ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հատուցման մեր ազգային պայքարը անժամանցելի է

12 Մայիս 2019 Յաճախ հարց կու տանք մենք մեզի, թէ ինչպիսի՞ն էր Հայոց Ցեղասպանութեան նախօրեակը...Ի՞նչ կ՚ընէին մեր պապերը 1915-ի Յունուար, Փետրուար, Մարտ ամիսներուն։ Ով ի՞նչ հարցեր կը լուծէր, ով ինչո՞վ կը տագնապէր, ով ի՞նչ կը տօնէր, ով ի՞նչ նախատեսութիւններով կ՚ապրէր և կ՚ապրեցնէր իր ընտանիքը և ի՞նչ երևակայութեամբ կը դիեցնէր իր հոգին։

Այո՛, կարևոր է գիտնալ, թէ ի՞նչ երևակայութեամբ կ՚ապրէր մեր մեծերու սերունդը, երբ տակաւին չէր բացայայտուած հայասպանութեան ծրագիրը։ Կապրիէլ Կարսիա Մարքէզն է, որ ըսած է տեղ մը, որ «ի վերջոյ իրականութիւնը պիտի գայ հաստատելու, թէ երևակայութիւնը...ճիշտ էր»։ Ես այս խօսքը առաջին անգամ տեսայ փոքր աշջկանս համակարգիչի պաստառին վրայ և այլևս չկրցայ մոռնալ զայն, քանի որ ան եղաւ իմ մնայուն վէճս Մարքէզին հետ։ Ո՞ր իրականութիւնն էր, որ պիտի գար հաստատելու 1915-ի նախօրէի ո՞ր երևակայութիւնը, հարց կու տայի ես ինծի (և Մարքէզի՛ն) Հայ Դատի հատուցման պայքարի ամէն մէկ հանգրուանին վրայ։ Պարզ է, որ ցեղասպանազերծ աշխարհ մը գոյութիւն ունէր տեղ մը, որուն պերճանքէն զրկուած էինք մենք և որուն մասին կը խօսէր Մարքէզ։ Բայց նաեւ կը յիշեցնէի ինքզինքիս, որ այդպիսի աշխարհի մը համար էր, որ ի վերջոյ կը պայքարէինք մենք երկրէ երկիր և տասնամեակէ տասնամեակ և թէ մեր քաջարի տղաքն էին ու մեր քաջազուն աղջիկնե՛րը՝ այդ գաղափարին իսկական և անկեղծ զինուորները...

1984-ին, Հայկական ՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի հրատարակութեամբ լոյս տեսաւ բանասէր Ալբերտ Ս. Շարուրեանի «Դանիէլ Վարուժանի Կեանքի և Ստեղծագործութեան Տարեգրութիւն»ը, որուն էջերը հարուստ են բանաստեղծի կեանքին բաբախուն մանրամասնութիւններով։ Յարգելի բանասէրը գրած է Դանիէլ Վարուժանի կեանքին ամենէն սրտառուչ վէպը առանց քայլ մը իսկ շեղելու գիտական մարդու իր պատասխանատու դիրքերէն։ Ի դէպ Շարուրեանի երկը ունեցած է Ակադ. Էդուարդ Մ. Ջրբաշեանը որպէս Պատասխանատու Խմբագիր և գիրքը հրատարակութեան համար երաշխաւորած են գրախօսներ՝ Մ.Մ. Մելիքեանն ու Ի.Դ. Վարժապետեանը և ի վերջոյ գիրքը լոյս տեսած է Գիտութիւններու Ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անուան Գրականութեան Հիմնարկի Գիտական Խորհուրդի որոշումով։ Այս բծախնդիր մաղերէն անցնելէ ետք միայն գիրքը հասած է մեր ձեռքը...

Յարգելի բանասէրը շատ հակիրճ տողերով օրը-օրին կը վերականգնէ Վարուժանի ստեղծագործական առօրեան հիմնուելով անվիճելի փաստերու և վկայութեանց վրայ։ Եւ այդ չոր ու անսեթևեթ տողերը այնուամենայնիւ սարսռալի պարզութիւն մը ունին մեզի համար այսօր, երբ կը կարդանք։ Գիտենք, թէ ինչ պիտի պատահի։ Գիտենք, թէ անխուսափելի վախճան մը ունին այդ միամիտ պատահարները Ապրիլ 24-ի (նոր տոմարով) ձերբակալութեանց նախորդող օրերուն։ Գիտենք, թէ Վարուժան իսկապէս չի գիտեր։ Արաքսին և անչափահաս ձագուկները չեն գիտեր։ Գաղափարի և գրչի ընկերները չեն գիտեր այն, ինչ որ մենք այս հեռաւորութենէն հիմա գիտենք…և որ մեր ողբերգութիւնն է գիտնալ և իրենց ողբերգութիւնն է չգիտնալ…Վարուժանի կեանքի պատահարները, ամէն քայլափոխին, կը ղօղանջեն դէպի մեր գիտակցութեան խորերը և կ՚արթնցնեն դաժան իրականութիւնը ոճրային կանխամտածութեան, որուն գիտութենէն զրկուած է զոհը։ Զոհը զոհ է, քանի որ ան անգիտակցաբար ու պարտադրաբար կ՚ապրի սուտ կեանքը, զոր Թուրք Պետութիւնը պատրաստած է իրեն համար։ Մարդիկ կը դաւեն իր ամենէն մեծ հարստութեան՝ իր ազատ երևակայութեան դէմ։ Ամբողջ մարդկութի՛ւն մը կը դաւէ մէկ մարդու այդ սուրբ իրաւունքին դէմ։ Եւ հետևաբար՝ համայն մարդկութեան կեանքի սկզբունքին դէմ։ Հիմա աւելի պարզ է, թէ ի՞նչ կը նշանակէ կանխամտածումով նիւթուած ոճիր։ Կանխամտածումով նիւթուած ցեղասպանութի՛ւն։ Հիմա աւելի յստակ է, թէ ինչու՞ մեր առջև ունինք մարդկութեան դէմ գործուած այս ոճիրը՝ Հայոց Ցեղասպանութի՛ւնը։ Հիմա արդէն ոչ ոք իրաւունք ունի մեզի «ողջախոհութեան» դասեր տալու։

Հատուցման մեր ազգային պայքարը անժամանցելի է։ Թուրք պետութիւնն ու թուրք ժողովուրդը պարտաւորուած են Հայաստանի և համայն հայութեան հետ հաշուի նստելու և անկեղծօրէն մաքրելու իրենց հաւաքական պարտքը Ցեղասպանութեան ոճրի արդար հատուցման բոլոր չափանիշներով և առաջին հերթին հողային մեր իրաւունքներու անվերապահ ճանաչումով։ Երիտթուրքերը թիրախաւորելով, մեղքը այդ քանի մը ոճրագործներու ուսերուն միայն դնելով և հատուցման դատը ապակողմնորոշել ջանալով ոչ ոք սին յոյսեր թող չսնուցանէ, որ կարելի պիտի ըլլայ այս հարցը «մաքուրի հանել»։ Հարցը քնացնել։ Հարցը աստիճանաբար մեռցնել։ Հարցը ծածկել ծաղկափոշիով։ Զայն շաքարազօծել Էրտողանեան ցաւագար հռետորաբանութեամբ։ Կամ Թանէր Աքչամի և իր նմաններու աճպարարութիւններով։ Այդպէս պիտի չըլլայ։ Երիտթուրքերու հաշիւը մենք մաքրած ենք վաղուց։ Այդ ծառայութի՛ւնն ալ մենք մատուցած ենք մարդկութեան։ Հիմա Թուրք Պետութեան և թուրք ժողովուրդի հաշիւն է, որ դրուած է համաշխարհային հանրութեան սեղանին վրայ։

Կարօ Արմենեան,

Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրակ

03 Հուլիս 2025
Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաք

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց, գործողությունները ժ

03 Հուլիս 2025
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պ

02 Հուլիս 2025
Գազայի հատվածում հրադադարի կայունությո

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադա

02 Հուլիս 2025
Ակնարկ. Մաքրոնէն Քալլաս, Անցնելով Լաւր

Ֆրանսայի նախագահին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան արտ

02 Հուլիս 2025
Բեմադրութիւն Եւ «Կանխում» Խաղարկութեան

Ֆրանսացի նախագահ Էմանուել Մաքրոնի զօրակցութիւնը Հայաստանի իշխանութիւններու կատ

02 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company