ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանական ապրանքների ներմուծումը տեղական արտադրողի համար ստեղծելու է մրցակցություն

28 Մարտ 2019 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը և իրանագետ Արտյոմ Տոնոյան այսօր լրագրողների հետ խոսեցին ԱԺ-ի կողմից ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի հաստատման և հայ-իրանական հարաբերություններում դրա կարևորության մասին:

Ըստ Սուրեն Պարսյանի` Իրանը 306 ապրանքի մասով արտոնյալ մաքսատուրքերի հնարավորություն է ունենալու, այսինքն` կարողանալու է արտոնյալ մաքսատուրքերով ԵԱՏՄ երկրներ ներմուծել 306 ապրանքատեսակ` տասանիշ դասակարգմամբ. դասակարգումներն ապրանքների արտաքին կոդերն են: Համապատասխանաբար, ԵԱՏՄ երկրներն Իրան կարող են ներմուծել արդեն ութանիշ դասակարգմամբ 303 ապրանքատեսակ: Տնտեսագետը նշեց, որ, ըստ էության, ԵԱՏՄ երկրներն ավելի մեծ արտոնություն են ստանալու Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքներ ներմուծելիս:

Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, ապա Պարսյանը հավաստիացնում է, որ իրանական կողմը չի զրոյացրել որևիցե մաքսատուրք, այլ զգալի չափով դրանք նվազեցրել է: «Մասնավորապես` ոչխարի միսը պահպանել է իր 5% մաքսատուրքը, այսինքն` սառեցվել է: Դեղորայքի դեպքում ունենք մաքսատուրքերի`20-50% նվազում, տեքստիլի պարագայում սահմանված մաքսատուրքը ներկայումս 56 % է, որը դառնում է 38.5 %, տավարի միսը` 26%-ի փոխարեն 10%, ինչպես նաև հանքային ջրի, գազավորված ըմպելիքների դեպքում սահմանված մաքսային տուրքը 55%-ից նվազելու է 14%-ի»,- ներկայացրեց տնտեսագետը:

Ըստ Պարսյանի` Իրանն, անշուշտ, ունի իրեն հետաքրքրող ապրանքները: «Հիմնականում հետաքրքրված են կարտոֆիլի, լոլիկի, կաղամբի, վարունգի, խնձորի, լոլիկի մածուկի և այլ ապրանքների ներմուծմամբ ԵԱՏՄ տարածք, և մեր տնտեսական քաղաքականությունը պետք է պատրաստ լինի, քանի որ իրանական այս ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ տարածք տեղական արտադրողի համար ստեղծելու է մրցակցություն ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև Ռուսաստանի շուկայում` այն պարզ պատճառով, որ մեր հիմնական արտահանման շուկաները նաև Ռուսաստանը և ԵԱՏՄ տարածքն են: Այստեղ մեր տնտեսական քաղաքականությունը պետք է պատրաստ լինի մաքստուրքերի իջեցմանը»,- նշեց նա` հավելելով, որ հրուշակեղենի դեպքում կողմերը համաձայնության են եկել, ըստ որի` ինչ չափով Հայաստանը կտրամադրի արտոնություն, այնքան էլ իրանական կողմն է պատրաստ է տրամադրել հրուշակեղենի նորմուծման դեպքում:

Տնտեսագետի խոսքով` համաձայնագրի հիմքում ընկած են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքները, որոնց առանձին դրույթներ կողմերը կարող են յուրովի մեկնաբանել, և դրանք դառնան բանակցությունների կամ վեճերի թեմա:

«2018 թվականի ընթացքում Հայաստանի արտահանումը աճել է 7.8%-ով, այն դեպքում, երբ դեպի Իրան արտահանումը աճել է 12%-ով: Մենք այս պահին դեպի Իրան արտահանման բավականին մեծ ցուցիչ ունենք: Եթե Հայաստանի ներմուծումն աճել է 21.1%-ով, ապա Իրանից ներմուծումը 54.2% է»,- նշեց Պարսյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2018 թվականին ներմուծման աճը, նա պատասխանեց, որ պատճառը մի շարք ապրանքների ծավալների ներմուծման աճն է: «Մասնավորապես` ցեմենտի ներմուծումը 5.5 անգամ աճել է, մետաղական կոնստրուկցիաների և շինարարական նյութերի, նավթահումքային ապրանքների ներմուծումը ևս աճել է: Սակայն մտահոգիչ է 2019 թվականի հունվարը: Մենք ունենք, օրինակ, արտահանման դեպքում մոտ 80 %-ով կրճատում այս տարվա հունվարի ու նախորդ հունվարի նկատմամբ: Թեև ներմուծման աճի տեմպը դեռևս դրական է`10.7%, սակայն սա ևս խոսում է, որ մենք Իրանի շուկան դեռևս լավ չենք ուսումնասիրել, ու այնտեղի գնորդների հետ բավարար աշխատանք չի տարվում: Ցավոք, այս ժամկետը մենք բաց ենք թողնում հիմա, և մեր կառավորությունը այս մասով շատ անելիք ունի արդեն նոր տնտեսական տիրույթում»,- ասաց տնտեսագետը:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ հարցի քաղաքական կողմին և ընդգծեց, որ կազմակերպել արտահանում ցանկացած երկրի համար բավականին բարդ երևույթ է, մանավանդ` Իրանի նման փակ տնտեսություն ունեցող երկրի համար: «Հատկապես այն տնտեսական քաղաքականությունը, որը որդեգրել է Հասան Ռոհանիի կառավարությունը, էլ ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակը: Սա կոչվում է դիմադրողական տնտեսություն, որտեղ արտահանման գերակայությունը ներմուծման նկատմամբ առաջնային է»,- նշեց իրանագետը`հավելելով, որ իրանական համապատասխան մթերքները, բանջարեղենը չափազանց էժան են Իրանում, և հայաստանյան շուկա արտահանելու դեպքում լուրջ խնդիրներ ենք ունենալու: «Այլ է խնդիրը, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ` հաշվի առնելով այն փաստը, որ Իրանը հայտնվել է որոշակի տնտեսական պատժամիջոցների տակ»,- ասաց նա:

Իրանագետը հավաստիացնում է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր են Իրանի հետ հարաբերությունները, հատկապես` տնտեսական պլանում գրանցած առաջընթացը, չնայած աշխատանքներ այս ուղղությամբ տարվել են շատ վաղուց. հ Համաձայնագրի տեքստը պատրաստ է եղել 2017 թվականից, և նոր կառավարության կողմից շատ քիչ փոփոխություններ են արվել:

«Մեր արևելյան հարևանը` Ադրբեջանը, վարում է Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ դնելու քաղաքականություն և ոչ միայն կատարում է քայլեր այս ուղղությամբ, այլ նաև մեծ ուշադրություն է դարձնում քարոզչությանը: Ե’վ երկրի նախագահի, և’ այլ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով անընդհատ հայտարարություններ են հնչում առ այն, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է տարբեր ձևաչափերով տարածաշրջանային համագործակցության խորացումը իր և, բնականաբար, Հայաստանի հարևան այլ երկրների միջև` միաժամանակ Հայաստանի դուրս թողնելով այդ ձևաչափերից: Մասնավորապես` խոսվում է Իրան-Ադրբեջան-Վրաստան, Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, նաև քառակողմ` Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Իրան ձևաչափերից: Մի քանի հանդիպումներ են եղել Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով, որոնց հիմքում ևս կա տնտեսական գործակցության խորացման հեռանկար»,- ասաց Տոնոյանը և հավելեց. «Պետք է քայլեր ձեռնարկել Իրանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, օրինակ` ճանապարհների վիճակը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է մնալ անմխիթար: Կարելի է զարգացնել նաև երկաթուղու խնդիրը: Եթե ցանկանում ենք տնտեսական արդյունք գրանցել, ապա պետք է այս ուղղությամբ ևս մտածել: Հատկապես այս համաձայնագրից հետո խնդիրը դառնում է չափազանց արդիական ու կարևոր»:

yerkir.am

Խճճված ընթացակարգերը պարզեցվում են նոր համաձայնագրով

Իրանի հետ տնտեսական ՀՀ հարաբերությունները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն: Անդրադառնալով երեկ Աժ-ի հաստատած՝ ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը.

«Հայ-իրանական հարաբերություններում համաձայնագիրը կարևորվում է այնքանով, որ ներմուծման և արտահանման ընթացքում կիրառվելու են ավելի պարզ և թափանցիկ ընթացակարգեր, ինչը նախկինում բավականին խճճված էր», -ասաց Սուրեն Պարսյանը։

Նրա համոզմամբ Իրանը շահարգրգռված էր ազատ առևտրի համաձայնագրի կնքման մասով, քանի որ այս դեպքում նա ոչ թե գործ էր ունենալու 3 մլն-ոց Հայաստանի շուկայի հետ, այլ 180 մլն-ոց ապրանքային շուկայի հետ:Այսինքն նա կարողանալու է ԵԱՏՄ երկրներ ներմուծել արտոնյալ մաքսատուրքերով 306 ապրանքատեսակներ:

Համաձայնագրով հետաքրքություն ներկայացնող ապրանքների մասով Իրանական կողմը զգալիորեն նվազեցրել է մաքսատուրքերը: Օրինակ՝ դեղորայքի մասով ունենք 20-50 %-ի չափով մաքսատուրքերի նվազում , տեքստիլի դեպքում 38,5 %, տավարի մսի դեպքում 26 %-ի փոխարեն 10% , իսկ հանքային ջրերի և գազավորված ըմպելիքների մասով 55 %-ից նվազում մինչև 14 %-ի:

a1plus.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company