ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 135-ամյակին

06 Դեկտեմբեր 2025

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հյուրանոցի «Մյուզիք հոլ» սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 135-ամյակին։

Այս տարի այն անցկացվեց «Հանուն հայի, հանուն պետության» կարգախոսի ներքո՝ ընդգծելով ՀՅԴ աշխարհայացքը, գաղափարական հիմքերը և արժեքները:

Ներկա էին ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կուսակցականներ, համակիրներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը իր խոսքը սկսեց աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, որում ասվում էր․

«Մենք գոհունակությամբ հիշում ենք և ուզում ենք հիշատակել այս 135 տարիների ճանապարհի մեջ Հայ Յեղափոխական Դաշնակցության կարևոր դերը։ Սա մի առաքելություն, որը սկսվել է 19-րդ դարի վերջին, անցել է ողջ դժվարին 20-րդ դարը և այսօր էլ իր առաքինության կարիքը ունենք։ Հայը եղել է, կա ու կլինի, թող աշխարհն իմանա»։

Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք կողմանիկց ենք արժանապատիվ խաղաղության, ոչ թե զիջումներով հայրենակործան պայմանգրերին: Վտանգված է Հայ Առաքելական Եկեղեցին, հայրենիքը, պետությունը»,- իր ելույթում ասաց Հակոբ Բագրատունին:

«Հսկայական խռովքի մեջ են մեր ժողովրդի զավակներից նրանք, որոնք հայի սիրտ են կրում, ապրել են ու մասնակից են եղել հաղթանակների կերտմանն ու այսօր ականատես են եւ հիասթափված են Արցախի հանձնումից մինչեւ Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի կամքին ենթակա զիջումներ, Սփյուռքը պառակտող քայլերից, հայրենասիրության ծաղրանքից ու արժեհամակարգի ազգային ըմբռնողության խորտակմամբ: Ընթացքը դադար չունի ու գահավեժ շարունակվում է ՝ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին, եկեղեցու սպասավորների նկատմամբ դավադրական քայլերով ժողովրդահաճո հերյուրանք փրփուրներով նպատակ ունենալով փշրել հայ ժողովրդի ու նրա հայրենիքի գոյատեւումն ապահոված ողնաշարը»,-ասաց նա:

Շնորհավորելով ներկաներին՝ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է: Մեր  գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ  հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։

Եւ մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝  դուք կարող եք հալածել Դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը՝ մեր էությունը, տեսակը։ Ավելին, իրականում դուք չե՛ք կարող նույնիսկ խաթարել մեր կազմակերպության գուրծունեությունը։ Դաշնակցության արևը մայրամուտ չունի»:

Միջոցառմանը ցուցադրվեցին փաստավավերագրական ֆիլմեր, որոնք ներկայացնում էին ՀՅ Դաշնակցության անցած ուղին, ազատագրական պայքարի կարևոր հանգրվանները, ինչպես նաեւ ներկայիս գործունեությունը։

Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ՝ ողջյունի, շնորհավորանքի, գնահատանքի և քաղաքական զորակցության ուղերձներ էին հղել մի շարք կուսակցություններ և միջազգային կազմակերպություններ։

Երեկոյի գեղարվեստական բաժնում հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր:

Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company