։

Բրեդ Շերմանը իր յուլիսի 9-ի յայտարարութիւնը հրապարակեց նաեւ X հարթակի (նախկին «Թուիթեր») վրայ։

Միջոցառումը շարունակուեց գործարար-բարերարներ՝ Մայք Սարեանի եւ Վահէ Կարապետեանի խօսքերով, որոնք Քալիֆոռնիայի մէջ ծանօթ բարերարներ են եւ տարիների ընթացքին մեծաքանակ նուիրատւութիւններով սատարել են Հայաստանն ու հայկական հաստատութիւնները սփիւռքում։ Երկուսն էլ շեշտադրեցին միասնականութեան կարեւորութիւնը՝ անկախ քաղաքական հայեացքներից՝ որպէսզի դիմակայեն արտաքին միջամտութեանը եւ ներքին բռնապետութեան։ Նրանց ելոյթները ընդգծեցին սփիւռքի բարոյական պարտականութիւնը՝ բարձրաձայնելու այն ժամանակ, երբ Հայաստանի մէջ ձայները լռեցուած են։ Երկու բարերարներն էլ իրենց ելոյթներում դատապարտեցին Փաշինեանի վարչակարգը իր վարած ապազգային քաղաքականութեան համար:

Յուզիչ մթնոլորտ մը ստեղծուեցաւ նաեւ, երբ բեմ ելաւ սիրուած երգիչ Սամուէլ Երանեանը, որ կատարեց հայրենասիրական եւ հոգեւոր երգեր, որոնք խորապէս յուզեցին ներկաներին։

Յաջորդաբար՝ Տիգրան Աբովեանը «Տաշիր» խմբի անունով, փոխանցեց Սամուէլ Կարապետեանի ուղերձը, որը կալանքի տակ է մնում Հայաստանի մէջ։ Ներկաներին փոխանցուեց Կարապետեանի անսասան նուիրուածութիւնը՝ Հայ ազգին, Հայ Առաքելական Եկեղեցւոյ եւ ազգային ինքնիշխանութեան իտէալներին։

Միջոցառումը եզրափակուեցաւ գլխաւոր կազմակերպիչներից՝ Արմէն Շահբազեանի եւ Սարգիս Զելվէեանի խօսքերով, որոնք շնորհակալութիւն յայտնեցին հաւաքուած ժողովուրդին եւ կոչ արեցին շարունակական պայքարի։ Նրանք ընդգծեցին, որ այս ամենը դեռ սկիզբն է, եւ azgayin.org-ը շարունակելու է մնալ սփիւռքի կազմակերպման առաջնագծին Հայաստանի մէջ՝ արդարութեան եւ արժանապատուութեան վերականգնման պայքարի ճանապարին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company