ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Չակերտեալ հայկականը…

20 Նոյեմբեր 2025

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն ու գործողութիւններն, որոնք, այսպէս թէ այնպէս, միտւած են դրական տպաւորութիւն առաջացնելու հասարակայնութեան մօտ, արդէն վաղուց է, որ չակերտների մէջ են առնւում նոյն հասարակայնութեան ներքին թէ արտաքին լսարանի կողմից։

Եւ այսպէս՝ էլ ինչո՞ւ զարմանալ ու զայրանալ, ասենք, վարչախմբի կողմից վերահսկւած-բեմականացւած Վաղարշապատի քաղաքապետական «ընտրութիւնների» արդիւնքի առթիւ։ Նոյն տրամաբանութեամբ էլ՝ արդէն տարիներ է, որ ժողովրդավարութիւնը, խաղաղութիւնը, արդարադատութիւնն ու հանդուրժողականութիւնն եւ դեռ շատ ուրիշ դրական յատկանիշներն ու երեւոյթները հայաստանեան իրականութեան մէջ չակերտեալ ձեւաչափերով են նկարագրւում։ Նոյնիսկ ամենադոյզն ազգային երանգ ու խօսք, ծրագիր ու նպատակ պատկերացնելի չէ, արդէն 7 տարուց ի վեր, մեր հայրենի երկրի ողջ համակարգն օկուպացրած թուրքահպատակ խունտայի վարքագծում։

Ահաւասիկ՝ հարց է առաջանում. արդեօք նոյն վարչախմբին հայկական բնութագիր ու պատկանելութիւն վերապահելը արդարացւա՞ծ է, թէ՞ դա էլ է պէտք չակերտների մէջ առնել։

Փորձենք այդ հարցին պատասխանել անցնող 7 տարիների իրողական ապացոյցներով ու արձանագրւած փաստերով։

Եւ այսպէս՝ մի իշխանախումբ, որ

– Ի սկզբանէ պառակտել է ողջ ազգութիւնը (սեւ-սպիտակ, նախկին-ներկայ,հայաստանցի-ղարաբաղցի եւ …),

– Վարկաբեկել ապաեւ՝ թուլացրել-հալածել է երկրի անկախութեան, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան իսկական երաշխիք՝ Հայկական Բանակը,

– Իբր սխալ ու անգրագէտ (բայց փաստօրէն ծրագրաւորւած-հրամցւած) դիւանագիտութեան պատճառով հրահրել է պատերազմ՝ թշնամի երկրի կողմից,

– Դարձեալ ծրագրաւորւած կերպով պատերազմը պարտութեամբ ուղղորդել եւ հինգ հազար զոհի ու կրկնակիօրէն հաշմանդամների պատճառ է դարձել,

– Հետագային շրջափակւած Արցախին միայնակ է թողել ու ի վերջոյ 7000-ամեայ հայկական բնօրրանը ադրբեջանական յայտարարել,

– Եւ արդիւնքում էլ նոյն Արցախը էթնիկ զտման, ցեղասպանութեան ու բռնի տեղահանման բուն պատճառ-յանցակիցն է հանդիսացել,

….Մի իշխանախումբ, որ.

– Իր թիւ 1 դէմքով, յաչս աշխարհի, ուրանում է բովանդակ հայութեան արդար Պահանջատիրութեան հիմքում ընկած՝ Հայոց Ցեղասպանութիւնը,

– ԱՐԱՐԱՏ-ը համարում է թուրքական,

– Սուր է ճօճում ազգի հոգեւոր սրբութեան սրբոց՝ Հայոց Առ. Եկեղեցու դէմ,

– Նենգափոխում է ազգի պատմական յիշողութեան գրաւական՝ նոյն Հայոց հինաւուրց ու հայի ինքնութեան վկայագիր՝ հազարամեակների Պատմութիւնը,

…Եւ մի իշխանախումբ, որ.

– Պատրաստակամ է հայկական Սիւնիքով միջանցք տրամադրել, ադրբեջանաթուրքական դաշինքն առաւել ամրապնդելու համար,

– Բնականոն է համարում երեքհարիւրհազար ադրբեջանցի փախստականների իրենց բնակավայր՝ «Արեւմտեան Ադրբեջան» (Հայաստան) վերադարձը,

– Միաժամանակ՝ ոչ մի պահանջ չի ներկայացնում՝ 90-ականների հայկական ջարդերի արդիւնքում շուրջ 700 հազար հայ բռնագաղթեալների, ընդհուպ՝ նոյն 2023-ի աւելի քան 120000 արցախահայերի վերադարձի կապակցութեամբ,

Եւ վերջապէս իշխանախումբ, որի համար գոյութիւն չունի Բաքւի բանտերում բռնադատւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւն,

Ահա, այսպիսի՝ իշխանախմբի հայկական կոչւելու ոչ քաղաքական, ոչ իրաւական եւ առաւել եւս՝ բարոյական ոչ մի իրաւունք չպէտքէ վերապահել…։

Մինչ այս, մինչ այն, անսալով իր «հաշտարար» ու «խաղաղութեան ջատագով»-ի՝ հայատեաց Էրդողանի խորհրդին, Հայաստանի կառավարական համակարգը բռնազաւթած ռեժիմի պարագլուխը պատրաստւում է երկրի սահմանամերձ ու կենտրոնական քաղաքներում տասնեակի հասնող մզկիթներ կառուցել՝ երեւի մօտ ապագայում բնակութիւն հաստատող մուսուլմանների համար, յանու՜ ն այս վերջինների «մարդկային ու կրօնական» իրաւունքների ապահովման…

* * *

Ինչեւէ, կարմիր ու սեւ բերետաւորների հերթական «քաջագործութիւնների» արդիւնքում (յար եւ նման Գիւմրիի դէմ թուրքաբարոյ գրոհումների), ՔՊ-ական խունտան Վաղարշապատում դիմեց համաչափ «ռազմափորձի», որի աւելի ծաւալուն կրկնօրինակը մեծ հաւանականութեամբ իրականացւելու է 2026-ի խորհրդարանական «ընտրութիւններում»…։ Յուսանք, որ թուրքական դրածոյ իշխանախմբին ընդդիմացող քաղաքական ուժերն ու յատկապէս ազգադաւ – հայրենադաւ իշխանախմբից երես թեքած ժողովուրդը պարտն ու պատշաճը կանեն՝ բռնազաւթւած հայրենի երկիրը ազատագրելու համար հայանուն բռնաւորների ճիրաններից…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company