ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համազգայինը ՀՅ Դաշնակցութեան Նուէրն Է Հայութեան

02 Մարտ 2019 Հայաստանէն մեկնարկած Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութեան 90-ամեակի հանդիսութիւնները պաշտօնապէս իրենց աւարտին հասան անցնող կիրակի, Պուրճ Համուտի մէջ կայացած եզրափակիչ տօնակատարութեամբ:

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութենէն 10 տարի ետք, 1928-ին հանրապետութեան հիմնադիր սերունդէն ներկայացուցիչներ հիմը դրին Համազգայինին` իր անկախութիւնը կորսնցուցած հայրենիքէն հեռու ափերու վրայ հայը հայ պահելու սրբազան նպատակով:

Դաշնակցական հայեր էին Համօ Օհանջանեան, Նիկոլ Աղբալեան, Լեւոն Շանթ եւ այնուհետեւ տարբեր տարիներու Համազգայինի գործին խթանը հանդիսացող լուսամիտ ղեկավարները, որոնք հաւատացին, որ անկախ պետութեան բացակայութեան, իր հայրենի հողը կորսնցուցած ու աշխարհով մէկ տարածուած հայութեան գոյութիւնը կը վտանգուի առանց անոր մշակոյթի պահպանման, զարգացման, տարածման եւ նոր ժամանակներու թաւալքին հետ նաեւ արդիականութեամբ հարստացման:

90 տարուան իր գործունէութեամբ, Համազգայինը եղաւ իրաւամբ պետութեան մը կրթութեան եւ մշակոյթի նախարարութիւն, որ կրցաւ հայ մարդուն համար ու անոր մէջ վառ պահել հայկականութիւնն ու հայ մշակոյթը:

Եւ որովհետեւ հայկականութեան եւ հայ մշակոյթի գործը ազգային-գաղափարական մարդու գործ է, Համազգայինի հիմնադիրներն ու ամբողջ ինը տասնամեակ զայն ամուր եւ գործօն պահող երախտաւորները, հեռու յարանուանական, գաղափարական թէ կուսակցական պատկանելիութենէն, զայն հիմնեցին ու տարածեցին իբրեւ համահայկական կառոյց, համայն հայութեան պահպանման եւ ուռճացման համար գործող կառոյց:

Դպրոց, մամուլ, տպարան, հրատարակչատուն, գրող, գիրք եւ գրականութիւն, թատրոն, արուեստ իր բոլոր ոլորտներով, մանուկ թէ երէց արժանացան համապատասխան գուրգուրանքի եւ արժեւորումի, փոքրաթիւ հաւաքականութիւններէ մեծ գաղութներ, մինչեւ Հայաստան, Արցախ եւ Ջաւախք:

90 տարի ետք, երբ կը նայինք աշխատանքին, կրնա՞նք դոյզն կասկածն իսկ ունենալ, թէ Համազգայինը ի՛նչ բարիք բերաւ հայ ժողովուրդին, ամբո՛ղջ ժողովուրդին:

Կրնա՞նք պատկերացնել, թէ դաշնակցական նուիրեալներ ինչպիսի՞ ծառայութիւն մատուցեցին հայութեան ու Հայաստանին` հսկայական զոհողութիւններով պահպանելով Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը:

Ու կրնա՞նք ըսել, թէ ինչքա՛ն հսկայական ներդրում ունեցաւ Համազգայինը հայ ժողովուրդի ինքնութեան պահպանման դժուար գործին մէջ:

Անվարան կ՛արձանագրէ պատմութիւնը, որ Համազգայինը Հայաստանի եւ հայութեան ի սպաս իր առաւելագոյնը տուած կազմակերպութիւնն է:

Հայկականութիւն շնչող եւ հայկականութիւն տարածող կազմակերպութիւն:

90-ամեակին, յաւելեալ ճիգ եւ քրտինք կը պահանջուի անկասկած:

Ու մի՛շտ նոյն մեկնակէտով:

ՀՅ Դաշնակցութեան նուէրն է Համազգայինը համայն հայութեան:

Պահպանե՛նք զայն, ուռճացնե՛նք զայն, Հայաստանի եւ արտահայաստանի մէջ:

ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company