ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

30 Ապրիլ 2019 Դաշնակցության բոլոր մարմիններում մշտապես ներգրավված են եղել նոր մարդիկ, թարմացում մշտապես եղել է, ուստի ներքին իշխանափոխության հարց մեր օրակարգում չկա. այսօր, ապրիլի 30-ին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք մեր բնական ընթացքով, հունով, մեր օրակարգով գնում ենք առաջ: Այսինքն՝ նման խնդիր չկա, նման հարց մենք չունենք»,- հավելեց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ Դաշնակցության համագործակցությանը՝ Իշխան Սաղաթելյանը շեշտեց. «Մենք մեզ մոտ չունենք ցուցակ, թե որ կուսակցությունների կամ անձանց հետ կարելի է համագործակցել, որոնց հետ՝ ոչ, և ում հետ ինչ ֆորմատով և որքան: Ունենք քաղաքական հարցեր, ունենք օրակարգեր, և մեր օրակարգի շուրջ բաց ենք համագործակցության ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ: Իսկ իշխանափոխության խնդիր մեր օրակարգում չկա, ձեր նշած կուսակցությունների հետ նման քննարկում չենք ունեցել: Կարծեմ «Հրապարակ»-ն էր այսօր առավոտյան գրել՝ Դաշնակցության հավաստի աղբյուրներից... Նշեմ, որ անցած տարիների ընթացքում և հիմա էլ որևէ լրատվամիջոց չի կարող հավաստի աղբյուր ունենալ և չի ունենալու»:

ԼՂ հարցի հետ կապված երբ երկրի վարչապետը, ԱԱԾ պետը շատ կտրուկ և հստակ հայտարարություններ են արել, Դաշնակցությունն անմիջապես ողջունել է, բայց երբ դրանց հաջորդում է մի այսպիսի հայտարարություն, երբ ՀՀ վարչապետը ասում է՝ ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր իրեն տա տեքստը, թե ինչ է ուզում, սա արդեն խուսափողական պատասխան է. ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հարցերն ուղղորդվում են դեպի ժողովուրդը, մինչդեռ ժողովուրդը այդ հարցի պատասխանը ժամանակին շատ հստակ տվել է Արցախում տեղի ունեցած հանրաքվեով և Արցախի Սահմանադրությամբ: Այդ հարցի պատասխանը ժողովուրդը տվել է, և ՀՀ վարչապետն այդ պատասխանն ունի, հետևաբար հարցն ուղղել դեպի ժողովուրդը՝ թող քննարկի և տա բանաձևը, թե ինչ է ուզում արցախյան բանակցություններում, պատասխանը ժողովուրդը տվել է: Իսկ երբ դրանից առաջ վարչապետը հայտարարեց, որ չենք քննարկում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, մենք ողջունեցինք, ասեցինք՝ ձեր կողքին ենք»,-շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Դիտարկմանը՝ ի՞նչ է թաքնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ, արդյոք օրակարգում հանրաքվե անցկացնելու հարց կա՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, թե գուշակություններ չի ուզում անի:

«Հանրաքվեի հարց ժամանակին դրվել է, որի պատասխանը տրվել է, իշխանությունների տեսակետը Արցախի հարցում պիտի լինի պարզ, հստակ, և մեր պետությունը պիտի ունենա կեցվածք»,-ընդգծեց նա:

Հակադարձմանը՝ ինչու՞ է խուսափում հստակ ձևակերպել իր մոտեցումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, Սաղաթելյանը նշեց՝ պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին:

«Երբեմն լինում են հստակություններ, բայց այդ հստակություններին հաջորդում են հայտարություններ, որոնք մեզ մտահոգում են, և մենք ամեն անգամ դրանց մասին բարձրաձայնում ենք և շարունակելու ենք բարձրաձայնել»,-շեշտեց Դաշնակցական գործիչը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մայիսի 7-ին և 8-ին Արցախում Դաշնակցությունը մեծ ֆորում է նախատեսում անցկացնել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ, որին հրավիրել է ՀՀ քաղաքական բոլոր ուժերին, անհատ գործիչներին, որոնք կիսում են իրենց դիրքորոշումն այս հարցում:

Այս իշխանությունների թերությունները եւ անգործությունը մենք հաճախ արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով. ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով նախորդ եւ ներկա իշխանությունների մասին։

«Երբ մենք համեմատության մեջ ենք ընկնում՝ նախորդ իշխանությունն էր լավը, թե հիմա, գնում ենք ուրիշ ուղղությամբ։ Եթե նախկինը լավը լիներ, այսօր իշխանության կլիներ։ Այս իշխանությունների թերությունների եւ անգործությունը հաճախ մենք արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով։ Մեր ժողովուրդը այս իշխանություններին տվել է բարձր վստահության քվե, ունի մեծ ակնկալիքներ եւ մեծ սպասումներ, որոնք չեն արդարացնում։ Դա է պատճառը, որ մենք քննադատում ենք եւ դրա իրավունքը ունենք»,– նշեց նա։

ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ անցնող 1 տարվա ընթացքում իշխանությունները որեւէ համակարգային բարեփոխում մեր երկրում չեն սկսել. «Անցնող 1 տարվա ընթացքում իշխանությունները որեւէ համակարգային բարեփոխում մեր երկրում չեն սկսել եւ նույնիսկ դրա մասին պատկերացում չունեն։ Երբ հիմնավորում են, թե մեկ տարի երեք ամիսը քիչ է, բայց պատկերացում չունեն, չեն ասում, թե ինչ են պատրաստվում անել, լոզունգային հայտարարություններից բացի»։

Խոսելով ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու մասին, նա ասաց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում միայն 2 տարի 8 ամիս են իշխանության եղել, իսկ Սերժ Սարգսյանի երկու ընտրությունների ժամանակ մենք իրեն չենք պաշտպանել. «Վերջին 30 տարվա ընթացքում ՀՅԴ–ն բոլոր ընտրություններին մասնակցել է ինքնուրույն, որեւէ դաշինքի չի գնացել մեծ քվե ստանալու համար։ Դժբախտաբար, ՀՅԴ–ն մեծ քվե չի ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու եւ իր ծրագրերն իրականացնելու համար, այդ պատճառով նաեւ համագործակցել ենք այլ կուսակցությունների հետ, որը սակայն լիարժեք արդյունք չի տվել, բայց ձեռքբերումներ ունեցել ենք»։

Վերջերս «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, որով հակասահմանադրական էր ճանաչվել ԱԺ արձակման գործընթացը, և ՀՅԴ-ական գործիչների մեկնաբանությանը, թե իշխանությունը փորձել է ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, իրեն թույլ էր տվել՝ ասելու, թե «գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված»:

Իշխան Սաղաթելյանն արձագանքել է՝ ասելով. «Պատահականորեն պաշտոնների հասած քաղաքական գործիչների մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել, ընդամենը տիկին Նազարյանին խորհուրդ կտամ իրեն վեր չդասի ՍԴ-ի որոշումներից, կասկածի տակ չդնի երկրի բարձրագույն դատական համակարգի որոշումները, որը երկրի տարբեր ներկայացուցիչների մոտ սովորություն է»:

Հարցին՝ չկա՞ վտանգ, որ խորհրդարանում չհայտնվելով Դաշնակցությունը կկորցնի դիրքերը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ անցած չորս ամիսների իրենց գործունեությունը բնավ դա չի հուշում:

«Այդ վտանգը Դաշնակցությանը չի սպառնում: ՀՀ-ում ավանդույթ է, որ եթե որևէ կուսակցություն խորհրդարան չի մտնում, ինքը գնում է լուծարման ճանապարհով, մենք այդ խնդիրը չունենք, որովհետև մեր ստեղծման և գործունեության նպատակը իշխանության գալն ու խորհրդարան մտնելը չէ, մենք ունենք առաջնային ազգային օրակարգ, որի համար աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել: Այսօր ՀՀ-ի 500 համայնքում ունենք կուսակցական բջիջներ, բոլոր քաղաքաներում ունենք գրասենյակներ, որոնք բաց են, այն դեպքում, երբ ընտրություններից հետո սովորաբար բոլորի գրասենյակները փակվում են, իսկ մերը բաց է, և առաջիկայում ավելի մեծ հզորություն ենք տալու մեր գրասենյակներին, կուսակցությունն իր ամբողջ ծավալով աշխատում է: Ստեղծել ենք մասնագիտական 11 խումբ, որոնք ամբողջությամբ ուշադրության կենտրոնում են պահում կառավարության գործունեության ծրագիրը: Ի դեպ, Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն էր, որ կառավարության գործունեության վերաբերյալ 33 էջանոց բոլոր ոլորտներին վերաբերող փաստաթուղթ պատրաստեց, ինչպես նաև՝ կառավարության կառուցվածքի: Դժբախտաբար, այսօր մեր երկրում վերլուծական, փաստավորված և հիմնավորված միտք լսել շատ-շատերը, և, ցավոք, հանրության մեծամասնությունը պատրաստ չեն: Մեր հանրությունն այսօր ուզում է տեսարաններ, իսկ տեսարանն իշխանությունն ապահովում է որքան ուզեք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջ»,-ամփոփեց Սաղաթելյանը:

Դաշնակցությունը կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների. ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Մեր շատ ընդգծված և հստակ կեցվածքը Թուրքիայի հետ հարաբերություններում մեկնաբանում են հաճախ, թե մենք կողմ ենք սահմանների փակմանը: Մենք կողմ ենք բաց սահմաններին, հայ-թուրքական հարաբերություններին, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Հայաստանի և ՌԴ-ի հարաբերություններին՝ Սաղաթելյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ուստի պետք է ունենալ ռազմավարական փոխվստահության վրա հիմնված նորմալ հարաբերություններ:

«Վարչապետն իր վերջին հարցազրույցում ասաց, որ վստահության հետ կապված խնդիր կա: Մեկնաբանվեց, որ իր նկատմամբ չկա, բայց իր թիմակիցների նկատմամբ կա, քանի որ նրանցից շատերը միջազգային կազմակերպություններում են աշխատել և այլն: Կարծում ենք՝ այդ անվստահության մթնոլորտը հայ-ռուսական հարաբերություններում զգացվում է: Առհասարակ, ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ այդ հստակեցումը պիտի լինի, որպեսզի մենք չմեկուսանանք տարածաշրջանային և այլ ծրագրերից: Մեր պետությունը, հզոր պետություն կառուցելով, իր դերն ու նշանակությունը պետք է ունենա արտաքին հարաբերություններում»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև չինական ծրագրերին մասնակցությունը:

«Պետք է ունենանք դիվանագիտական նորմալ կորպուս, արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ հայեցակարգ և դրա իրականացում»,- ընդգծեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ անհստակություններ կան և՛ արտաքին քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական ոլորտների հետ կապված:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդու

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազա

13 Հուլիս 2025
7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցի

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչությ

13 Հուլիս 2025
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ՀՅԴ

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերա

12 Հուլիս 2025
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան յա

Հայաստանեայց առաքելական եկեղեցին ու հայութեան ազգային խորհրդանիշները կը մնան ս

12 Հուլիս 2025
Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Ապու Տապիի հանդիպումէն բխած պաշտօնական հաղորդագրութիւնները ակնկալելիօրէն փակագ

12 Հուլիս 2025
Ցեղասպանությամբ խաղաղության չեն հասնու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «

12 Հուլիս 2025
Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե մեղքերի, այլ՝ առաքինո

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանությո

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միության անդամները այսօր՝ հուլիսի

11 Հուլիս 2025
ՀՀ իշխանությունը ջղաձգվում է, երբ արտա

«Բոլորի համար այլևս ակնհայտ է, և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում, որ այն, ինչ իր

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company