Հայաստանում այսօր խորացված ավտորիտար ռեժիմ է
24 Հուլիս 2025
«Իշխանությունը շատ կուզենա ՀՅԴ-ին պետական հեղաշրջման մեղադրանք կպցնել, բայց չի կարող, սին պատկեր են ներկայացնում։ ՔՊ-ականներն իրենց դատավորի տեղ դրած փորձեցին սրբազաններին և ակտիվիստներին ահաբեկչության հոդվածներ կպցնել։ Վստա՞հ եք՝ «գյուլլելու» հատվածը մոնտաժված է, թե՝ ոչ․ ՔՊ-ականները մեղադրողի կեցվածքում են, ես այդ տհասությունը չունեմ»,-Factor TV-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ՀՅԴ անդամների ձերբակալություններն ու մեղադրանքները համեմատելով 1937 թվականին ԽՍՀՄ-ում կատարվածի հետ։
Ընդդիմադիր պատգամավորը խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Էջմիածնի հրապարակում հավաքի հրավիրման, բարձրաստիճան եկեղեցականների և իշխանականների միջև առկա բանավեճի, Գարեգին Բ-ին ուղղվող մեղադրանքների, ըստ իրավապահների՝ ահաբեկչության կանխված փորձի, ներքաղաքական այլ թեմաների մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։