ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք կորցնում ենք մեր հաղթաթղթերը, եթե Սյունիքի մասով էլ կորցնենք աշխարհաքաղաքական բախում է տեղի ունենալու

24 Հոկտեմբեր 2024

«Թե’ Թուրքիան, թե’ Ադրբեջանը մինչև իրենց ուզածը չստանան, հարաբերություններ չեն կարգավորի». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ամեն ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում, հանրությունը միշտ վերջին պահին է իմանում և կանգնում փաստի առաջ։ Միևնույն է, թե’ Թուրքիան, թե’ Ադրբեջանը մինչև իրենց ուզածը չստանան, որևէ առաջընթաց իրենց հարաբերությունների մեջ դժվար է կանխատեսել։ Նրանք Հայաստանի հետ կապերը կկարգավորեն այն ժամանակ, երբ իրենց պահանջները կբավարարվեն», – նշեց Ռուստամյանը։

Հայաստանն աշխարհին հետաքրքիր է երեք գործոնների պատճառով. Լեռնային Ղարաբաղ, որը մենք կորցրինք, պանթուրանական գծի վրա գտնվող Սյունիք, ինչպես նաեւ ատոմային էլեկտրակայան. ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը հենց այդ գործոններով է հետաքրքիր աշխարհին։ Նա նշել է, որ Երեւանն աստիճանաբար կրճատում է հաղթաթղթերի քանակը, որոնք ունի։

«Ղարաբաղյան հարցը օրակարգից դուրս եկավ։ ԱԷԿ հարցը տարբեր գերտերություններ փորձում են վերցնել իրենց վերահսկողության տակ։ Մնում է Սյունիքը, եւ եթե մենք այն կորցնենք, ապա այստեղ կսկսվի աշխարհաքաղաքական բախում։ Բոլորը ցանկանում են մասնակցություն ունենալ դրանում ի շահ իրենց՝ օգտագործելով Հայաստանը»,- ենթադրել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանն այս պայմաններում դառնում է ոչ թե գործոն, այլ գործիք։ Միջնորդների ակտիվությունը հայ-ադրբեջանական հարցերում Ռուստամյանը բացատրել է նրանով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հարց է լուծվում։

Ադրբեջանի հետ հարցերի լուծման երկկողմ ձեւաչափը, առանց միջնորդների ներգրավման, ծուղակ է եւ փակուղի, քանի որ չի լինի վեճերի լուծման մեխանիզմ. ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀ վարչապետը Թուրքիային խնդրում է, որ նա միջամտի հայ-ադրբեջանական հարցերին։ Նրա խոսքով՝ Փաշինյանի համար Թուրքիայի ներգրավումը ընդունելի է, իսկ «3+3» ձեւաչափը որպես բանակցությունների հարթակ՝ ոչ, չնայած վերջինի միջնորդությունը կարող է Հայաստանի համար ավելի նպաստավոր լինել, քան միայն թուրքականը։

«Փաշինյանը Թուրքիային խնդրում է օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Բա միջամտությունն էլ ո՞նց է լինում։ Մեր շահերն Իրանի հետ խիստ համընկնում են, Ռուսաստանի շահերի հետ որոշակի չափով նույնպես համընկնում են, բայց հակասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես ենք մենք տեսնում մեր շահերը։ Եթե, ինչպես դա անում են իշխանությունները, տեսնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ապա դա նշանակում է, որ մենք մեզ դնում ենք լուրջ ճնշման տակ եւ կրճատում ենք մեր շահերը պաշտպանելու հնարավորությունը»,- նշեց է Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company