ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Պարզապես լինել տրոյական ձի

30 Նոյեմբեր 2025 Երկրում բարոյական և քաղաքական ծանր ճգնաժամ է, ու վիհը գնալով լայնանում է ու խորանում՝ լափելով նորանոր շերտեր։ Մենք՝ անկասելի արագությամբ, փլուզվում ենք նաև ներսից։

Ասես ատելության ու քանդումի մոլուցքով տառապող մի մոլագար՝ աչքերը փակած սև լաթով ու նույնքան էլ սև հոգով, ընկել է մեր մեջ ու վրեժ է լուծում․ հոտի վրա հարձակված գայլերի ոհմակի վարքով ու էությամբ, որ հետո հեռանում է՝ ճերմակ ձյան վրա թողնելով գառների սպանդն ու նրանց արյան հետքերը․․․

Մենք արյունաքամ ենք լինում բարոյականության ճգնաժամից․․․

Բայց սա՝ այս պատկերը, սոսկ անբարոյականության վիհի, ուրացման կան սեփական ընտանիքը դավաճանելու մասին չէ, սա նաև հաղորդում է հանցագործության մասին, նաև այն մասին, թե ինչպես չի կարելի իշխանական դավադրությունների, հայ ժողովրդի միասնականությունն ու հավատը պառակտելու, թշնամական օրակարգը սպասարկելու գործիք դառնալ։ Պարզապես լինել տրոյական ձի։

Այս սեղանի շուրջ նստած յուրաքանչյուրը վստահաբար գիտի, որ ՀՀ սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։
Գիտի նաև, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասավորների դեմ հալածանքներն հակասահմանադրական են և հանցակազմ են պարունակում թե՜ ՀՀ Օրենսդրությամբ, թե՝ միջազգային կոնվենցիաներով։

Բայց կան նաև հանցանքից ծանր մեղքեր, որոնք անսահմանելի են, օրենքից էլ բարձր։ Եվ դուք դա ավելի լավ գիտեք, քան որևէ մեկը։ Օրենքից էլ ավելին՝ համամարդկային, հազարամյա բյուրեղացած ճշմարտություններ՝ արտացոլված Սուրբ Գրքում։

Բայց դուք ձեր առաքելության գիտակցումը չունեցաք, գերադասեցիք պառակտման ու փլուզման գործիք դառնալ, դառնալ շարքային քար նետող՝ Ավետարանից հայտնի, նույնքան էլ հայտնի՝ երեսուն արծաթի սպասավոր․․․

Դուք գերադասեցիք լրացնել Հայ Առաքելական Եկեղեցին հալածանքների ու ասպատակության ենթարկած հերձվածողների, զանազան քոչվորների, մոնղոլ-թաթարներների ու բոլշեւիկների շարքերը ․․․:

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով արդարանում եք, թե «Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը»:

«Վերջին ամիսներին․․․աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հավատն ու միասնությունը»- առաջին անգամվա «կուսակրոն» զարմանքով հայտարարում եք դուք և բոլորովին էլ նկատի չունեք ո՜չ երեքհազարամյա Արցախի կորուստը, ո՜չ 5000 հայորդիների նահատակությունը, ո՜չ թուրքին թողած 400-ից ավելի վանքերն ու եկեղեցիները, ոչ էլ թշնամու վանդալիզմի զոհ գնացող Արցախի հոգևոր-մշակութային հսկայական ժառանգությունը։

«Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայրենիքին ու հայրենի պետությանը չպետք է և չի կարող որևէ վնաս, վտանգ սպառնալ», դատախազական ինքնավստահությամբ ու հավատաքննիչի բարքով հայտարարում եք դուք ՝ մեղադրելով սեփական ընտանիքը, անհաղորդ ու անգիտակից նրա առաքելությանը։ Ի՞նչ սպառնալիքի մասին է։ Եվ սա այն դեպքում, որ Մայր Աթոռն ու Օծյալ Վեհափառը (միամտորեն կարծում էի, թե նաև դուք բոլորդ) ամիսներ շարունակ հայհոյախոսության, կոմպրոմատների, շանտաժի, հալածանքի ու ատելության խոսքի թիրախում եք եղել։

Մի՞թե ես պիտի ձեզ ասեմ, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը։ Սա ուղիղ հարված է մեր ժողովրդին, նրա ամենահզոր ազգային ինստիտուտին եւ պարզապես մեր ինքնությանն ու միասնականությանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատվեր՝ պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակությանն էլ ավելի նվաստացնող ու հյուծող։

Մի բանում եմ ձեզ հետ համամիտ․ «Այս ամենը հարիր չէ մեր եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում է ժողովրդի միասնությունը պահելու մեր եկեղեցու առաքելությանը»։

Այո, այդպես է, և դուք դավաճանում եք հենց այդ առաքելությանը, ձերը դատավճիռ է ընդդեմ եկեղեցու և ոչ սրտացավի ու ապաքինող հոգևորականի վարք։

Եվ դուք ավելի քան լավ գիտեք, թե այս ամենն ինչ անուն ունի և ինչպես է արձանագրվելու պատմության մեջ․․․Այն պատմության մեջ, ուր ամոթի և ողբերգության մի քանի էջ էլ դուք հեղինակեցիք․․․

ինքնամաքրումի ճանապարհը չի կարող անցնել դավաճանության միջով։

Ոմանց ճանաչում էի և հարգում։

Ափսոս․․․

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company