ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային կապերի ընկերությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու համար

25 Նոյեմբեր 2025 Անցած շաբաթ հանդիպեցի մտահոգիչ ութ էջանոց մի փաստաթղթի, որը ներկայացվում էր որպես «Սպիտակ փաստաթուղթ» (White Paper) և վերնագրված էր՝ «Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների հստակեցում. հերքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական հալածանքների մասին պատմվածքին»։ Այն թվագրված է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին։

Սա Փաշինյանի վարչակազմի կողմից բացահայտ փորձ է արդարացնելու իր ամոթալի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով եկեղեցական առաջնորդների և քաղաքական ընդդիմության հասցեին։

Տարօրինակ է, որ վարչապետի պատվերով պատրաստված այս փաստաթուղթը տեղադրված է միայն Վաշինգտոնում գործող «Փրկեք հալածվող քրիստոնյաներին» կազմակերպության կայքում: Նույնիսկ վարչապետի կայքում այն բացակայում է: Ամենայն հավանականությամբ, «Սպիտակ փաստաթուղթը» պատրաստել է Mercury հանրային կապերի ընկերությունը, որը Հայաստանի կառավարությունը վարձել էր ապրիլին։

Այս քարոզչական փաստաթուղթը պարունակում է մի շարք անհիմն հայտարարություններ Հայ Առաքելական Եկեղեցու և քաղաքական ընդդիմության դեմ: Օրինակ՝ այն պնդում է, թե Փաշինյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են իբր «Հայաստանը «իսլամացնելու» նպատակով 300 հազար մահմեդական ադրբեջանցիներ բերելու միտումնավոր ջանքեր գործադրելու մեջ: Այս պնդումը որևէ աղբյուրով չի հաստատվում: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նման մեղադրանք է հնչեցրել, «Սպիտակ փաստաթուղթը» այն վերագրում է ամբողջ ընդդիմությանը: Միևնույն ժամանակ, փաստ է, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է արել Ալիևին՝ ներառյալ Արցախի հանձնումը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների զիջումը, Սահմանադրության փոփոխումը, Մինսկի միջնորդական խմբի լուծարման համաձայնությունը և պաշտպանության բյուջեի կրճատումը:

«Սպիտակ փաստաթուղթը» նաև պնդում է, թե «սադրիչ լեզվի և ապատեղեկատվության կիրառումը խաթարում է ժողովրդավարական քննարկումները և շեղում ուշադրությունը Հայաստանի անվտանգության և կառավարման հրատապ խնդիրներից»։ Սակայն Փաշինյանն ու նրա զուգընկերուհի Աննա Հակոբյանը հենց այս գործելակերպով են ամիսներ շարունակ զբաղվել՝ իրենց ֆեյսբուքյան էջերում ամոթալի գրառումներ կատարելով։ Բացի այդ, «Սպիտակ փաստաթուղթը» մեղադրում է գործարար Սամվել Կարապետյանին «Կրեմլի հետ անմիջական կապեր ունենալու» մեջ, այդ կերպ արդարացնելով նրա ձերբակալությունը և հիմնավորելով Հայաստանում նրա բազմամիլիոն դոլարանոց բիզնեսների բռնագրավումը։ Իրականում Կարապետյանը պարզապես իր աջակցությունն էր հայտնել Կաթողիկոսին։ Հայաստանի վարչապետը չի հարգում խոսքի ազատությունը, որը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյունն է։

«Սպիտակ փաստաթուղթը» մեկ այլ առարկելի հայտարարությամբ քննադատում է Կաթողիկոսին՝ Փաշինյանի հրաժարականը հրապարակայնորեն պահանջելու համար՝ հավելելով. «Սակայն, այդ հայտարարությունների համար իրավապահ մարմինների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել»։ Իսկ արդյոք սեփական կարծիք հայտնելը կարո՞ղ է համարվել հանցագործություն։

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, թե «Փաշինյանի կառավարությունը խթանել է քաղաքական օրակարգ, որը շեշտադրում է քաղաքացիական գերակայությունը եկեղեցական հաստատությունների նկատմամբ՝ համաձայն սահմանադրական աշխարհիկ կառավարման սկզբունքների»։ Իրականում, Սահմանադրությունը նախատեսում է Եկեղեցու և պետության տարանջատում, ինչն արգելում է կառավարությանը միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Նրանք, ովքեր պնդում են, թե Եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, սխալվում են։ Հոգևորականներն ունեն նույն իրավունքները, ինչ յուրաքանչյուր քաղաքացի՝ քվեարկել և առաջադրվել պաշտոնի համար։ Ավելին, յուրաքանչյուր հայ, ներառյալ հոգևորականները, եթե տեսնում է, որ քաղաքական ղեկավարները երկիրը տանում են կործանման, հայրենասիրական պարտականություն ունի բարձրաձայնելու՝ հանուն երկրի փրկության։

Փաշինյանը հրամայել է ձերբակալել երեք բարձրաստիճան հոգևորականների՝ իբր անօրինական գործողությունների համար։ Նա ոստիկանություն է ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր սեռական օրգանի վերաբերյալ պոռնոգրաֆիկ բնույթի արտահայտություններ, խոստովանել, որ ամուսնացած չէ ո՛չ եկեղեցական, ո՛չ քաղաքացիական կարգով, կոչ արել իր կողմնակիցներին «հավաքվել» Էջմիածնում և «ազատագրել» Կաթողիկոսարանը, ինչպես նաև մասնակցել է կարգալույծ «քահանաների» մատուցած պատարագին, որոնք պղծում են Եկեղեցին։ Այս ամենն արդեն բավարար հիմք է Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցուց հեռացնելու համար։

Միաժամանակ, Փաշինյանի զուգընկերուհին՝ Աննա Հակոբյանը, իր Ֆեյսբուքյան էջում բարձրագույն հայ հոգևորականներին բնորոշել է որպես «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «սև սքեմ հագնող մոլագար այլասերվածներ»։ Սա բացարձակապես անպատշաճ ձև է հոգևորականներին դիմելու համար՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու նման պնդումների համար։ Նրան զրպարտության համար դատի կտային նրան, եթե Հայաստանի դատավորները չգտնվեին Փաշինյանի վերահսկողության ներքո։

«Սպիտակ փաստաթուղթը» հուսահատորեն փորձում է ներկայացնել, որ Փաշինյանը հակադրվում է Կաթողիկոսին, բայց ոչ Հայոց Եկեղեցուն՝ նշելով, որ հասարակության վստահությունը Եկեղեցու նկատմամբ «բարձր է՝ շուրջ 60%, մինչդեռ վստահությունը նրա բարձրագույն առաջնորդության նկատմամբ կտրուկ նվազում է»։ Թեև 60% ցուցանիշը մոտավորապես համապատասխանում է իրականությանը, սակայն «Սպիտակ փաստաթուղթը» որևէ ապացույց չի ներկայացնում, որ Եկեղեցու առաջնորդության նկատմամբ հանրային վստահությունը ցածր է։ «Սպիտակ փաստաթուղթը» չի նշում նաև, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 2018 թվականին իշխանության գալուց 82%-ից այժմ հասնելով 10%-ից մի քիչ ավելին՝ «Սպիտակ փաստաթղթի» ամենաանհանգստացնող կողմն այն է, որ այն, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է Վաշինգտոնում գործող Mercury հանրային կապերի ընկերության կողմից։ Փաշինյանի կառավարությունն այդ ընկերությունը վարձել է տարեկան 600 հազար դոլարով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում և վարչակազմում Հայաստանի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձված լոբբիստական ու հանրային կապերի կազմակերպություններին հակազդելու նպատակով: Ես ենթադրում եմ, որ Mercury-ն ներգրավված է այս գործում, քանի որ ստորագրված պայմանագրում նշվում է, որ այն վարձվել է՝ «հաճախորդին [Հայաստանի Հանրապետություն] ռազմավարական հաղորդակցությունների և լրատվամիջոցների ծառայություններ տրամադրելու համար»:

Սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու կամ Վաշինգտոնում Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն, Փաշինյանը նախընտրել է հանրային կապերի ընկերության թանկարժեք ծառայությունները օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդության վրա հարձակվելու համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Աւելի քան մայրենիի բդեշխ մը, Սփիւռքեա՛

Պէտք կա՞յ ըսելու, որ մեր տարտերը կը բխէին ու մեր լեզուին եւ անոր պահապանը, մշա

23 Նոյեմբեր 2025
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company