ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Համազգայինի Ուսանողական Հաւաքը Կը Շարունակուի Յագեցած Ծրագիրով

26 Հուլիս 2019 20 յուլիսը 6-րդ օրն էր Համազգայինի ֆորումին:

Ֆորումականները նախ այցելեցին Էջմիածինի մայր տաճար, այնտեղ ծանօթացան Գէորգեան ճեմարանին, որմէ ետք քալելով ուղղուեցան Ս. Գայեանէ եկեղեցի, ուր կան Սարդարապատի ճակատամարտի հրամանատար Դանիէլ Բէկ Փիրումեանի եւ Ռաֆֆիի «Խենթ»-ի հերոս Վարդանի շիրմաքարերը:

Ֆորումականներու յաջորդ կեդրոնն էր Սարդարապատի յուշահամալիրը, ուր իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Մայիսեան յաղթանակի հերոսներուն եւ անգամ մը եւս «ղօղանջել» տուին «զանգերը», ապա անոնք անցան Հայաստանի Ազգագրութեան թանգարան, որ հարուստ է անուանի հերոսներու իրեղէններով, փաստաթուղթերով եւ պատուոյ նշաններով: Ուղեցոյցը մանրամասնօրէն բացատրեց Մայիսեան յաղթանակի ժամանակաշրջանը: Իսկ կէսօրին անոնք ուղղուեցան Ռուբէն Պարսումեանի անուան Խաչքարի վարպետաց դպրոց: Անոնք այնտեղ ունեցան իր տեսակին մէջ եզակի աշխատանոց մը: Ֆորումականները սորվեցան, թէ ինչպէ՛ս կը պատրաստեն եւ կը թխեն հայկական լաւաշը, ինչպէս նաեւ անոնք սորվեցան խաչքարի փորագրման սկզբնական առաջին քայլերը` իւրաքանչիւրը իր անուան առաջին տառը առնելով իբրեւ օրինակ: Ճաշէն ետք ֆորումականները վերադարձան պանդոկ, ուր անոնց ներկայացուեցաւ Համազգայինի նորաստեղծ ելեկտրոնային բեմին` «Հ-բեմ»-ին մասին տեղեկութիւններ: Դասախօս Ռուբէն Ճանպազեան անդրադարձաւ «Հ-բեմ»-ի գործելաոճին, ստորաբաժանումներուն, կազմին եւ նպատակին մասին` մատնանշելով, որ այդ բեմը դարձած է անհրաժեշտութիւն` սփիւռքի նորօրեայ սերունդը ազգային արժէքներու հետ կապելու համար:

Ընթրիքէն ետք, ֆորումականները ունեցան ընկերային պահ եւ ստեղծեցին հաճելի մթնոլորտ:

21 յուլիսին ֆորումի 7-րդ օրուան առաջին կէտը Կոմիտասի անուան թանգարանն էր, որուն կից կը գտնուէր նաեւ Կոմիտասի անուան Պանթէոնը, ուր թաղուած են մեր երեւելի եւ հանրածանօթ հայ մեծ գործիչները, գրողներն ու արուեստագէտները:

ֆորումականները անցան նաեւ Կոմիտասի անուան թանգարան:

Յետմիջօրէին ֆորումականները ներկայ գտնուեցան Թաթուլ Ալթունեանի անուան երգի ու պարի պետական համոյթի ձեռնարկին, որուն ընթացքին գեղարուեստական ճոխ յայտագիրը յագեցուց մասնակիցներու ազգային պարի եւ երգի ծարաւ հոգիները:

Ֆորումի ծրագիրի 8-րդ օրուան առաւօտեան կանուխ ժամերէն խումբը ուղղուեցաւ Օշական գիւղի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, ուր ֆորումի դաստիարակչական պատասխանատու Վիգէն Թիւֆէնքճեան ներկայացուց դասախօսութիւն մը, որուն մէջ անդրադարձաւ գիրերու գիւտի պատմութեան, հայոց լեզուի անցած փուլերուն եւ Արդի հայերէնի ճիւղաւորումներուն: Ֆորումականները այցելեցին Ս. Մեսրոպի շիրմաքարը եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին, ապա անցան շրջափակը, ուր կը գտնուէին Մեսրոպեան այբուբենի քանդակները:

Ֆորումականները մեկնեցան Օշականէն եւ հետեւելով ուղեցոյցի պատուէրին` ուղղուեցան հիւսիս` Գիւմրի քաղաք, ուր իրենց կը սպասէր հետաքրքրական ուսուցողական խաղ մը:

Ֆորումականները խումբերու բաժնուած` Գիւմրի քաղաքը շրջելով ծանօթացան Յովհաննէս Շիրազին` շնորհիւ այնտեղ գտնուող իր թանգարանին:

Ֆորումի 9-րդ օրը սկիզբ առաւ խմբային աշխատանքներով: Երեք խումբերը` «Թումանեան», «Լեւոն Շանթ» եւ «Կոմիտաս», ի մի հաւաքեցին իրենց այցելած երկու թանգարաններէն` «Կոմիտաս»-էն եւ «Թումանեան»-էն քաղած գիտելիքները եւ կազմեցին անոնց կենսագրութիւններուն ժամանակագրութիւնները:

Ընթացքին, այլ մասնակիցներ հարցազրոյցներ ունեցան հայրենիքի եւ սփիւռքի պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի տարբեր կայաններու հետ, անոնք իրենց տպաւորութիւնները յայտնեցին Ուսանողական Հաւաքին մասին:

Կէսօրին, մասնակիցները այցելեցին Գառնի, հիւրընկալուեցան գիւղի համեստ ճաշարաններէն մէկուն մէջ, ապա ուղղուեցան Գառնիի կիրճը, որմէ ետք այցելեցին Գեղարդ եւ վերադարձան մայրաքաղաք:

Երեկոյեան, ֆորումականները հանդիպում ունեցան «Պըրթ Ռայթ Արմենիա»-ի տնօրէն Սեւան Գապաքեանի հետ, որ համառօտ ծանօթացում մը ներկայացուց ծրագիրի նպատակին, գործելաոճին եւ դիւրութիւններուն մասին:

24 յուլիսը` 10-րդ օրուան յայտագիրը Ծաղկաձորի մէջ էր:

Ֆորումականները հիւրընկալուեցան Ծաղկաձորի «Տիրամայր Հայաստան» ճամբարի փոքրիկներուն կողմէ, որոնց հետ ունեցան կէսօրեայ յայտագիր մը, որ կ՛ընդգրկէր ճաշ, ընկերային պահ եւ մարզական խաղեր: Ֆորումականները յաջողեցան գրաւել փոքրիկներուն սիրտերը` անոնց ապահովութիւն ներշնչելով եւ ջերմութիւն տածելով:

Երեկոյեան գաղութներու ծանօթացում տեղի ունեցաւ: Իւրաքանչիւր շրջանի մասնակից ներկայացում մը տուաւ իր գաղութի պատմութեան, ազգային կեանքին եւ գործող միութիւններու մասին: Իսկ երեկոյեան ֆորումականները ունեցան ազգագրական պարերու աշխատանոց մը: Անոնք սորվեցան «Կարնոյ Քոչարի»-ն, «Խամխամա»-ն եւ «Թամզարա»-ն: Ֆորումականներուն կ՛ընկերակցէր Ֆիլատելֆիոյ Համազգայինի «Մեղրի» պարախումբը, որ ներկայացումներ ունեցաւ յայտագիրի ընթացքին:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company