ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր պարտքերը չեն փակուած

13 Հունիս 2019 Հոգեկան մեծ գոհունակութեամբ հետևեցայ Սարդարապատի յուշահամալիրի տարածքէն ներս Արամ Մանուկեանի յուշակոթողի կերտման սրտառուչ գործընթացին։ Կարևոր հանգրուա՛ն մը, արդարև, Արամ Մանուկեանի ազգային ինքնագիտակցութեան պատգամը սերունդներու երթին յանձնելու և մեր Հիմնադիր Հօր ոգեկան ներկայութիւնը խարսխելու մերօրեայ կեանքի պահանջկոտ մարտադաշտերէն ներս։ Մեր անկախ պետականութիւնը ամէն օր աւելի կը հարստանայ, երբ իր պատմական յիշողութիւնն է, որ քայլ առ քայլ կը վերականգնի և մեր նորահաս սերունդներուն կը հաղորդէ իր կենսական ներուժը։ Արամ Մանուկեանի պատգամը, առաջին հերթին, մեր տունը մեր ձեռքերով շինելու և զայն մեր սեփական բազուկներով պաշտպանելու պատգամն է, որ այսօր ևս պիտի առաջնորդէ մեր պետական մտածողութիւնը մեր ամէն մէկ քայլափոխին։

Մեր ժողովուրդը երախտագիտութեան խօսք ունի ըսելիք յատկապէս Ընկ. Յակոբ Ճամպազեանին պատմական այս նախաձեռնութեան համար։ Յուշահամալիրը էականօրէն ամբողջացնող, զայն աւելի յստակօրէն սահմանող, անոր դիմագիծ տուող և զայն խորհրդային հին թապուներէն ազատող իմաստուն և հեռատես իրագործում մըն է Արամի այս յուշակոթողը, որ այսուհետև պիտի դառնայ ուխտավայրը ապագայ սերունդներուն։

Ընելէ ետք այս հաստատումը, կարևոր է, որ անմիջապէս յիշեցնենք մենք մեզի, որ մեր պարտքերը այս մարզին մէջ դեռ շատ հեռու են փակուած ըլլալէ։ Սարդարապատի այս յուշակոթողը — հոյակապ իրագործում մը ըլլալով հանդերձ — պարտք մը չէ, որ կը փակէ, այլ մեզի կը յիշեցնէ վաղուց անտեսուած մեր պարտաւորութիւններու հաշիւը։ Ան մեզի կը յիշեցնէ մեր մեծ պարտքը Արամի տունը իր ներկայի կորանքէն ազատելու և զայն վերականգնելու որպէս Արամ Մանուկեանի Տուն-Թանգարան և զայն վերադարձնելու իր իրաւատիրոջ՝ մեր ժողովուրդի՛ն։ Ան կը յիշեցնէ մեր մեծ պարտքը Առաջին Հանրապետութեան Կառավարութեան տունը իր ներկայի գերութենէն, իր ներկայի ամօթէն դուրս բերելու, զայն իր սկզբնական յղացքով վերականգնելու և զայն հանրութեան վերադարձնելու որպէս Առաջին Հանրապետութեան Թանգարան և Հետազօտական Հիմնարկ։ Ան կը յիշեցնէ մեր մեծ պարտքը նախորդ իշխանութենէն սխալ ու աղկաղկ յղացքով մեզի կտակուած Արամի յուշարձանը հիմնովին չեղարկելու և Արամի նոր ու հարազատ յուշակոթողը Երևանի Հանրապետութեան Հրապարակին ճիշտ կեդրոնը կոթողելու։ Ան դեռ կը յիշեցնէ շարք մը այլ անտեսումներ, որոնց մասին խօսած եմ բազմիցս։ Մենք հաւաքաբար պարտաւորուած ենք այս պարտամուրհակները միանգամընդմիշտ մարելու։ Եւ այդ քայլը առնելու՝ մեր պետականութեան բարձրագոյն դիրքերէն։ Թող ներուի մեզի պնդել, որ այս պարտքին ծանրութիւնը, առաջին հերթին, իրենց ուսերուն վրայ պիտի զգան ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը, ՀՀ Ազգային Ժողովի Նախագահը։ Այդ պարտքը իրենց ուսերուն վրայ պիտի զգան ՀՀ քաղաքական բեմի բոլոր քաղաքական ուժերը անխտիր և, անշուշտ, առաջին հերթին, իմ կուսակցութիւնս՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, թէկուզ արտախորհրդարանական ընդդիմութեան իր դիրքերէն։ Այդ պարտքը իրենց ուսերուն վրայ պիտի զգան հայ հոգևոր կեանքի առաջնորդները՝ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Վեհափառ Կաթողիկոսները և հայ ազգային յարանուանութեանց պետերը։ Բայց մանաւանդ այդ գործին անզիջող պահանջատէրը պիտի հանդիսանայ հայ երիտասարդութիւնը ամէնուրեք։

Մէկէ աւելի առիթներով, բանաւոր հաւաստիքներ լսած ենք իշխանութեան պատասխանատուներէն, որ Արամի տան հարցը կը գտնուի իշխանութեան օրակարգին վրայ։ Կ՚ուզեմ յիշեցնել, որ Արամի տունը իր կալանքէն ազատելու գործը միայն մէկ մասն է այն ազգային պարտաւորութեան, որուն կ՚ակնարկեմ։ Մենք ոչ մէկ շօշափելի փաստ ունինք, որ այս վերջինը կը գտնուի իշխանութեան օրակարգին վրայ։ Կրնամ սխալիլ։ Յամենայն դէպս այս կէտին վրայ մեր ժողովուրդը իրաւունք ունի պահանջելու , որ ՀՀ Ճարտարապետի զեկոյցով Մեծարգոյ Պր. Վարչապետը հրապարակէ ամբողջական մէկ այժմէագիր (update) յստակացնելով, թէ ի՞նչ է ըլլալու իր կառավարութեան քաղաքականութիւնը այս մարզին մէջ։

Պետութեան մը կեանքը տևաբար մտրակուած է իրերայաջորդ ճգնաժամերով և միշտ չէ, որ դիւրաւ տեղ կը բացուի այս գործերուն համար։ Կը գիտակցինք այս իրականութեան, բայց կարելի չէ ընդունիլ այն անյանձնառու վերաբերմունքը, որուն զոհ գացած է այս օրակարգը երեք նախագահներու օրով և կը շարունակէ մնալ անորոշ ներկայ իշխանութեան ժամանակաշրջանին։ Միանգամընդմիշտ պիտի ընդունինք, որ այստեղ խնդրոյ առարկայ է ազգին և իր անկախ պետականութեան ինքնութիւնը։ Կարելի չէ դիւանակալութեան յայտնի ձգձգումներուն զոհ դարձնել զայն։ Կարելի չէ այս օրակարգին վրայ «տուն երթալ» և ուրիշ օրուան յետաձգել զայն։ Կարելի չէ Օրմանեան Պատրիարքի յայտնի բնորոշումով՝ «հինցնել» և մեռցնել զայն և կարելի չէ վաղուան սերունդներու վզին փաթթել անոր իրագործումը։ Այս օրակարգը պիտի իրագործուի ամենէն կարճ ժամկէտներու մէջ, ա՛յս սերունդի օրով և այս կառավարութեա՛ն և առանց յետին մտքի, առանց վերապահութեան և համազգային ամբողջանուէր յանձնառութեամբ, այն ոգիո՛վ՝ որ Արամն էր իր կեանքի ամէն մէկ հանգրուանին։ Այս ազգը պիտի ի վերջոյ ըլլայ ԱՐԱՄԸ կամ պիտի ըլլայ ոչի՛նչ։ Ընտրե՛նք, Սիրելիներ։

Կարօ Արմենեան
Յունիս 11, 2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company