ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ցամաքն Ու Ծովը, Բայց Ոչ` Օդը

21 Հոկտեմբեր 2024

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարին Իսրայէլ այցելութեան եւ յատուկ պատուիրակին Լիբանան ժամանումի նախօրեակին Թել Աւիւ Ուաշինկթընին փոխանցեց իր նախապայմանները` հրադադարի համաձայնութեան:

1701-ի որոշումը խախտող հիմնական կէտերէն կը նկատուի Իսրայէլի պայմանը` Լիբանանի օդային տարածքը վերահսկելու: Այս պահանջը փորձենք դիտարկել Լիբանանի սահմաններու ընդհանուր վերահսկողութեան առաջադրանքին պարունակին մէջ:

Այսպէս. երկարատեւ ու ձգձգուած բանակցութիւններէ ետք, տեղի ունեցաւ Իսրայէլ -Լիբանան ծովային սահմանազատումը, ընդծովեայ ուժանիւթային աղբիւրներու օգտագործման օրակարգով: Պարզ է նաեւ, որ յատկապէս վերջին ռազմական գործողութիւններէն ետք, Իսրայէլ ծովային վերահսկողութիւն ունի դէպի Լիբանան մօտեցող նաւերուն ուղղութեամբ: Պատերազմին տարածաշրջանային տարողութիւն չստանալու նպատակով կամ պատրուակով ամերիկեան ռազմանաւեր կը հսկեն Միջերկրականի վրայ: Բնականաբար անոնց գործառոյթը հսկել է նաեւ դէպի Լիբանան ուղղուող ամէն տեսակի օժանդակութիւններուն:

Ցամաքային ուղղութիւնը կը շարունակէ մնալ թէժ եւ մարտերու կիզակէտ: Այստեղ առաջադրանքը ոչ միայն Հըզպալլայի ուժերու, այլ նաեւ ՖԻՆԻՒԼ-ի զօրքերու նահանջն է եւ իսրայէլեան բացարձակ վերահսկողութեան հաստատումը` արգելակիչ գօտիի ձեւաւորումով (պաֆըր զոն):

Այս երկուքը իրականացնելէ ետք, Իսրայէլ հիմա պաշտօնապէս կը պահանջէ նաեւ միջազգային թոյլտուութիւն Լիբանանի օդային տարածքը եւս վերահսկելու եւ այնտեղ իր ուզած պահուն ռազմական օդանաւերու ազատ շրջագայութիւն կատարելու: Ընդհանուր առաջադրանքը ուրեմն, Լիբանանը վերահսկողութեան տակ առնել է թէ՛ ծովէն, թէ՛ ցամաքէն եւ թէ՛ օդէն:

Ամերիկացի պատուիրակին յայտարարութիւնները քանի մը առանցքային կէտ կը ներառեն: Առաջինը այն, որ 1701-ի վերախմբագրումի հարց չկայ: Առաջին հայեացքով այս մօտեցումը կը հակասէ Թել Աւիւի կողմէ պահանջուած օդային վերահսկողութեան հաստատման: Սակայն այլ կէտով, Հոքշթայն կը խօսի այնպիսի համաձայնութեան մը մասին, որ տեւական պիտի ըլլայ եւ որեւէ ձեւով առիթ պիտի չտայ որոշ ժամանակ անց հակամարտութեան վերաբռնկումին: Այդ յարատեւումին համար Իսրայէլ արդէն փոխանցած է իր պայմանը Միացեալ Նահանգներուն:

Երկրորդը այն է, որ հակամարտող կողմերուն 1701-ին կառչած մնալը բաւարար չէ զինադուլին կամ խաղաղութեան հաստատման: Երրորդը կը կապուի ուղղակիօրէն երկրորդին, ուր կ՛ըսուի, թէ Լիբանանի ճակատագիրը այլ հակամարտութիւններու կապելը ի շահ լիբանանցի ժողովուրդին չէ:

Երկրորդ եւ երրորդ կէտերու արծարծումով ամերիկացի պատուիրակը, առանց Հըզպալլա եզրը օգտագործելու, խորքին մէջ սլաքը կ՛ուղղէ անոր: Կողմերը` իսրայէլեան եւ լիբանանեան կառավարութիւններն են, որոնց կառչածութիւնը 1701-ին բաւարար չէ: Կայ խանգարիչ կողմ, որ ըստ Հոքշթայնի, կը խանգարէ 1701-ի գործադրութիւնը: Եւ ասկէ կը բխի յայտարարութեան այն բաժինը, որ բանակցութիւնները 1701-ի գործադրութեան շուրջ պիտի ըլլան եւ ոչ թէ անոր վերաշարադրանքին: Այսինքն, այս տրամաբանութեամբ, խանգարիչ տարրին չէզոքացման:

Յայտարարութեան կէտերու տրամաբանութեան շարունակութիւնը կը նկատուի նաեւ այն, որ ըստ ամերիկացի դիւանագէտին, լիբանանեան բանակը ի վիճակի է պաշտպանելու երկրին բոլոր սահմանները: Դարձեալ առանց Հըզպալլան մատնացոյց ընելու, ըսել կ՛ուզուի, որ Հըզպալլայի ուժերը պիտի փոխարինուին լիբանանեան բանակով, որ պիտի ստանձնէ սահմանը պաշտպանելու իր գործառոյթները:

Այս կէտը եւս կը տեղաւորուի 1701-ի սահմաններուն մէջ: Հոքշթայն սակայն կ՛արծարծէ 1701-ի լիբանանեան պարտաւորութիւնները: Չի խօսիր Իսրայէլի առաջ քշած նախապայմանին մասին` Լիբանանի օդային տարածքը իր կողմէ ճշդուած պահերուն ազատօրէն օգտագործելու առումով:

Մանաւանդ երբ կը շեշտէ, որ լիբանանեան բանակը կարողութիւնը ունի պաշտպանելու ցամաքային սահմաններն ու նաւահանգիստը: Այսինքն, ցամաքն ու ծովը: Իսկ օ՞դը:

Լիբանանեան օդային տարածքներու լիբանանեան բանակին կողմէ պաշտպանելու գործառոյթի շրջանցումը կը համընկնի իսրայէլեան պահանջին հետ: Այսպիսով, իբրեւ բանակցային սկզբունք կ՛որդեգրուի 1701-ի ընտրովի կէտերու գործադրութիւնը:

Պաշտօնական Պէյրութը կառչած է 1701-ի ամբողջական բնագիրին եւ անոր գործադրութեան հրամայականին: Մինչ միջնորդը խօսելով հանդերձ անոր բարեփոխումը անհրաժեշտ չնկատելու մասին, ըստ էութեան հետամուտ է անոր ընտրովի կէտերու կիրարկումին:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company