ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

17 Հոկտեմբեր 2025

Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն այսօր ընդունել է մի շարք բանաձևեր, որտեղ տեղ են գտել ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված դրույթներ։

Մասնավորապես՝ Եվրոպայի սոցիալիստների կուսակցություւնը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին, թույլատրել արցախահայության վերադարձը միջազգային մոնիթորինգի պայմաններում, ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ընդունված բանաձևով նաև կարևորվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումների շարունակական մոնիթորինգը՝ ներառյալ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը։

Կոնգրեսի որդեգրած բանաձեւերից «Խաղաղության, բարօրության և ներառականության խթանումը Եվրոպայում և նրա հարևան տարածաշրջաններում» բանաձեւում, Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը ասում է.

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով։

Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը՝ միջազգային վերահսկողության ներքո, և պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմությանը։ Մենք ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինգի կարևորությունը, ներառյալ՝ օրենքի գերակայությունը, դատական անկախությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը»։

Կոնգրեսը PES-ի բարձրագույն ժողովն է, որտեղ քննարկվում է համաեվրոպական այս խոշոր կուսակցության նախընթաց գործունեությունը, որոշվում ռազմավարական և ծրագրային քաղաքական առաջնահերթությունները, ընտրվում է կուսակցության նոր գործադիր մարմին։

PES- ին իբրև լիիրավ անդամ անդամակցում են եվրոպական 33 կուսակցություններ, իբրև ասոցացված՝ 13, իսկ դիտորդ անդամների թիվը 15-ն է։ Անդամակցության կարգավիճակը կախված է Եվրոպական միության հետ պատկան երկրի հարաբերությունների բնույթից։ ՀՅ Դաշնակցությունը մեր տարածաշրջանում PES-ին անդամակցող միակ քաղաքական ուժն է։

Այս կուսակցության հետ միջկուսակցական կապերի շարունակական զարգացումը ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է։

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը ներկայացնում են Գասպար Կարապետյանը, Սարինե Աբրահամյանը, Գևորգ Ղուկասյանը, Նարոդ Նորամանյանը։ Նախատեսվում է ՀՅԴ պատվիրակության ակտիվ մասնակցությունը Կոնգրեսի աշխատանքներին, հանդիպումներ բազմաթիվ երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի քննարկում։

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակ
17 հոկտեմբերի, 2025

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ Յունաստանի Երիտասարդական միութեա

Անց­նող շա­բա­թա­վեր­ջին, ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» կեդ­րո­նէն ներս, տե­ղի ու­

03 Նոյեմբեր 2025
Բագրատունի Եւ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի Անդա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան

03 Նոյեմբեր 2025
Սա այն սրբության հանգրվանն է, որի պղծո

Խորապես համոզված եմ` իշխանությունը, հատկապես` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,

02 Նոյեմբեր 2025
Փաշինյանը ճակատային հարձակման է գնում

Պետք է կանխել Փաշինյանի հարձակումը վեհարանի վրա եւ ուղղակի թույլ չտալ դա: Այս

02 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացն

02 Նոյեմբեր 2025
Լռութիւնը յղի է բախտորոշ անյայտներով

Սկսինք այն բանէն, որ Օգոստոսի 8-ին, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ, նախաստորագրուած հա

01 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Առաջին Անմիջական Արձագանգին Ետ

Եւրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի լիագումար նիստին, Եւրոպակ

01 Նոյեմբեր 2025
Նէօ-թոնդրակեան… Ցնդաբանութիւն

Ինչ որ կը պատահի այս օրերուն, Հայաստանի Ոստիկանական Հանրապետութեան (police sta

31 Հոկտեմբեր 2025
Հ.Օ.Մ.-ի 115-ամեակը՝ հայ կնոջ զօրութեա

­Մենք՝ ուխ­տեալ­ներ հայ օգ­նու­թեան սուրբ գոր­ծին, ­Լոյ­սի բա­նակ եւ գթու­թ

31 Հոկտեմբեր 2025
Սա ոչ թե խաղաղություն է, այլ զիջումներ

Հոկտեմբերի 30-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

31 Հոկտեմբեր 2025
Կիմը․․․ Մայիսը․․․Արտակը ․․․ Անմահությա

Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածն

31 Հոկտեմբեր 2025
Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, վնա

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տ

30 Հոկտեմբեր 2025
Լոս Անճելըսի Մէջ Հանդիսաւոր Կերպով Նշո

Արժանավայել ու մեծաշուք հանդիսութեամբ մը Լոս Անճելըսի հայութիւնը նշեց իր հովու

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին արցախցիների

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

30 Հոկտեմբեր 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմ

Արամ Ա. կաթողիկոսը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անդամներուն եւ Հ

30 Հոկտեմբեր 2025
Ensemble Montréal կուսակցութեան ղեկավա

Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Ensemble Montréal կուսակց

30 Հոկտեմբեր 2025
Պատմութեան կրկնութեան «Օրինաչափութիւնը

Որպէս ամենահայաստանամերձ համայնք, (յատկապէս դարերից ի վեր իսլամադաւան իրանական

30 Հոկտեմբեր 2025
ՔՊ-ի հիստերիան թուլությունից ծնված վախ

ՔՊ-ն մոտեցել է իր իշխանության վերջնախաղին, վերջին գործողությունները ցուցիչ են,

30 Հոկտեմբեր 2025
Թո՛ւրքիա, ե՞րբ կդադարեցնեք օգտագործել

«Քանի որ մեզ հետ են Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ուստի հարցս՝ ե՞րբ

29 Հոկտեմբեր 2025
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորա

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հոկտեմբերի 28-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեա

29 Հոկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company