ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Ունենք մի ցանկություն` երկիրը զերծ պահել արկածախնդրությունից

23 Մայիս 2019 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ:

Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ:

Հարգելի’ հայրենակիցներ, հանրահավաքի սիրելի’ մասնակիցներ, դաշնակցական ընկերնե’ր, համակիրնե’ր

Մեկ տարի առաջ ժողովրդի պահանջով մեր երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն։ ՀՀ քաղաքացին դժգոհեց և մերժեց մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձը, անարդարությունը, բարեփոխումների դանդաղ ընթացքը, հասարակության բևեռացումը։

Եվ այս բոլոր հարցերը լուծելու սպասումով ձևավորեց նոր իշխանություն։ Ավելի բարեկեցիկ, ավելի արդար, ավելի պաշտպանված, ավելի համերաշխ, ավելի անվտանգ, հզոր և համախմբված պետություն ունենալու ակնկալիքով։ ՀՅԴ-ն, չնայած իր բազմաթիվ մտահոգություններին, վարչապետի առաջարկով մաս կազմեց նոր կառավարությանը, և այդ որոշումը պայմանավորված էր համաժողովրդական շարժումն արդյունավորելու, երկիրն առանց ցնցումների զարգացման նոր փուլ տեղափոխելու անկեղծ մղումով։ ՀՅԴ-ն` իբրև համահայկական կառույց, պատրաստակամություն հայտնեց իր ամբողջ ներուժը և հնարավորությունները ներդնելու` երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար, այդպիսով՝ մենք ամեն ինչ արեցինք, որ հաջողենք, քանի որ բազմիցս ասել ենք՝ ժողովրդին կրկին հուսախաբ անելը կունենա ծանր հետևանքներ։ Բայց իշխանություններն ընտրեցին այլ ճանապարհ՝ սևեր – սպիտակներ, հեղափոխականներ – հակահեղափոխականներ, տեսակետի, որոշման ու կամքի պարտադրում։ Արդյունքում, խախտելով քաղաքական պայմանավորվածությունները, նշանակեցին ընտրություններ, ձևավորեցին իշխանություն։

Մեկ տարի անց պետք է փաստենք, որ հասարակության ակնկալիքները և սպասումները չեն արդարացել, իսկ իշխանության խոստումները մնացել են օդում կախված։ ՀՀ նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

Ազգային միասնական օրակարգ ձևավորելու, հասարակությանը համախմբելու, հասարակական համերաշխություն հաստատելու, հայ ժողովրդի համահայկական ներուժը և կարողությունները կազմակերպելու և առաջ տանելու փոխարեն ՀՀ իշխանությունները ապրում, աշխատում, շնչում և արտաշնչում են անցյալով։ Այո, պարզ է՝ անցյալի մասին խոսելը հեշտ է և հաճախ անպատասխանատու, իսկ ներկայի և ապագայի մասին խոսելն ու որոշումներ ընդունելը դժվար և պատասխանատու, հանձնառու։

ՀՀ իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են բարձր վստահության քվե, ունեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված լիազորություններ և հնարավորություններ երկրում իրական համակարգային տնտեսական, քաղաքական, դատաիրավական փոփոխություններ անելու համար, բայց, դժբախտաբար, այդ լիազորությունները օգտագործում են այլ նպատակով։

Անբացատրելի է և զարմանալի 70 % քվե ստացած իշխանության ինքնավստահության պակասը, որը դրսևորվում է հաճախ իր մկանները, ֆիզիկակական ուժը տեղի-անտեղի ցուցադրելով, «ասֆալտին փռե», «պատերին ծեփել» արտահայտություններով։ Թեև իշխանությունները պետք է թիվ մեկ շահագրգիռը լինեն երկրում կայունություն և համերաշխություն հաստատելու համար, այդուհանդերձ, իրենց քայլերով ոչ միայն չեն նպաստում դրան, այլև հակառակը` երկրում հրահրում են բախումներ։

Մենք եկել ենք ասելու հետևյալը` եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առեք, լրջացեք, նստեք տեղներդ և գործ արեք։ Դուք այլևս իշխանություն եք, «դուխով»-ն արդեն վաղուց ակտուալ չէ, և պետք է գործել խելքով ու մտքով։

Մենք վիճակը գնահատում ենք տագնապեցնող, համոզված ենք, որ սխալ ընթացքով ճիշտ հանգրվանի չենք հասնի։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ մեր երկրի արդարադատության համակարգի արմատական բարեփոխման հարցը մշտապես կարեւորվել է մեր կողմից։ Այո, բարեփոխումների անհրաժեշտությունը կա, բայց դրանք պետք է իրականացնել հստակ հայեցակարգով, Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, այլ ոչ թե սպառնալիքներով ու ամբոխավարությամբ։ Այդ ճանապարհով երկիրը վերջնականորեն տանելու եք քաոսի։

Հարկ եմ համարում հիշեցնել՝ անցած 5 ամիսների ընթացքում ՀՅԴ-ն հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով։ Մենք մանրամասն և հիմնավորված տեսակետներ ենք ներկայացրել կառավարության գործունեության ծրագրի, կառավարության կառուցվածքի, հարկային օրենսգրքի, բազմաթիվ այլ հարցերի մասին։ Հրավիրել ենք քննարկումներ, հայտնել տեսակետներ, այդ ամենը չլսելու ու չտեսնելու են տվել։ Ասել ենք՝ եկեք թուղթ ու գրիչով խոսենք, որ ճիշտ լուծումները գտնենք, որ սխալ ընթացք չլինի։ Ձայն բարբառո հանապատի։ Հիմա էլ ենք ասում՝ պատրաստ ենք օգնել ու որեւէ շահախնդրություն չունենք՝ ո’չ պաշտոն ենք ուզում, ո’չ աշխատավարձ, ո’չ էլ պարգեւավճար։ Ունենք մի ցանկություն` երկիրը զերծ պահել արկածախնդրությունից:

Ուզում եմ անդրադառնալ մի կարեւոր հարցի եւս։ Վարչապետը շարունակ պնդում է, որ երկրում կան օտարերկրյա գործակալներ, Արցախը հանձնելու մտադիր դավաճաններ, պետության դեմ հյուսվող դավադրություններ։ Եթե, իրոք, վարչապետն ունի նման տեղեկություններ, ապա պարտավոր է հնչեցնել կոնկրետ անուններ, հակառակ պարագայում` դա կդիտարկվի հասարակությանը և սեփական ժողովրդին երևակայական թշնամիներով ահաբեկելու փորձ։

Սիրելի’ հայրենակիցներ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ այս հանրահավաքի հետ կապված եղան տարբեր մեկնաբանություններ, շահարկումներ, ուղղորդված քարոզչություն՝ հանրահավաքը իր բուն նպատակից շեղելու համար։ Հատուկ ուզում եմ հայտարարել, որ այս հանրահավաքը ո’չ ընդդեմ է, ո’չ էլ` հանուն որևէ անհատի։ Սա հանրահավաք է ընդդեմ ազգային պառակտումի, ընդդեմ պետական ինստիտուտների կազմաքանդման, ընդդեմ ժողովրդավարության անվան տակ քաղաքական մենիշխանություն հաստատելու փորձի: Սա հանրահավաք է՝ հանուն մեր պետականության, հանուն Արցախի, հանուն Հայաստանի Հանրապետության և ամբողջ հայության, սա՛ է Դաշնակցության օրակարգը։ Այդ օրակարգի կրողն է Հայաստանի առողջ, գիտակից, մտածող, արժանապատիվ քաղաքացին, որի հետ մենք ճանապարհ ունենք անցնելու։

Առարկայական այս արձանագրումների հիման վրա, ահագնացող խնդիրների լիարժեք ընկալումով և դրանց անդառնալի հետևանքների խորը գիտակցումով ՀՅԴ մեծ ընտանիքի անունից օրվա իշխանություններիից պահանջում ենք՝

դուրս եկե՛ք ձեր պոպուլիստական և քաղաքական թաքստոցից,

եղե՛ք ազնիվ ձեզ իշխանության բերած ժողովրդի հետ և հրաժարվեք արհեստական օրակարգերից,

ընդմիշտ հասկացեք և, ի վերջո, գիտակցեք` զիջումների ճանապարհը կործանարար է Հայաստանի և Արցախի համար,

հարգե’ք մեր երկրի Սահմանադրությունը, իրապես ստանձնեք մայր օրենքով իշխանությունների համար ամրագրված ողջ պատասխանատվությունը,

համախմբե’ք հայ ժողովրդին և լծվեք երկրի կառուցման գործին,

դադարե’ք սեփական ժողովրդի մեջ թշնամիներ փնտրել, հասկացեք, որ ձեր տեսակետները չկիսողները կամ ձեզ քննադատողները ևս ժողովուրդ են եւ անպայման ձեր հակառակորդները չեն,

հրաժարվե’ք շոուներից, պոպուլիզմից և ամբոխավարությունից, ուժի և սպառնալիքի միջոցով ժողովրդի անունից մենիշխանություն հաստատելու ձգտումից:

Սա զգուշացում է` դեղին քարտ, լրջացե’ք:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Աւելի քան մայրենիի բդեշխ մը, Սփիւռքեա՛

Պէտք կա՞յ ըսելու, որ մեր տարտերը կը բխէին ու մեր լեզուին եւ անոր պահապանը, մշա

23 Նոյեմբեր 2025
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company