ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը

22 Նոյեմբեր 2025

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, ինչպես նաև Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։

Մեկնաբանելով Հայ դատի հանձնախմբի կողմից օժանդակվող այս նամակի հրապարակումը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Այն փաստը, որ Սենատի քսանյոթ դեմոկրատներ՝ կազմի կեսից ավելին, ներառյալ առաջնորդ Չաք Շումերը, ստորագրել են այս նամակը՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակում, բարձրացնում է հայկական հարցերի դերն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում՝ զգալիորեն բարձրացնելով դրանց նշանակությունը Հանրապետական կուսակցության և Թրամփ–Վենսի վարչակազմի համար»։

Սենատորների նամակում մասնավորապես ասվում է․«Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»։

Նամակում ընդգծվում է․ «արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական հարձակումը Արցախի վրա ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120․000 քրիստոնյա հայերին՝ մի գործընթաց, որը միջազգային իրավունքի մասնագետները գնահատում են որպես էթնիկ զտում»։

Սենատորները պետքարտուղար Ռուբիոյին հորդորում են Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում ձեռնարկել երեք կոնկրետ քայլ․

1. պահանջել բոլոր հայ քաղաքական գերիների և ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում,
2. պահանջել, որ Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդներին և անկախ լրատվամիջոցներին հետևել հայ քաղաքական գործիչների դեմ ընթացող դատավարություններին,
3. կիրառել «Գլոբալ Մագնիցկու» ակտով նախատեսված պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար։

Անդրադառնալով ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին սենատորները նկատել են․ «Թեև մենք զգուշավոր հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան վերջին բանակցությունները կարող են տարածաշրջանի համար ավելի խաղաղ ապագա ապահովել, Ադրբեջանը շարունակվող պատանդառությամբ և անհիմն նախապայմաններով վտանգում է այդ գործընթացը։ «Հայաստան–Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում բացակայում է որևէ դրույթ՝ ուղղված հայ գերիների ազատ արձակմանը։ Մագնիցկու պատժամիջոցները շարունակում են մնալ առանցքային գործիք՝ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զսպելու համար»։

Նամակում նաև զգուշացվում է, որ «ԱՄՆ-ի շարունակական անգործությունը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում անընդունելի է և լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ հեղինակությանը տարածաշրջանում, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արևմուտքի հետ»։

Սենատորները եզրափակում են. «ԱՄՆ-ի համար և՛ բարոյական, և՛ ռազմավարական հրամայական է ձեռնարկել վճռական քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանավորված հայ գերիներին և ապահովել, որ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված լինի պատասխանատվության, արդարության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատանքներ է իրականացնում, այդ թվում հանձնախմբի էլեկտրոնային հարթակի միջոցով (anca.org/prisoners), համայնքային համախմբում ապահովելու և Սենատի վրա ամերիկահայ ընտրողների ճնշումը մեծացնելու ուղղությամբ:

Զուգահեռաբար հանձնախումբն աշխատում է Սենատի հանրապետականների հետ՝ վերջիններիս կողմից նմանաբնույթ նախաձեռնություն ապահովելու ուղղությամբ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
22 նոյեմբեր 2025 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company