ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Եթե իշխանությունը խելքի չգա, կարմիր քարտը չի ուշանա

26 Հուլիս 2019 ՀՅԴ-ն` եւս վեց կուսակցությունների հետ միասին, պաշտոնական հայտարարություն է տարածել` դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ դատարանների եւ դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է եւ դատապարտելի: Քաղաքական ուժերը նաեւ 4 կետից բաղկացած պահանջներով են հանդես եկել: Հրապարակված հայտարարության, ինչպես նաեւ ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ:

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՍՈՒՄ ԵՆՔ` ԼՐՋԱՑԵ՛Ք

– Պարոն Սաղաթելյան, նախ անդրադառնանք ՀՅԴ-ի նախաձեռնությամբ հրապարակված 7 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը: Ինչո՞վ էր այն հրատապ եւ անհրաժեշտ այս փուլում:

– ՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնել էր քաղաքական խորհրդակցությունների շարք քաղաքական կուսակցությունների հետ եւ դրա արդյունքում ոչ միայն ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, այլ բոլոր 7 կուսակցությունների հետ համատեղ, մշակվել է հայտարարության տեքստը: Մենք գտնում ենք, որ հայտարարությունը խիստ անհրաժեշտ էր, որովհետեւ այն, ինչ կատարվում է դատական համակարգի բարեփոխումների անվան տակ, խիստ վտանգավոր է մեր պետականության համար: Իրականում այսօր ոչ թե դատական համակարգի բարեփոխումներ են տեղի ունենում, այլ դրա անվան տակ դատական համակարգը նվաճելու եւ խամաճիկ դատարան ունենալու գործընթաց: Հետեւաբար, տվյալ քաղաքական ուժերը այդ հարցով հանդես եկան հայտարարությամբ` դատապարտելով իշխանության գործողությունները, ինչպես նաեւ պահանջներ եւ առաջարկություններ ներկայացնելով:

– «Ազատության» հրապարակում ՀՅԴ-ի կողմից իշխանությանը դեղին քարտ ցույց տալուց հետո, թվում էր, թե հաջորդ քայլը պետք է լինի կարմիր քարտը: Ի վերջո, ե՞րբ է ՀՅԴ-ն կարմիր քարտ ցույց տալու իշխանությանը:

– Հիմա մեր գործողություններով պարբերաբար ասում ենք` լրջացե՛ք եւ ցույց ենք տալիս դեղին քարտերը: Օրինակ, Երեւանի մեր քաղաքային կոմիտեն շատ հստակ գործողություններ եւ դեղին քարտի ակցիա է սկսել` Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների հետ կապված: Դատական համակարգի վերաբերյալ հայտարարությունը եւս այդ շարքից էր: Որպես ընդդիմադիր արտախորհրդարանական ուժ` մեր պարտքն ենք համարում պարբերաբար, շատ հստակ բարձրաձայնել այն բոլոր խնդիրները, որ գոյություն ունեն երկրում, մատնանշել իշխանության կողմից իրականացված սխալ քայլերը եւ նախազգուշացնել: Եթե իշխանությունը մի օր խելքի չգա եւ չհասկանա, որ երկիրը սխալ ընթացքով է տանում, կարմիր քարտը եւս չենք բացառում, եւ այն չի ուշանա:

ՍԱ Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ Է, Ո՛Չ ԲԵՎԵՌ

– Բավական հատկանշական է, թե որ քաղաքական ուժերն են միացել վերոնշյալ հայտարարությանը: Այդ թվում` առաջինը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունն է: Երբ ՀՀՇ-ի օրոք Հ. Բագրատյանն իշխանության մաս էր կազմում, ՀՅԴ-ականները ձերբակալված էին: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հիմա ընդհանուր հայտարարի եք եկել:

– Սա ո՛չ քաղաքական դաշինք է, ո՛չ բեւեռ, ինչպես տարբեր կերպ մեկնաբանվեց իշխանության կողմից վարձատրվող հաստիքային որոշ վերլուծաբանների կողմից: Սա կոնկրետ օրակարգով կոնկրետ հարցի շուրջ հայտարարություն է: Տվյալ հայտարարությունը ստորագրած կուսակցություններն ունեն տարբեր գաղափարական հայացքներ, անցած ճանապարհ, արժեքային համակարգ, շատ հարցերում միմյանցից տարբերվող տեսակետներ, բայց կոնկրետ այս հարցում կուսակցություններն ունեն այն մտահոգությունները, որի շուրջ եկել են համաձայնության:

– ՀՅԴ-ի կողմից քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարքը շարունակվելո՞ւ են, թե այն պայմանավորված էր միայն այս հայտարարությամբ:

– Միայն այդ հարցով չի եղել քննարկումները, դրանք եղել են տարբեր հարցերի շուրջ: Այս հարցի շուրջ` նկատի ունենալով նաեւ հարցի հրատապությունը, եկել ենք համաձայնության: Իսկ խորհրդակցություններն, այո՛, շարունակվելու են:

ՊԱՐԶԱՊԵՍ, ՈՒԶՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

– Հայտարարության մեջ ասված է, որ իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում` հակազդելու եք բոլոր ապօրինի գործողություններին եւ պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին: Ինչպե՞ս եք այն պատկերացնում:

– Մեր օրենքներին եւ Սահմանադրությանը համապատասխան ցանկացած գործողության դիմելու ենք, որ այս գործընթացը տեղի չունենա: Սա Սահմանադրական դատարանի նախագահի կամ ինչ-որ մի դատավորի պաշտպանության ակցիա չէ, այլ դատական համակարգը սխալ ճանապարհով տանելու գործընթացից փրկելու գործողություններ են:

– Ո՞վ է փրկելու: Կարծես թե, վերջին շրջանում ամբողջ հույսը Վենետիկի հանձնաժողովն է, թե ինչպես կարձագանքի այս կամ այն հարցին: Սպասելու ենք Վենետիկի հանձնաժողովի՞ն, թե՞ ինքներս ենք փրկելու:

– Արդեն որոշ բաներից իշխանությունը սկսել է հրաժարվել: Նույն վեթթինգի գործընթացից, կարծես թե, արդեն իրենք էլ հրաժարվում են: Այնպես որ, մեր գործողություններով, հակազդեցությունով, բացատրելով, որ սխալ ընթացք է, պետք է իրավիճակը շտկենք: Չենք սպասելու միայն Վենետիկի հանձնաժողովի արձագանքին եւ դրանով սահմանափակվենք: Եթե իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային կազմակերպությունների կարծիքը եւ գնահատականն, իրենց խնդիրն է: Բայց Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են կանգնելու ու պայքարելու են: Մենք չենք ասում, թե դատական համակարգում խնդիրներ չկան, հենց հայտարարության մեջ շատ հստակ ասել ենք, որ կան տարիներով կուտակված խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ: Սակայն սա այդ ճանապարհը չէ: Նոր բարձրագույն դատական խորհուրդ են ձեւավորել, ո՞վ է այդ խորհրդի նախագահը, սա այն ա՞նձն է, որ պետք է դատական համակարգում անկախությունը պահպանի:

– Դե, իշխանությունը կարծում է, որ` այո, ինչպես որ Վահե Գրիգորյանին տեսնում էին` որպես ՍԴ նախագահ:

– Ես էլ ասում եմ` ոչ, որովհետեւ գնացեք, հարցրեք դատական համակարգում աշխատած մարդկանց կարծիքները, ճշտեք եւ տեսեք, թե ով է, ինչ անցյալ ունի, ինչ ճանապարհ է անցել: Իսկ եթե այսպես են դատական համակարգի բարեփոխումներն անում, կարող ենք ասել, որ սխալ ընթացքի մեջ են, պարզապես ուզում են ունենալ սեփական դատարաններ:

ԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԵՆՔ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԱՐՏՔ ԵՆՔ

– Եթե պատմության էջերը հետ թերթենք, փաստ է, որ ՀՀՇ-ի իշխանությունից հետո ՀՅԴ գործիչները կարողացան ազատ գործել հենց Ռ. Քոչարյանի իշխանության օրոք: Գաղտնիք չէ նաեւ, որ ՀՅԴ-ն համագործակցել է Ռ. Քոչարյանի հետ: Այսօր ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՅԴ-ն որոշակի «դիստանցիա» է պահում Ռ. Քոչարյանից: Սա զգուշավորությո՞ւն է` հաշվի առնելով, որ դեռ պարզ չէ, թե ինչ զարգացումներ կունենա դատավարությունը:

– Հարցը շատ պարզ է: Այո, ժամանակին համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ այնպես չէ, որ այդ տարիներին մեր երկիրը հաջողություններ չի ունեցել: Մեր համագործակցելու համար ո՛չ փոշմանել ենք, ո՛չ էլ ամաչում ենք: Համագործակցել ենք ու ճիշտ ենք արել, լավ ենք արել, եւ այդ տարիներին մեր երկիրը հաջողություններ ունեցել է: Բացթողումներ, թերություններ, իհարկե, եղել են, կարող էր ավելի լավ լինել, բայց սա մեր պատմության մի մասն է, որն անցել է: Հիմա ունենք մեր սեփական օրակարգը, մեր խնդիրները եւ գնում ենք մեր ճանապարհով:

– Այսինքն` ի դեմս ՀՅԴ-ի, Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է տեսնել քաղաքական հենարան:

– ՀՅԴ-ն քաղաքական լուրջ անցյալ ունեցող կազմակերպություն է: Որեւէ մեկի հետ, ով էլ լինի, ասոցացնել ՀՅԴ-ին, թե մեկին հենարան լինենք, մյուսին` նեցուկ, երրորդին` պաշտպան, սխալ պատկերացումներ են ՀՅԴ-ի մասին: Մեր հենարանը ժողովուրդն է, մեր գաղափարախոսությունը հայտնի է մեր հասարակությանը: Եթե նախկինում համագործակցել ենք, չի նշանակում, որ ինչ-որ մեկին պարտք ենք: Մենք ունենք մեր ասելիքը, մեր անելիքը: Այնպես որ, հատուկ ո՛չ հեռավորություն ենք պահում, ո՛չ էլ մտերմություն, մեր ճանապարհով գնում ենք, որեւէ կաշկանդում չունենք մեր անցյալի գործողությունների համար:

ՄԵԶ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ԲԱՆՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՊԱՌՆԱԼ


– Չե՞ք վախենում տանկերի թրթուրների տակ ճզմվելուց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման սպառնալիքներ էր հնչեցնում իր վերջին հարցազրույցի ժամանակ, թե իրավունք ունի այդպես վարվել ցանկացած ընդդիմադիր դրսեւորման դեպքում:

– ՀՅԴ-ն 130 տարվա պատմություն ունեցող քաղաքական կազմակերպություն է: Տեսեք, թե մենք ինչերի միջով ենք անցել, մեզ շատ են ժամանակի ընթացքում սպառնացել, փորձել բանտարկել, բայց դրանք այսօր չկան: Իսկ ՀՅԴ-ն կա եւ շարունակում է իր ընթացքը: Հետեւաբար, մեզ որեւէ մեկը որեւէ բանով չի կարող սպառնալ:

– Ի դեպ, բանտարկության մասին. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակվում է գտնվել անազատության մեջ: Ձեր գնահատմամբ` նա քաղբանտարկյալ է, թե` ոչ:

– Քաղբանտարկյալ բնութագրելու համար կան չափանիշներ: Մենք այսօր ասում ենք, որ լուրջ մտահոգություն ունենք դատավարության հետ կապված, որովհետեւ այն պրոցեսները, որ տեղի են ունենում ոչ միայն Ռ. Քոչարյանի, այլեւ ՀՀ ցանկացած քաղաքացու հետ, պետք է որեւէ կասկած չհարուցի: Ի՞նչ է նշանակում դատավորի նկատմամբ այս հետապնդումները, որը կա: Ի՞նչ է նշանակում այն, որ դատարանում թույլ չտվեցին պաշտպանները ելույթ ունենան: Այսինքն` իրադարձություններ են կատարվում, որոնք մտահոգիչ են: Այս առումով պարբերաբար հնչեցրել ենք մեր կարծիքը եւ շարունակելու ենք հնչեցնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
24 հուլիս 2019

Մանրամասները՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company