ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ

16 Հուլիս 2025

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։ Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում: Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և ինչի էր կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։

Այժմ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող, միևնույն ժամանակ, միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ՝ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։ հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել, համենայն դեպս՝ ՍԴ կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա, դիմումատուները ևս պատասխպան չեն ստացել, սակայն առաջիկայում որոշումը սպասվում է՝ նկատի ունենալով օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձրակերպումներ։ Դրանցից առաջինը վերաբերում է սեփականության իրավունքին, մասնավորապես, այս փոփոխությամբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում ՝ առանց դատարանի որոշմամբ, ինչը նշանակում է՝ զրկել լիցենզավորված ընկերությանը՝ իր գույքը տնօրինելու իրավունքից՝ ըստ նպատակային նշանակության։ Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սահմանափայելու սեփականատիրոջ սեփականության իրավունքը՝ սեփանակազրկմամբ՝ միջազգային պայմանագրերով և Սահմանադրությամբ չնախատեսված մեթոդներով:

Երկրորդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը՝ թույլ տրված խախտումների համար ենթարկվի պատասխանատվության։

Երրորդ խումբ հարցերը, Մինասյանի խոսքով, վերաբերում են՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը, հաստատապես՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ որպես կոլեգիալ մարմին՝ այս փոփոխություններով արհամարհվել է, միայն հանձնաժողովի նախագահի գործողություններով կարող է ոչ միայն կառավարիչ նշանակվել, այլև՝ այդ կառավարչին վերապահվում է էներգետիկ համակարգի ձեռնարկության՝ ամբողջ որոշումների ընդունման իրավասությունը՝ զրկելով թե՛ սեփականատերերին, թե՛ խորհրդին, թե՛ գործադիր տնօրենին՝ որևէ որոշում կայացնելու հնարավորությունից։

Բացի այդ, Մինասյանը հայտնեց, որ առկա են մի շարք ձևակերպումներ, այդ թվում՝ գնի որոշման իրավական որոշակիության սկզբունքի խախտումը, մասնավորապես, նշվում է, որ նախապատվության իրավունք է վերապահվում կառավարությանը, մինչդեռ, թե՛ ՍՊԸ-ների․ թե՛ ՓԲԸ-ների դեպքում նախապատվության իրավունքն ունեն բաժնետերերը, իսկ այժմ կառավարությանը նման իրավունք է վերապահվում՝ առանց անգամ այդ օրենքներում փոփոխություններ կատարելու։ Մինասյանի դիտարկմամբ՝ օրենքների ընդունման ընթացակարգերում ևս բացահայտ խախտումներ են եղել, չեն տրվել կարծիքներ, ավելին՝ հանրությունը զրկված է եղել լսումների միջոցով այս որոշմանը մասնակից լինելու հնարավորությունից, այսինքն՝ մասնակցային գործընթացը ևս ոտնահարված է։ Ամենամեծ սպառնալիքը, սակայն, Արծվիկ Մինասյանի փաստմամբ՝ էներգետիկ համակարգի հնարավոր ճգնաժամն է, որն այս փոփոխություններով երաշխավորված է։

«Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ»,- նշեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը հայտնեց նաև, որ միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ դիմումը վարույթ ընդունելու դեպքում նաև օրենքների փոփոխությունների գործողությունները կասեցնելու մասին՝ մինչև ըստ էության որոշման կայացումը, քանի որ դա կարող է շատ անդառնալի հետևանքներ բերել համակարգերի համար։ Բացի այդ, միջնորդություն կներկայացվի նաև՝ գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին, քանի որ հարցն ունի հանրային մեծ հնչեղություն, վերաբերում է հանրության և պետության կարևորագույն հարցերին, այդ թվում՝ անվտանգությանը։

«Թեև ՍԴ ներկա կազմից մեծ հույսեր չկան, բայց սա կարևոր է նաև միջազգային դատական ատյաններում՝ գործի քննության հետագա ընթացքն ապահովելու համար։ Հուսամ՝ ՍԴ դատավորներն այդքան խելամտություն կունենան՝ ճիշտ որոշումներ կայացնելու, այն է՝ փոփոխություններն ակնհայտ հակասում են Սահմանադրությանը»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդու

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազա

13 Հուլիս 2025
7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցի

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչությ

13 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company