ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Հարվածել Եկեղեցուն՝ նշանակում է հարվածել ազգային նկարագրին

21 Հոկտեմբեր 2025

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել էր «Հայկական սփյուռքի մարտահրավերները եւ հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հակոբ Բագրատունին, Մուրադ Փափազյանը, Սեւան Դանիելյանը, ՀՅԴ Հայաստանի Գմ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հակոբ Բագրատունին իր ելույթում ներկայացրել էր, թե ինչպես են քաղաքական փոփոխությունները, որոնք վերջերս տեղի ունեցան Լիբանանում, Սիրիայում, Պաղեստոինում, անդրադարձել հայկական սփյուռքի գաղութների վրա: Նա իր խոսքում հիշեցրել է այն բոլոր դժվարությունների մասին, որոնք հայ համայնքներն ունեցել են` Սիրիայի 2011 թվականի պատերազմից մինչեւ երկրաշարժ, մինչեւ պետական վարչակազմի փոփոխություն, Լիբանանում 2019 թվականից սկսված տագնապը, տնտեսական աղետը, նավահանգստի պայթյունը, Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա: «Չնայած այս դժվարություններին, մեր համայնքները շարունակում են օժանդակել Հայաստանին, եւ, վերջին հաշվով, իրենց երազն է հայրենադարձությունը: Ես միշտ ասում եմ՝ եթե պետք է հայն արտագաղթի այս երկրներից, ապա միակ ուղղությունը պետք է լինի ներգաղթը Հայաստան»,- ասել է նա:

«Հրապարակ»ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Հակոբ Բագրատունու հետ:

– Կարո՞ղ ենք ասել, որ Լիբանանում խաղաղ կյանքը վերջնականապես վերականգնվել է, դեռ անցյալ տարի դպրոցները չէին աշխատում նույնիսկ:

– Այո, դպրոցներն աշխատում են, բոլոր կառույցները՝ մշակութային, մարզական, բնականոն գործում են, միավորները, միություններն իրենց տարեկան ձեռնարկներն են իրականացնում եւ բյուջեն հավասարակշռում են ներքին նվիրատվություններով: Դպրոցները վերաբացվել են, ուսուցիչներն իրենց գործի վրա են, համալսարանական մեր միություններն աշխատում են, բոլոր տեղերի մշակութային, մարզական, բարեսիրական միությունները գործում են, եւ այս ամենի մեջ մենք մեր ժողովրդի հետ ենք, ժողովուրդն էլ դա դրական կերպով է ընկալում:

– Հայ համայնքը Լիբանանում հիմա ինչքա՞ն է, շա՞տ է կրճատվել: Ժամանակին մոտ 200-300 հազար հայություն կար:

– Մեր հաշվարկով՝ շուրջ 110-120 հազար է:

– Մի Արցախի չափ հայություն է մնացել, փաստորեն:

– Այո: Բոլոր համայնքներն անկում են ունեցել:

– Դուք հետեւո՞ւմ եք այսօր Գյումրու իրադարձություններին, գիտե՞ք, թե Հայաստանում ինչ է կատարվում, եւ ի՞նչ գնահատական ունեք:

– Այո, իհարկե: Իշխանությունների հերթական ոստիկանական բռնատիրական նախաձեռնությունները շարունակվում են, նպատակն էլ ենթադրյալ ամբաստանությունների քողի տակ լռեցնելն է որեւէ առողջ ու ազատ կարծիք, ազատ միտք եւ նախապատրաստվելու առաջիկա ընտրություններին` իրենք իրենց վերարտադրելու համար:

– Ինչպե՞ս են սփյուռքում վերաբերվում հոգեւորականների հանդեպ իրականացվող քրեական հետապնդումներին: 10-ից ավելի անձ կալանքի տակ է, բռնաճնշումներ են իրականացվում:

– Կարեւոր է նշել, որ սփյուռքում Եկեղեցու հանդեպ հարգանքը եւ եկեղեցական արժեքների հանդեպ փարումը շատ բարձր են: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքի ազգային ուժերի ջախջախիչ մեծամասնության կարծիքն այն է, որ նման բան ընդունելի չէ, հարվածը ոչ թե անձերի, անհատ եկեղեցականների դեմ է, այլ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմի, ինչը կնշանակի եկեղեցին` իր ավանդույթներով, իր քրիստոնեական արժեքներով, իր այն խորքային արմատներով, որ ունի մեր ժողովրդի մեջ, հարվածում են հայ եկեղեցուն, հարվածում են մյուս ազգային արժեքներին՝ լեզու, մշակույթ, գրականություն, ընտանեկան բարքեր։ Մեր ժողովրդի ընդհանուր արժեհամակարգը, բնականաբար, շատ լավ գիտեն իշխանությունները, որ Եկեղեցին մեր ժողովրդի ողնասյունն է, Եկեղեցին դարերով պահպանել է մեր ազգային նկարագիրը, հետեւապես՝ հարվածել Եկեղեցուն՝ նշանակում է հարվածել ազգային նկարագրին, այդ արժեքներին եւ հասնել այն նպատակներին, որոնց համար հասել են իշխանության ու շարունակում են պահել այդ իշխանությունը:

– Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկան մեկնելուց հետո լուրեր են պտտվում, որ մեր Եկեղեցու ոչնչացումն արվում է, որպեսզի միանանք կաթոլիկ եկեղեցուն: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում սրան, հնարավո՞ր եք համարում:

– Բավարար աբսուրդ բաներ կատարած է վարչապետը, սակայն այս մեկը քիչ մը… չեմ ուզում մտածել հավատալու մասին: Բայց կզարմանամ, թերեւս, որ մեր եկեղեցական ավանդությունները չգիտեր, որ չմկրտված` ինչպես հաղորդություն կառնե: Երկրորդ․ Առաքելական եկեղեցու զավակը հաղորդակից չէ Կաթողիկե եկեղեցու հաղորդությանը, այլ հաղորդակից է Ուղղափառ, Ղպտի, Ասորեական եւ Մալաբար ուղղափառ եկեղեցիներին: Սա մի մանրամասնություն` պարոն վարչապետի համար: Հետաքրքրական է նաեւ, որ նա ներկա է գտնվել արարողությանը, որով սրբացրել են ցեղասպանության նահատակ հայ կաթողիկե եպիսկոպոս Մալոյանին, այն դեպքում, երբ ցեղասպանության հանդեպ Նիկոլ Փաշինյանը կասկածոտ մոտեցում ունի: Շատ բնական է, երբ որ մենք բարձր ենք գնահատում Հայ կաթողիկե եկեղեցու Մալոյան եպիսկոպոսի սրբադասության ակտը, եւ դա համայն հայության համար արժեք է, գնահատելի ակտ է, որի համար կաթողիկե եկեղեցին՝ իր սրբազան քահանայապետով, ընդունելի է նաեւ եւ մեկ անգամ եւս կշեշտի այն, որ Վատիկանը ցեղասպանության 100-ամյակի առիթով չանսավ Հայոց ցեղասպանությունը: Եվ այս անգամ եւս սա մեզ համար շատ մեծ իրագործում է, որ կատարեց կաթողիկե ընդհանրական եկեղեցին` հայ կաթողիկ եկեղեցու միջամտությամբ եւ առաջարկով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company