Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը 3 ամսով երկարաձգվեց
22 Օգոստոս 2025
Այսօր՝ օգոստոսի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգվեց։
Իգոր Սարգսյանի ելույթը հունից հանեց դատավոր Կարեն Ֆարխոյանին։
«Ես դատարանում 4 հանրային մեղադրողի եմ տեսնում, ես անաչառ դատավորի մասնակցություն չեմ տեսնում այս դատարանում»,-իր ելույթում նշեց Սարգսյանը։
«Ինձ չեք վախեցնի ո՛չ բանտերով, ո՛չ աքսորներով, ո՛չ մահերով, հզոր տղերք են պայքարի մեջ զոհաբերվել, մոխրացել, բայց նորից հառնել են և կյանք են պարգևել մեր սերունդներին: Մտածելու բան մենք չունենք, մտածելու բան դուք ունեք: Մեզ կդատեք պատվերով, մի օր պատվերով ձեզ կդատեն: Գալիս է պատասխան տալու և հատուցման ժամանակը»,- ասաց Իգոր Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում