ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալեանի Բանաձեւը

29 Նոյեմբեր 2025 (Ծննդեան 150-Ամեակին Առիթով)

Նիկոլ Աղբալեանի միտքերուն, մտածումներուն եւ ուսումնասիրութիւններուՆ մէջ, եթէ փորձենք լուսարձակի տակ բերել պետականութեան նկատմամբ անոր ունեցած սահմանումներն ու համոզումները, կրնանք բանաձեւել որոշ արժէքային սկզբունքներ, որոնց կը հաւատար այո՛՝ կրթական, կուսակցական, հասարակական, մշակութային, բայց նաեւ պետական գործիչը։

Աղբալեանի համար պետականութիւնը սոսկ իշխանական կառուցուածք չէր իր համապատասխան գերատեսչութիւններով, այլ ամէնէն առաջ ազգի հոգեւոր, կրթական եւ արժեհամակարգային ամրութեան բարձրագոյն երաշխիքն էր։ Ըստ իրեն, պետութիւնը կենսունակ է միայն այն ժամանակ, երբ ձեւաւորուած է գիտակից քաղաքացին, կազմակերպուած հասարակութեան եւ ազգային նպատակներու շուրջ համախմբուած միտքի միջոցով։ Աղբալեանի ուսուցմամբ՝ պետականութեան հիմքը կրթութեան մէջ է, որովհետեւ միայն կրթուած ու ինքնագիտակից սերունդն է, որ կրնայ պաշտպանել, զարգացնել եւ շարունակել պետութեան շինարարութիւնը։

Պետականութիւն կառուցել Աղբալեանի համար կը նշանակէ նախ եւ առաջ մարդ կառուցել․ մարդ, որ գիտէ իր արմատները, իր իրաւունքները եւ իր պարտականութիւնը հայրենիքի հանդէպ։

Հիմա փորձենք այս ամփոփ բանաձեւին մէջ ձեւակերպուած Աղբալեանի համոզումները տարբաղադրել եւ դիտարկել այսօրուան իրականութիւններով։

Աղբալեանի համոզումով պետութեան ղեկին յայտնուած որեւէ իշխանութիւն՝ տէր կանգնելու համար ազգի հոգեւոր, կրթական եւ մշակութային արժեհամակարգին, անհրաժեշտ է, որ իր կրթական քաղաքականութիւնը մշակէ եւ անոր կիրարկումին վերահսկէ՝ միշտ գերիվեր նկատելով այդ արժէքները։ Կրթութիւնը սեփական պատմութեան վերաշարադրանքը չէ, Հայաստանեայց եկեղեցւոյ պատմութիւնը զեղչելը չէ, ռազմահայրենասիրական նիւթերը դասանիւթերէն դուրս բերելը չէ․ատելութեան խօսքի վերացման պատրուակով ազգին բնաջնջումը առաջադրած քաղաքականութեան էութիւնը փոխելը չէ։ Ցեղասպանութեան շարժառիթներն ու նպատակները հարցականի տակ առնելը չէ։ Գիտականութեան տարազին տակ պատմութիւնը առասպելազերծելով մեր ինքնութեան արմատները խարխրելը չէ։

Այս բոլորը կը նշանակէ հարուածել ազգային արժեհամակարգի պահպանման երաշխիքները․ըստ էութեան հակապետական գործունէութիւն է պետական դիրքերէ, որոնք տրամագծօրէն հակոտնեայ են օրուան լուսաւորութեան նախարարին մշակած եւ կիրարկած կրթական-մշակութային քաղաքականութեան։

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբալեանի, որ կրնայ ապահովել կենսունակ պետութիւն։ Ազգային գաղափարախօսութիւնը սակայն ազգի բոլոր հատուածներու իղձերու բանաձեւումն է։ «Իրական Հայաստան»-ի կեղծ գաղափարախօսութիւնը, Արարատ-Արագած արհեստական հակադրութիւնը եւ խաղաղութեան խաբկանքը չեն կրնար երաշխաւորել կենսունակ պետութիւնը։

Կենսունակ պետութիւն եւ գիտակից քաղաքացիական հասարակութիւն։ Ահա՛ Աղբալեանի բանաձեւը հայկական պետականութեան եւ հայկական քաղաքացիական հասարակութեան։

Նիկոլ Աղբալեանի համար պետականութիւն կառուցել կը նշանակէ նախ եւ առաջ մարդ կառուցել․ մարդ, որ գիտէ իր արմատները, իր իրաւունքները եւ իր պարտականութիւնը հայրենիքի հանդէպ։ Մարդկայինի եւ ազգայինի կերտման համար. երկու կարեւորագոյն բաղադրիչներ, որոնք առանցքը հանդիսացան նաեւ Հայաստանի Ա. Հանրապետութեան կրթական քաղաքականութեան։

Մարդակերտումը այստեղ պայմանաւորուած է արմատներու, իրաւունքներու եւ հայրենիքի հանդէպ պարտականութիւններու գիտակցումով եւ իրացումով։ Աղբալեանի հետքերով ընթանալու համար այսօրուան հայ մարդը, հայ քաղաքացին պարտաւոր է ջնջել պատմականի եւ իրականի միջեւ բաժանարար որեւէ գիծ։

Աղբալեան սուր կերպով կը քննադատէր այդ օրերուն շրջող այն մտածումը, թէ «ոչ մի զոհողութիւն այդքան դժբախտ արդիւնքի չի յանգել եւ ոչ մի ձգտում այնչափ անյաջող վախճան չի ունեցել, որքան հայկական խնդիրը»։ Ըստ Աղբալեանի, «այդպիսի վճիռ տալու համար պէտք էր հայոց հարցը քաղաքական հորիզոնից ընդմիշտ վերացած համարել․առանց իր բնական լուծումը ստանալու, ինչը որ բարեբախտաբար դեռ չի պատահել։ Հայոց խնդիրը դեռ մնում է կենդանի քաղաքական խնդիր, որը սպասում է իր լուծմանը»։

Հիմա եւս Սահմանադրութեան փոփոխութեան առաջարկի անուան տակ փորձ կը կատարուի ընդմիշտ վերացնելու երէկուան բառերով Հայկական հարցը, այսօրուան՝ Հայ դատը։ Աղբալեանի համոզումով, սակայն, Հայ դատը կը շարունակէ մնալ քաղաքական կենդանի դատ, հակառակ Սահմանադրութիւնը փոխելու եւ Անկախութեան հռչակագիրը իրաւազրկելու բոլոր փորձերուն։

Ահա՛ Աղբալեանի այժմէական կոչը։ Կենսունակ պետութիւն ունենալու համար կենդանի պահել Հայ դատը եւ պահպանել Անկախութեան հռչակագիրին սահմանադրականութիւնը։

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company