ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Բելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանին

18 Հուլիս 2025

2025թ. հուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը: Այս բանաձևն ի սկզբանե դրական կարծիք էր ստացել Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 2-ին՝ միաձայն քվեարկության արդյունքում։

Բանաձևը ներկայացվել է պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել Դը Մակդի կողմից։ Այն հիմնված է նախորդ խորհրդարանական դիրքորոշումների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված նմանատիպ փաստաթղթերի վրա։ Ընդունված բանաձևը միանշանակորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ, ինչպես նաև դրան նախորդած Լաչինի միջանցքի շրջափակումը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի լուրջ խախտումներ։ Այն նաև դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի դեմ և վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Բանաձևը Բելգիայի դաշնային կառավարությանը կոչ է անում ՝

• Աջակցել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների միջազգային հետաքննությանը, այդ թվում՝ Հաագայի Միջազգային քրեական դատարան դիմելու միջոցով։
• Խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։
• Պահանջել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, ապահովել նրանց հիմնարար իրավունքները և արդարադատության հասանելիությունը։
• ԵՄ մակարդակով պաշտպանել նպատակային պատժամիջոցների կիրառումը այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հրադադարի խախտումների, մշակութային ժառանգության ոչնչացման, մարդու իրավունքների խախտումների և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործողությունների համար։

Բանաձևը, Ադրբեջանից հաշվետվողականություն պահանջելով, վերջինիս նաև հորդորում է․

• Հետևել միջազգային պարտավորություններին և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումներին։
• Երաշխավորել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները և ապահով, անխոչընդոտ վերադարձը՝ միջազգային վերահսկողության և անվտանգության երաշխիքների ներքո։
• Դադարեցնել սադրիչ հռետորաբանությունն ու ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողություններից։
• Ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ թափանցիկ երկխոսության մեջ՝ նրանց անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու նպատակով։
• Թույլատրել անկախ բժիշկների խմբի այց՝ կալանավորված հայերին զննելու համար։
• Պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը և թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը տարածք՝ հուշարձանների գնահատման նպատակով։
• Դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը ողջունել է բանաձևի միաձայն ընդունումը՝ նշելով․ «Այս բանաձևը հստակ և վճռական դիրքորոշում է Բելգիայի խորհրդարանի կողմից՝ ուժեղացնելով միջազգային կոչերը՝ հանուն խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանման անկայուն Հարավային Կովկասում։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքը անժխտելի է, և այս միաձայն քվեարկությունը ընդգծում է այդ իրավունքի անբեկանելիությունը։ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը պետք է դադարեցվի։ Շնորհակալություն մեր բելգիացի բարեկամներին՝ մարդու իրավունքների, արդարության և ճշմարտության ձայնը բարձրացնելու համար։ Ոչ մի գազի պաշար կամ հարստություն չի կարող սրբել մարդկության դեմ գործած հանցագործությունները կամ լռեցնել նրանց, ովքեր պայքարում են ճշմարտության համար»։

Ներկայացուցիչների պալատում բանավեճի ընթացքում բազմաթիվ պատգամավորներ խրախուսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները, սակայն շեշտել են, որ խաղաղությունը և հաշտեցումը պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա և լինեն արդար ։ Էլս Վան Հուֆը ազդեցիկ ելույթ է ունեցել՝ հիշեցնելով, թե ինչպես պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան ստիպեց ավելի քան հարյուր հազար էթնիկ հայերի տեղահանվել սեփական հայրենիքից, ինչպես ավերվեցին գյուղերը և եկեղեցիները՝ հանցավոր գործողություններ, որոնք արժանի են միջազգային դատապարտման և պատասխանատվության։ Նմանապես, Միշել Դը Մակդը վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին և դատապարտել նրանց նկատմամբ իրականացված «ամբողջական էթնիկ զտումը»։ Նա նաև քննադատել է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի անհասկանալի նախապայմանները և կարևորել Ադրբեջանին ճնշելու անհրաժեշտությունը՝ հրաժարվելու իր ագրեսիվ հռետորաբանությունից:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
18 հուլիս, 2025թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ Յունաստանի Երիտասարդական միութեա

Անց­նող շա­բա­թա­վեր­ջին, ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» կեդ­րո­նէն ներս, տե­ղի ու­

03 Նոյեմբեր 2025
Բագրատունի Եւ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի Անդա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան

03 Նոյեմբեր 2025
Սա այն սրբության հանգրվանն է, որի պղծո

Խորապես համոզված եմ` իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,

02 Նոյեմբեր 2025
Փաշինյանը ճակատային հարձակման է գնում

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս

02 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացն

02 Նոյեմբեր 2025
Լռութիւնը յղի է բախտորոշ անյայտներով

Սկսինք այն բանէն, որ Օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, նախաստորագրուած հա

01 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Առաջին Անմիջական Արձագանգին Ետ

Եւրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստին, Եւրոպակ

01 Նոյեմբեր 2025
Նէօ-թոնդրակեան… Ցնդաբանութիւն

Ինչ որ կը պատահի այս օրերուն, Հայաստանի Ոստիկանական Հանրապետութեան (police sta

31 Հոկտեմբեր 2025
Հ.Օ.Մ.-ի 115-ամեակը՝ հայ կնոջ զօրութեա

­Մենք՝ ուխ­տեալ­ներ հայ օգ­նու­թեան սուրբ գոր­ծին, ­Լոյ­սի բա­նակ եւ գթու­թ

31 Հոկտեմբեր 2025
Սա ոչ թե խաղաղություն է, այլ զիջումներ

Հոկտեմբերի 30-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

31 Հոկտեմբեր 2025
Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը ․․․ Անմահությա

Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածն

31 Հոկտեմբեր 2025
Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, վնա

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տ

30 Հոկտեմբեր 2025
Լոս Անճելըսի Մէջ Հանդիսաւոր Կերպով Նշո

Արժանավայել ու մեծաշուք հանդիսութեամբ մը Լոս Անճելըսի հայութիւնը նշեց իր հովու

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին արցախցիների

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

30 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմ

Արամ Ա. կաթողիկոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անդամներուն եւ Հ

30 Հոկտեմբեր 2025
Ensemble Montréal կուսակցութեան ղեկավա

Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Ensemble Montréal կուսակց

30 Հոկտեմբեր 2025
Պատմութեան կրկնութեան «Օրինաչափութիւնը

Որպէս ամենահայաստանամերձ համայնք, (յատկապէս դարերից ի վեր իսլամադաւան իրանական

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ի հիստերիան թուլությունից ծնված վախ

ՔՊ-ն մոտեցել է իր իշխանության վերջնախաղին, վերջին գործողությունները ցուցիչ են,

30 Հոկտեմբեր 2025
Թո՛ւրքիա, ե՞րբ կդադարեցնեք օգտագործել

«Քանի որ մեզ հետ են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ուստի հարցս՝ ե՞րբ

29 Հոկտեմբեր 2025
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորա

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հոկտեմբերի 28-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեա

29 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company