ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իր արածն ապօրինություն է

22 Հոկտեմբեր 2024

«Հրապարակ»ի հարցազրույցը ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ։

– ԱԺ-nւմ քննարկեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցն առանց ընդդիմության։ Ինչու՞ ընդդիմությունը լքեց դահլիճը, եւ ԱԺ ամբիոնը չօգտագործեց՝ հարցադրումներ անելու համար։

-Հանձնաժողովի նիստում մի քանի ժամ հիմնավոր փաստարկներով մենք ասում էինք, որ կանոնակարգի ստորագրմանը նախորդած գործողությունները, այդ թվում Տավուշի մարզում իրականացված սահմանազատումը հակաօրինական գործողություններ են, կանոնակարգի ստեղծման ուղղությամբ Փաշինյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները հակասահմանադրական է դարձնում այս ամբողջ գործընթացը։ Կանոնակարգ օրենքի համաձայն այս նախաձեռնությունը չի մտնելու օրակարգ, որովհետեւ օրենքով հանձնաժողովը մինչեւ ժամը 12-ը պետք է ներկայացներ եզրակացություն, այլապես այն չէր կարող ներառվել քառօրյայի օրակարգում։ Բայց քանի որ այս խախտումն էլ թույլ տվեցին, մենք որոշեցինք իրենց գործողություններին ավելորդ լեգիտիմություն չհաղորդելու համար չմասնակցել նիստին։ Մեր հնչեցրած հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները ԱԺ նիստում կրկին հնչեցնելով մենք նրանց հնարավորություն էինք տալու շահարկել մեր մասնակցության հարցը։

– Ադրբեջանական կողմում կանոնակարգի վավերացման հարցով որեւէ գործընթաց չի սկսվել, այս դեպքում Հայաստանում տեղի ունեցող այս հապճեպ գործընթացներն ու՞մ են պետք, եթե միակողմանի են։

– Երբ այդ հարցերը տալիս ենք իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք ասում էին, թե այս ամբողջ պրոցեսը պետք է սինխրոնիզացված լինի, որպեսզի դրանից բխող գործողությունները լիեն միաժամանակյա։ Իրենց հիմնավորումն անտրամաբանական է, ասում են` դե, Հայաստանը ստանձնել է այդ պարտավորությունը՝ կատարում է, մյուս կողմից էլ, թե՝ պարտավորությունները չենք կատարի, եթե Ադրբեջանը չվավերացնի, կամ վերապահումով վավերացնի։ Տրամաբանություն չկա։ Միջազգային պայմանագրերով արձանագրված է, որ կողմերը ստանձնում են պարտավորություն, առնվազն պայմանագրից շեղվող գործողությունները չեն կարող կատարել։ Հետագայում, երբ Ադրբեջանը չվավերացրեց, կամ ինչ-որ այլ մեկնաբանություն տվեց, որը տարբերվեց Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններից, առաջանալու է վեճ, իսկ այդ վեճը Հայաստանը չի կարող քննել միջազգային հարթակներում, որովհետեւ այս օրակարգում վեճի լուծման միջազգային մեխանիզմներ դրված չեն։ Սա դառնում է Հայաստանի վզին փաթաթված մի պարան, որով Հայաստանը քարշ է տրվելու տարբեր տեղեր՝ ի դեմս այս իշխանությունների։

– Փաշինյանը վերջին ասուլիսին ասաց, որ սահմանազատում տեղի կունենա այն ժամանակ, երբ հաստատվի հանձնաժողովների օրակարգը, այդ դեպքում ի՞նչ տեղի ունեցավ Կիրանցում, եթե դա սահմանազատում չէր, ռիսկեր կա՞ն, որ ադրբեջանական կողմը կպահանջի նույն հատվածում կրկին սահմանազատում՝ պահանջելով հանձնել, օրինակ, նոր կառուցված ճանապարհը։

– Փաստատացի տեղի է ունեցել միակողմանի զիջում, ինչպես որ Բաքուն պահանջել էր, իսկ հիմնավորումն էլ այն է, որ եթե չանենք՝ Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից այս գործողությունն առ ոչինչ է։ Պատերազմի սպառնալիքի տակ կնքված ցանկացած համաձայնություն միջազգային իրավունքը ճանաչում է որպես` առ ոչինչ։ Ադրբեջանն, իմ խորին համոզմամբ, շատ լավ հասկանում է, որ իր արածը ապօրինություն է, եւ այդ ապօրինության մեջ ներքաշել է նաեւ Հայաստանի իշխանությանը, եթե, իհարկե, սրանք կամավոր չեն գնացել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company