ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Քաղաքակրթութեան Մը Ազատագրումը (Շուշիի Ազատագրութեան Օրուան Առիթով)

08 Մայիս 2019 Հայկական տարին տարբեր ամիսներու կը նշէ արցախեան հերոսամարտի խորհուրդը: Փետրուարը արցախեան շարժման մեկնարկն է, սեպտեմբերը` Արցախի ժողովուրդի ինքնորոշումն ու պետականութեան կերտման ելակէտը, մայիսը, Շուշիի ազատագրումը:

Ճիշդ է, որ մայիս 8-ը կը խորհրդանշէ եռատօն, սակայն հայ մարդուն համար սրտի ու միտքի թելերով այս թուականը ամէնէն շատ կ՛առնչուի Շուշիի ազատագրումին:

Նման ճակատներու յաղթանակներ, նոյնքան կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցող ազատագրումներու շարան կայ արցախեան հերոսամարտի պատմութեան մէջ: Շուշիի խորհուրդը կ՛առանձնանայ պատմական, մշակութային, ռազմագիտական առումներով եւ կը յուշէ, որ ըստ էութեան անոր վերջնական ազատագրումն էր, որ ամրակայեց Արցախ աշխարհի անվերադարձօրէն վերահայրենացումը:

Այս իրողութեամբ ալ պէտք է ընկալել արցախեան շարժման, արցախահայութեան ինքնորոշման եւ պետականութեան կերտման համազօր նշանակութիւն ունեցող Շուշին եւ անոր առանձնացումը հերոսապատումի դիւցազնաշարէն:

Տօնին համահայկական հնչեղութիւն տալը կը թելադրէ, որ Շուշիի ճամբով արցախահայութեան զարգացման ծրագիրներուն թափ տալը օրուան հրամայականն է:

Պատերազմը բնականաբար ո՛չ միայն ռազմական է. նոյնքան հոգեբանական, նոյնքան տեղեկատուական, նոյնքան քարոզչական. նոյնքան պատմական, մշակութային եւ քաղաքակրթական բնոյթ ունի:

Գրաւման դիմաց ազատագրում, բռնատիրութեան դիմաց ժողովրդավարութիւն, միատեսակ մտածողութեան դիմաց բազմակարծութիւն, քանդումի դիմաց վերանորոգում, ռազմատենչութեան դիմաց խաղաղասիրութիւն, շրջափակումներու դիմաց կամրջումներ:

Քաղաքական տրամաբանութեամբ հայկական կողմը միջազգային հանրութեան օգտագործած լեզուն, բառապաշարն ու առաջադրած արժէքները որդեգրելու եւ անոնցմով իսկ միջազգային հարթութիւններու վրայ դիրքաւորուելու եւ առաւելներ ձեռք ձգելու մարտավարութիւնը յաջողագոյնս արդիւնաւորելու խնդիր ունի: Բնականաբար այդ բոլորը հակադրելով Պաքուի այս առումով մեկուսացում խորացնող քաղաքականութեան:

Իսլամական ահաբեկչական խմբաւորումներու մէջ ազրպէյճանցիներու նկատառելի երեւումը, եւրոպական քաղաքական շրջանակներու մէջ Պաքուի հետ ուղղակիօրէն կապուած կաշառակերութեան բազմաթիւ դէպքերու բացայայտումը, միջազգային երաշխաւորութեամբ կայացած պայմանաւորուածութիւններու մնայուն խախտումը. տակաւին` վարժողական ուղղաթիռ հարուածելը, Պուտափէշտի մէջ կացինահարելն ու մարդասպան հերոսացնելը, Նախիջեւանի հայկական կոթողները քանդելը. շարունակելու համար` ցոյցեր արգիլելը, լրագրողներ բանտարկելը, ազգային փոքրամասնութիւններու իրաւունքները ոտնակոխելը, հայազգի այցելուները պաշտպանութեան նախարարութիւն հրաւիրելու պաշտօնական կոչերն ու Արցախի այցելուներու սեւ ցուցակներու անվերջ ներառումները ապաքաղաքակրթական ցցուն փաստեր են, որոնք կը ծանրացնեն ազրպէյճանական թղթածրարը եւ առարկայօրէն կը մթագնեն բոլոր հեռանկարները: Տեղ մը կը սկսի անպայման ազրպէյճանական քարիւղի շատ աւելի թեթեւ կշռումը, քան այս ծանր թղթածրարը:

Քաղաքակրթական առումով հայկական Շուշիի դիմագիծի հանրահռչակումը` ուսումնական, շինարարական, ճարտարապետական, կրօնական, հանդուրժողական եւ յատկապէս մշակութային, ամէնէն ընդգծուած առաւելները կ՛ապահովեն հայկական կողմին:

Նման քաղաքակրթութիւն կերտած մանրանկար հանդիսացած Շուշին վերստին կը համոզէ միջազգային հանրութիւնը, որ մշակութային նման որակի տիրացած ժողովուրդը անհամատեղելի է սեւ թղթածրար հարստացնող ազրպէյճանական պետութեան հետ: Քաղաքակրթական առումով նաեւ կը հիմնաւորէ արցախահայոց ինքնորոշման իրաւունքի մղումները: Խնդիրը ո՛չ միայն մարդոց ֆիզիքական բնաջնջման վտանգին հետ առնչուած էր, այլ նաեւ ամբողջ քաղաքակրթութեան մը անհետացման:

Շուշին ըստ էութեան ազատագրեց նաեւ քաղաքակրթութիւն մը` փրկելով զայն անհետացման վտանգէ: Բոլոր պատճառները կը համոզեն, որ Նախիջեւանի մէջ պատահածը փորձուած էր եւ պիտի շարունակուէր նաեւ Շուշիի մէջ, եթէ չըլլար պատմական մայիս 8-ը:

Շուշիով խորհրդանշուող քաղաքակրթական կամուրջի հանրահռչակումը օրախնդիր է հայկական կողմին համար: Մշակութային ժառանգի վերարծարծումը համաշխարհային բեմերու վրայ իրականացնելու համար Երեւան-Ստեփանակերտ-Շուշիի համապատասխան կառոյցներ եւ սփիւռքեան մշակութային միութիւններ ծրագիրի մշակման համար միացեալ համակարգումի հրամայականին առջեւ են:

Ծաղկած, բռնաճնշուած ապա վերաազատագրուած քաղաքակրթական մանրանկարի մը վրայ համաշխարհային ուշադրութիւն հրաւիրելը հայկական կողմին առաջնային խնդիրներէն է:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company