ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Մերձաւոր Արեւելք. Առկայ իրողութեան եւ անցեալ պատմութեան անխզելի կապը

22 Հոկտեմբեր 2024 Ճակատագրական ընտրութեան պահը

Բէյրութ, Դամասկոս, Բաղդադ, Դոհա, Ռիադ, Մասկատ, Ամման, Կահիրէ, Ստամբուլ: Սրանք ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի անցած օրերի գերյագեցած տարածաշրջանային ուղեւորութեան կանգառներն էին: Ուղեւորութիւն, որը տեղի ունեցաւ տարածաշրջանում էսկալացիայի աճը եւ պատերազմի հնարաւորութիւնը կանխելու պաշտօնական Թեհրանի դիւանագիտական ջանքերի շրջանակում:

Փաստ է, որ Մերձաւոր Արեւելքն այսօր առաւել, քան երբեւէ կանգնած է վերահաս պատերազմի վտանգի առջեւ, որը կանխել հնարաւոր է առաջին հերթին Իսրայէլի ագրեսիան Գազայում եւ Լիբանանում դադարեցնելով: Սա գիտակցում են ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ արտատարածաշրջանային բոլոր կարեւոր խաղացողները, որոնք այսպէս կամ այնպէս ներգրաււած եւ դերակատար են տարածաշրջանային իրադարձութիւններում, իսկ արտգործնախարար Արաղչիի ուղեւորութիւնը կոչւած էր համախմբելու տարածաշրջանի երկրների ջանքերն հէնց այս նպատակի շուրջ:

Արաղչիի տարածաշրջանային ուղեւորութեան պատգամը յստակ էր. տարածաշրջանը գտնւում է ծայրայեղ ճգնաժամային պայմաններում: Մեծ է տարածաշրջանային գլոբալ պատերազմի հնարաւորութիւնը, իսկ ստեղծւած իրավիճակի հիմքը Իսրայէլի ագրեսիան է, որը սկսւել է Գազայում, իսկ հիմա շարունակւում է Լիբանանում եւ տեսանելի ապագայում կարող է տարածւել ողջ տարածաշրջանում՝ ներքաշելով այն անկառավարելի քաոսում, ուստի արհաւիրքի դէմն առնելու համար մէկ նպատակի շուրջ համախմբւել է պէտք:

Արաղչիի ուղեւորութիւնը միեւնոյն ժամանակ ունէր եւս մէկ կարեւոր ուղերձ. Իրանը չի ձգտում պատերազմի, բայց պատրաստ է ցանկացած սցենարի: Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան հիմնական սկզբունքն է, բայց Իրանը պատրաստ է նաեւ պատերազմի եւ համապատասխան ու համարժէք պատասխան կը տայ իր տարածքային ամբողջականութեանը եւ ինքնիշխանութեանն ուղղւած ցանկացած ագրեսիայի, ինչպէս դա արեց «Ճշմարիտ խոստում-1» եւ «Ճշմարիտ խոստում-2» գործողութիւնների ժամանակ:

Այս ուղերձը կարեւոր էր յատկապէս, եթէ հաշւի առնենք այն փաստը, որ ԱՄՆ-ն մեծ հաւանականութեամբ աջակցելու է Իսրայէլին Իրանի վրայ հնարաւոր յարձակման դէպքում, իսկ Իրաքում, Կատարում, Սաուդեան Արաբիայում կամ Յորդանանում տեղակայւած ամերիկեան բազաները տրամաբանօրէն կարող են ներգրաււել այդ գործողութիւններում:

Այս համատեքստում, Արաղչիի ուղեւորութիւնը հիւրընկալ երկրների համար յստակեցրեց երկու բան.

Առաջին. Տարածաշրջանում ռազմավարական նշանակութեան ենթակառուցւածքների, յատկապէս՝ էներգետիկ ենթակառուցւածքների վրայ հնարաւոր յարձակումների կանխումն առանցքային խնդիր է, որը պէտք է ներառւի այդ երկրների դիւանագիտական օրակարգում:

Իրանի ենթակառուցւածքների վրայ ցանկացած յարձակում, որն ուղղւած կը լինի Իրանի տնտեսութեան համար լուրջ մարտահրաւէրներ ստեղծելուն, միանշանակօրէն ակնթարթային արագութեամբ կը վերածւի մարտահրաւէրի տարածաշրջանային տնտեսական անվտանգութեան համար, որից խուսափել չի կարողանայ եւ ոչ մի երկիր:

Երկրորդ. Վերջին ամիսների աննախընթաց իրադարձութիւնների արդիւնքում, Մերձաւոր Արեւելքում աշխարհաքաղաքական իրադարձութիւնները զարգանում են բացառապէս Իրանի եւ Իսրայէլի միջեւ ընթացող պրոքսի պատերազմի առանցքի շուրջ, որտեղ, բնականաբար, որպէս Իսրայէլի անվտանգութեան եւ գոյութեան գլխաւոր երաշխաւոր ներգրաււած է նաեւ Արեւմուտքը՝ յանձինս ԱՄՆ-ի եւ Եւրամիութեան:

Այս փաստը յուշում է, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների յորձանուտում առանցքային նշանակութիւն է ունենալու տարածաշրջանի միւս երկրների կողմնորոշումը, որն ինչ խօսք, ճակատագրական նշանակութիւն է ունենալու ապագայ իրադարձութիւնների եւ զարգացումների համար:

Մերձաւոր Արեւելքի արաբական մայրաքաղաքները անդառնալի սխալ թոյլ կը տան, թէկուզ եթէ ամենաանուղղակի կերպով աջակցեն իսրայէլա-արեւմտեան ալեանսին Իրանի դէմ ցանկացած գործողութեան դէպքում, քանի որ Իրանը միանշանակ սա չի ներելու նրանց:

Մերձաւոր Արեւելքն այսօր կանգնած է պատմական ընտրութեան առջեւ: Ընտրութիւն՝ ճշտի եւ սխալի, արդարութեան եւ անարդարութեան, առկայ իրողութեան եւ նոր ապագայի միջեւ:

Մերձաւոր Արեւելքի երկրները պէտք է վերջապէս գիտակցեն, որ այսօրւայ իրադարձութիւններն անցեալի պատմական իրադարձութիւնների իւրովի կրկնութիւնն են՝ որպէս անտեսւած պատմական փաստեր եւ դասեր:

Մերձաւոր Արեւելքը, երեւի թէ Երկիր մոլորակի այն միակ աշխարհամասն է, որտեղ առկայ իրողութիւնն ու իրականութիւնն ամենաանխզելի կապի մէջ է անցեալի պատմութեան հետ, եւ այն կարող է անընդհատ կրկնւել, եթէ, իհարկէ, դրանից անհրաժեշտ հետեւութիւններ չարւի, իսկ պատմութիւնը Մերձաւոր Արեւելքում անընդհատ կրկնւելու սովորութիւն ունի 1947 թւականի նոյեմբերի 29-ից սկսեալ, երբ ՄԱԿ-ի ընդունած 181-րդ բանաձեւի արդիւնքում կեանքի կոչւեց Իսրայէլ պետութիւնը:

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company