ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ճառը շարունակվում է, «զանգ կախելու» ժամանակն՝ անցնում

07 Մարտ 2019 Արդեն հարմարվում ենք նաև այս նոր իրավիճակին՝ առօրյա հոգսերին ընդառաջ: Հիմա էլ ասում են պիտի սպասենք՝ առանց շտապելու, հետո լավ է լինելու:

Իրականում տնտեսությունը շարունակում է ընթանալ իներցիայով: Տնտեսական կյանքում պետության դերն ու պարտավորությունները նախկինի պես նվազեցվում են տարբեր փաթեթավորումներով և նոր սպասումներ առաջացնելով՝ պետական համակարգի օպտիմալացում, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ապահովում և աշխատանքի քաջալերում, մեծածավալ ներդրումների մասին լեգենդներ, պատմություն դարձած մենաշնորհներ, կոռուպցիայի դեմ պայքար և պետական բյուջեի եկամուտների թռիչքային ավելացման լայն հնարավորություններ, հարկային համակարգի բարեփոխումներ և եկամուտների առաջանցիկ աճ, արտահանման ավելացում և տնտեսական աճ և ի վերջո՝ տնտեսական հեղափոխություն և տնտեսության սոցիալական ներառական զարգացում:

Հետևաբար, ջանք ու հարթակ չխնայելով՝ օրվա իշխանությունները խոստանում են գրեթե ամեն ինչ, որ տնտեսությունը զարգանա հեղափոխական ճանապարհով: Նույն չափ հետևողականորեն, տողատակով քաշվում է պետության նվազագույն պարտավորությունների գիծը, որն իր ընդհանուր արտացոլումն ունեցավ Ազգային ժողովի կողմից օրերս հաստատված կառավարության հնգամյա ծրագրում:

Իհարկե, ազնիվ կլիներ, եթե լայն հանրության համար ի սկզբանե, միանգամից, պարզ ու հստակ ձևով ներկայացվեին տնտեսական հեղափոխության խաղի կանոնները և յուրաքանչյուրի պարտավորությունները: Ասենք օրինակ՝ օրվա իշխանությունը ասեր, որ տնտեսական հեղափոխության գործում պետության պարտավորությունը լինելու է տնտեսվարման համար հավասար պայմաններ ստեղծելը և որևէ մեկին չխանգարելը, ամբողջությամբ շուկայական սկզբունքներին ապավինելը և պետական հնարավոր աջակցության համահարթեցումը բոլորի համար: Այս պարագայում ուժեղը պիտի հաղթի թույլին և գրավի նաև նրա տեղը, իսկ թույլն էլ պիտի իր խելքով ճանապարհ հարթի՝ ուժեղանալու, որ հաղթի մյուս թույլերին կամ էլ թող դուրս գա անպտուղ պայքարից և նորից սպասի հրաշքների: Բայց ամենակարևորը՝ որևէ մեկն այլևս երբեք չպետք է բողոքի իր սոցիալական վիճակից:

Այս մոդելի պարագայում նույնիսկ գործող կառավարության համար են անորոշ սոցիալական հնարավոր արդյունքները: Դրա համար էլ կառավարության հնգամյա նոր ծրագրում այս ուղղությամբ չափելի թիրախներ չկան: Ասենք օրինակ, այս մոդելի գործադրման ապագայում (մեկ տարի, երկու տարի և այսպես մինչև՝ խորհրդարանական հաջորդ ընտրություններ) մեր երկրի բնակչության շուրջ 30 տոկոսը կազմող աղքատների կամ շուրջ 20 տոկոսը կազմող գործազուրկների կամ հենց աշխատողների շրջանում 25 տոկոս աղքատների ո՞ր մասն էդպես էլ կմնա կյանքի դժվարին իրավիճակում և աղքատության ճիրաններում կամ կարտագաղթի իր հայրենի բնակավայրից՝ այս անգամ կորցնելով նաև բողոքելու իր քաղաքացիական իրավունքն ու վերջին հույսը: Քանի որ այս հիմնարար պայմանն ընկած է օրվա իշխանության նախաձեռնած տնտեսական հեղափոխության խաղի կանոնների հիմքում, որոնք արդեն հմտորեն գծվել են հանրության շուրջ 70 տոկոս վստահության ֆոնի ներքո:

Ակնհայտ է, որ նոր կառավարության գործունեության նախորդ շուրջ մեկ տարվա արդյունքներն առնվազն հուսադրող չեն՝ տնտեսական ու սոցիալական ոլորտներում հռչակված նպատակադրումների առումով, և դրանք քայլ առ քայլ հեռանում են հանրության լայն հատվածի մոտ առկա մեծ սպասումներից: Պետական պատասխանատու պաշտոնյանների կողմից շատ անգամ նույնիսկ առանց անհրաժեշտ մանրամասների, սիրողական մակարդակում ներկայացվում են սոցիալական ներառական զարգացմանը վերաբերող ժողովրդահաճո նպատակադրումներ: Սակայն հետագայում այդպես էլ չեն ուրվագծվում որոշում կայացնողների կողմից դրանց առարկայական լուծումներն ու հավաքական պատկերացումները: Ականատես չենք լինում սոցիալական արդի խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ բազմիցս խոստացված, օբյեկտիվորեն անհրաժեշտ բովանդակային քննարկումների և նախաձեռնությունների:

Այս մասին փաստել ենք՝ 2019 թվականի պետական բյուջեի, կառավարության հնգամյա նոր ծրագրի, կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի, հարկային համակարգի նախատեսվող փոփոխությունների, ժողովրդագրության և սոցիալական պաշտպանության ոլորտում ներառական զարգացման համար անհրաժեշտ իրական բարեփոխումների բացակայության և չլուծվող խնդիրների վերաբերյալ մասնագիտական մեր բազմաթիվ հրապարակումներով:

Իհարկե, կառավարության կողմից առաջ քաշվող տնտեսական հեղափոխության այս մոդելի իրական արդյունքները կարձանագրվեն և տեսանելի կլինեն ժամանակին զուգընթաց: Սակայն այս իմաստով հատկանշական են նաև անկախացումից հետո մեր երկրի սոցիալ-տնտեսական, միևնույն գաղափարական հիմքն ունեցող քաղաքականության արձանագրած վիճակն ու արդյունքները:

Ըստ էության, օրվա իշխանությունները նորից դասեր չեն առնում պատմությունից, և նոր փաթեթավորմամբ ու խոստումների ուժով պետությունը խորացնում է նեոլիբերալ սկղբունքներով ձևավորված սոցիալ-տնտեսական, արդեն ձախողված քաղաքականությունը:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company