ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Արցախյան պատվիրակության այցն Ավստրալիա չափազանց կարևոր քաղաքական իրադարձություն է

31 Հուլիս 2019
Արցախյան պատվիրակության այցն Ավստրալիա չափազանց կարևոր քաղաքական իրադարձություն է` Արցախի` ընդհանրապես ճանաչելիության, նաև` Արցախի Հանրապետության ճանաչման առաջադրանքի փուլային իրականացման ռազմավարական խնդրի առումով. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կարևորություն ունի ԱԳ նախարարի մակարդակով Արցախի պատվիրակության այցն Ավստրալիա, որի կազմակերպիչը ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբն է, և որը նաև տեղի է ունենում Ֆրանսիայում արցախյան և ֆրանսիական քույր քաղաքների միջև կնքված պայմանագրերի` դատարանների կողմից չեղարկման ֆոնին:

«Պարզ է, որ ինչպես քաղաքային, այնպես էլ նահանգային մակարդակներում Արցախի հետ հորիզոնական, ուղղակի հարաբերություններն իրավական դարձնելու վարքագիծ է, և այս այցն այդ առումով շատ նշանակալի իրադարձություն է։ Բաքուն խոր անհանգստություն է ապրում` ի տես այս վարքագծի, և փորձում է հակակշիռ գործողություններ իրականացնել։ Ֆրանսիական քույր քաղաքների հետ պայմանագրերի չեղարկումները կարելի է ընկալել այս տրամաբանությամբ, բայց դա չի նշանակում, որ հարցն այնտեղ ավարտվել է. այդ վճիռներն արդեն բողոքարկվում են, և մարդու իրավունքների ու եվրոպական հասկացությունների հետ համահունչ այլ իրավական հիմնավորումներով աշխատանք է տարվում դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Գանտահարյանի` Արցախի ԱԳՆ-Հայ Դատի հանձնախմբեր համատեղ մեխանիզմները լիարժեք գործում են աշխարհի տարբեր երկրներում Արցախի ճանաչման գործընթացի անխափան երթը շարունակելու համար։

«Ես կասեի, որ շատ մեծ հիմնական նշանակություն ունի Ավստրալիայում տեղի ունեցածը: Սա ոչ միայն Արցախի Հանրապետությունը ճանաչած Հարավային Վելզի մակարդակով է արվում, այլ դաշնային. արցախյան պատվիրակությանն ընդունել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում` խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի 8 մշտական հանձնաժողովների նախագահներ ու նախարարներ։ Սա աննախադեպ տարողություն է դեպի իրավական ճանաչում տանող ուղու հարթման տեսակետից»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ականապատված տարածքների ականազերծման համար տրամադրվող ֆինանսական աջակցության կրճատմանը` մեր զրուցակիցը նշեց, որ, անկախ գումարային խնդրից, հարկ է նշել որ ԱՄՆ-ը միակ պետությունն է, որն ուղղակիորեն պաշտոնական Ստեփանակերտին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։

«Սա Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ճանաչմանը համազոր ակտ է, որն իր հերթին ենթադրում է նաև ժողովրդի կամաարտահայտության փաստի իրավական ընդունում։ Իսկ այդ կամաարտահայտություննինքնորոշում է կամ հանրապետության հռչակում ևս։ ԱՄՆ-ի օժանդակությունն արվում է հետևողականորեն, կանոնավոր կերպով և ենթարկվում, գումարային առումով, վայրիվերումների։ Շատ պարզամիտ պետք է լինել` ենթադրելու համար, որ Բաքուն անտարբեր է այս իրողության նկատմամբ։ Փաստն այն է, որ հետևողական բողոքները տեղ չեն հասնում, և Վաշինգտոնը շարունակում է ֆինանսական օժանդակություն տրամադրել ուղղակիորեն Արցախին։ Տվյալ քաղաքական պահին, սակայն, Բաքվի նկատմամբ կիրառվող ամերիկյան արտաքին քաղաքականության ելևէջները կարող են ազդել գումարի ծավալի, բայց ոչ, կարծում եմ, Ստեփանակերտին ֆինանսավորելու որոշման վրա, որը Վաշինգտոն-Ստեփանակերտ հորիզոնական կապի աննախադեպ, բայց հետևողական երևույթ է։ Այստեղ, իհարկե, ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղությանն առընթեր պետք է անպայման նշել Հայ Դատի գործոնի, պրոֆեսիոանալ աշխատանքի արդյունքը»,- ասաց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:

Գ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company