ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ազգային անվտանգության հարցերում մենք չենք կարող վստահել Նիկոլ Փաշինյանին

15 Հուլիս 2025

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

-Պարո′ն Փափազյան, ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը։ Այս հնարավոր գործարքում վտանգներ տեսնո՞ւմ եք։ Դրա իրականացումը չի՞ նշանակի նաև ՀՀ-ի տարածքով Թուրքիայի կապը Կենտրոնական Ասիայի հետ։

-Ձեր բարձրացրած հարցն առնչվում է Հայաստանի անվտանգությանը։ Թշնամական աշխարհաքաղաքական միջավայրում ցամաքային հաղորդակցության հարցերը կենսական նշանակություն ունեն։ Հայաստանը պետք է վերահսկի իր սահմանները։ Հարևանների հետ հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանի բոլոր դերակատարները չեն հասկանա, որ տևական խաղաղությունը պետք է հիմնված լինի արդար խաղաղության վրա։ Խաղաղության հարցը առաջնային է։ Այո՛, մենք պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի խաղաղությունը լինի տևական։ Իսկ որպեսզի լինի տևական, այն պետք է լինի արդար։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել սա, քանի որ այստեղ չէ, որ մի կողմում նրանք են, որոնք ուզում են խաղաղություն, իսկ մյուս կողմում՝ նրանք, որոնք ուզում են պատերազմ։ Կան կողմեր, որոնք շտապում են խաղաղության գործընթացում ունենալու արագ, բայց խոցելի խաղաղություն։ Եվ կան նրանք, որոնք ուզում են արդար և հետևաբար տևական խաղաղություն։ Պանթյուրքիզմի ճանապարհը չի նպաստի խաղաղությանը։ Այն ավելի է թուլացնելու Հայաստանը։ Քանի դեռ այս հարցը չի դարձել համապարփակ խաղաղության համաձայնագրի մաս, որը հաշվի է առնում նաև Հայաստանի շահերը, այն չի կարող համընդհանուր համաձայնության առարկա դառնալ։ Բայց, ցավոք սրտի, ներկայիս կառավարությունը մտադիր չէ պաշտպանել Հայաստանի շահերը։

–ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ ճանապարհի վարձակալության տարբերակ հնարավոր չէ․ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը։ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում»։ Այս վստահեցումները համոզի՞չ են՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է Ադրբեջանին տրամադրել Իրանի ձևով անցում, սակայն հիմա խոսվում է երրորդ կողմի արտապատվիրակման մասին, ինչը չկա Իրանի տարբերակում։

-Ազգային անվտանգության հարցերում մենք չենք կարող վստահել Նիկոլ Փաշինյանին։ Ցավով եմ դա ասում, սակայն նա իր իշխանության գալուց ի վեր ցույց է տվել իր անկարողությունը՝ ապահովելու Հայաստանի սահմանների ամբողջականությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը։ Վերջին յոթ տարիների ընթացքում նա արել է իր ասածների հակառակը։ Երկրի անվտանգությունը և պետականության ամրապնդումը նրա առաջնահերթություններից չեն։ Սա ասում եմ մեծ դառնությամբ, բայց անկեղծորեն կարծում եմ, որ 2018-ից հետո Հայաստանն ավելի թույլ և ավելի խոցելի է, քան 2018-ից առաջվա Հայաստանը։

-Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ի առաջարկած տարբերակը համընկնում է նաև Թուրքիայի՞ հետ։ Վարչապետի խոսնակի մակարդակով այն մերժվել է, հետևաբար ի՞նչ զարգացում եք հետագայում տեսնում։

-Այս հարցը հիմնարար է, այն առնչվում է երկրի անվտանգությանը, բայց պետք է լուծվի ավելի համընդհանուր շրջանակում։ Հայաստանը պետք է դիմի միջազգային հանրությանը՝ արդար և տևական խաղաղության ծրագիր իրականացնելու համար։ Կրկնում եմ՝ արդար և տևական խաղաղության ծրագիր։ Հայաստանը ունի պաշտպանելու շահեր, և նա պետք է դրանք պաշտպանի։ Հայաստանի կառավարությունը պետք է պահանջի կազմակերպել միջազգային գագաթնաժողով՝ արդար խաղաղության համար Հարավային Կովկասում։ Այդ գագաթնաժողովի օրակարգում պետք է դրվեն հայերի անվտանգ վերադարձի իրավունքի հարցը Արցախ, Բաքվում պահվող պատանդների ազատ արձակումը, Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունը և բնակչության անվտանգությունը։ Իրական խնդիրն այն է, որ այս կառավարությունը չի պաշտպանում Հայաստանի շահերը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company