ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ

15 Հուլիս 2025

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ներկայացվում։ Դատապարտվելու դեպքում նրանք կրում են իրենց պատիժը։ Սակայն, քանի դեռ դատվճիռ չի կայացվել, ոչ ոք իրավունք չունի այդ ամբաստանյալներին անվանել «հանցագործներ, ահաբեկիչներ կամ օրինախախտներ»։

Երկրների մեծ մասում գոյություն ունեն օրենքներ զրպարտության դեմ, որը կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումն է, և վնասում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հայաստանում վիրավորանքները կարող են հանգեցնել դրամական տուգանքի մինչև 3 միլիոն դրամ (մոտ 7800 դոլար), մինչդեռ զրպարտությունը կարող է արժենալ մինչև 6 միլիոն դրամ (մոտ 15600 դոլար):

Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը տարբերություն չի դնում մեղադրանքի և հանցանքի միջև։ Օրենքի գերակայության պայմաններում, հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա հանցանքը չի ապացուցվել դատարանում։
Վերջին շաբաթներին Հայաստանի կառավարությունը մեղադրանք է առաջադրել տասնյակ անձանց՝ սկսած հեղաշրջման նախապատրաստումից մինչև ահաբեկչական գործողությունների ծրագրում։ Դեռևս նախքան որևէ դատավարության կամ վճռի կայացումը, պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները մեղադրվողներին անվանել են «հանցագործներ», ինչի հետևանքով բազմաթիվ զրպարտության հայցեր են ներկայացվել։

Ինչպես հաղորդել էի անցյալ շաբաթ, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորված է Երևանի բանտում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին պաշտպանելու համար, դատական հայցեր է ներկայացրել Փաշինյանին սատարող Ազգային ժողովի երկու պատգամավորների դեմ։ Կարապետյանը մեղադրել է Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջոյանին՝ իրեն Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ կապեր ունենալու և «հայ ժողովրդին թալանելու» կեղծ մեղադրանքներ տարածելու համար։ Կարապետյանը պահանջում է, որ նրանք հրապարակայնորեն հերքեն իրենց հայտարարությունները, յուրաքանչյուրը վճարի 9 միլիոն դրամ (մոտ 23400 դոլար), ինչպես նաև դատական ծախսերը։

Այնուհետև Կարապետյանը ներկայացրել է ևս երեք դատական հայց.

– Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի դեմ՝ հունիսի 17-ին և 24-ին Ֆեյսբուքում նրա կատարած գրառումների հետ կապված, որոնցում նա պնդել է, որ Սամվել Կարապետյանը միջամտել է Հայաստանի քաղաքականությանը՝ օտար երկրի ցուցումով։ Նա նաև գրել է, որ Կարապետյանը «մասնակցել է մի խումբ ստահակների կողմից կազմակերպված ձախողված հեղաշրջման փորձին»։ Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն։

– Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ մի քանի ֆեյսբուքյան գրառումների պատճառով, որոնցում Կարապետյանը ներկայացվել է որպես գործակալ, որը գործուղվել է Հայաստան հատուկ հանձնարարությամբ, ինչպես նաև այլ «վիրավորական» մեկնաբանություններ անելու համար։ Կարապետյանն այդ հայտարարությունները համարում է «զրպարտություն, կեղծ և անհիմն», և պահանջում է հրապարակային ներողություն։

– Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ՝ իշխանամետ լրագրողների հետ հարցազրույցների և Ֆեյսբուքում արված գրառումների համար, որոնցում նա մեղադրում է Կարապետյանին որպես արտասահմանյան պատվերով գործակալ՝ Հայաստանում քաղաքական գործունեության մեջ ներգրավվելու համար։ Կարապետյանը Մկրտչյանի մեղադրանքները որակում է որպես «զրպարտություն, կեղծ և անհիմն»։

Միևնույն ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն անցյալ շաբաթ հայտնեց, որ իր պաշտպանյալը՝ Կարապետյանը, դատական հայցեր է ներկայացնում ևս 150 անձանց դեմ՝ վերջին օրերին տարբեր մեղադրանքներով ձերբակալվածներին զրպարտելու և վիրավորելու համար, այդպիսով ոտնահարելով ամբաստանյալների անմեղության կանխավարկածի իրավունքը: Փաստաբանը պնդեց, որ «խորհրդարանի պատգամավորների, նախարարների և միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների ու քարոզիչների կողմից արված հայտարարություններն ագրեսիվ են և հայհոյանքներով լի»:

Վերջապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի և հերքի իր «կեղծ» հայտարարությունները, որոնք «արատավորում են Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավը»։ Քոչարյանը երկրորդ դատական հայցը ներկայացրեց այն բանից հետո, երբ Սիմոնյանը ծաղրեց նրա առաջին հայցը։

Քոչարյանը նաև դատի է տվել վարչապետ Փաշինյանին՝ կեղծ պնդում անելու համար, թե դատարանը նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը իրեն վճարի վեց միլիոն դրամ (15600 դոլար) փոխհատուցում։

Այս բոլոր դատական գործերի խնդիրն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից, եթե կայացնեն Փաշինյանի կամքին հակառակ որոշումներ՝ ինչպես նա ինքն է հայտարարել 2018-ին՝ անկեղծության հազվադեպ պահին։ Սա լուրջ կասկածներ է առաջացնում այդ գործերում անաչառ արդարադատության հավանականության վերաբերյալ։

Ամբաստանյալները երկու հնարավոր ճանապարհ ունեն։ Նրանք կարող են սպասել ապագայում անկախացած հայկական դատարաններին՝ իրենց իրավունքների վերականգնման hամար, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Կամ դատապարտման դեպքում կարող են դատավճիռները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Կարապետյանի իրավաբանական թիմն անցյալ շաբաթ հայտնեց, որ արդեն նախապատրաստում է այդպիսի մի բողոք ՄԻԵԴ՝ հույս ունենալով, որ Ստրասբուրգի դատարանը կչեղարկի անարդար հայկական վճիռը։ Միակ խնդիրը այն է, որ ԵՄԻԴ-ի գործընթացները կարող են տևել տարիներ, եթե այն չդիտարկվի որպես շտապ գործ։

Մինչ այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է դիտարկի դատական հայց ներկայացնելու հնարավորությունը Փաշինյանի և նրա կենակից Աննա Հակոբյանի դեմ՝ Եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը խախտելու և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ անհիմն, ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելու համար: Եթե Հայաստանի դատարանները վճիռ կայացնեն հոգևորականների դեմ, նրանք պետք է դրանք բողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company