ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Իշխանությունների որդեգրած կադրային «քաղաքականությունն» անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարման ճգնաժամի

02 Օգոստոս 2019 Իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը շտապեց հռչակել նաև «նոր» Հայաստանում քաղաքացու հաջողության հասնելու՝ իրենց կողմից խոստացվող բանաձևը.

«... հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա պետք է փոխվի՝ յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է իրենից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ կարողանա ստեղծել հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը, որպեսզի յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, և յուրաքանչյուրն ունի այդ դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է կարևոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար և սրանից հետո միշտ է այսպես լինելու»:

Իհարկե հաճելի էր: Երկարատև սպասումից հետո ուրախությամբ արձանագրեցի, որ իմ ու իմ նման շատ այլ շարքային քաղաքացիների անցած ճանապարհն այլևս դառնում է բանաձև, որի մասին ԱՅՈ՛, երազել ենք:

Այս բանաձևի մասին միշտ ենք երազել: Հատկապես, երբ մեղմ ասած՝ ոչ արդար մրցակցության պայմաններում հանձնել ենք բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություն, որն հետո ավարտել ենք բարձր առաջադիմությամբ, իսկ շատերն էլ՝ գերազանցության դիպլոմով, մեղմ ասած՝ անառողջ մրցակցության պայմաններում և առանց «խնամի, ծանոթ, բարեկամ աջակցության»: Երբ այդ նույն ԲՈՒՀ-ում ասպիրանտուրա ընդունվելու համար գործերն ընդունող պատասխանատուները, տեսնելով մեր համառ ձգտումները, զարմացած ու զայրացած ասել են. «… կան անվճար ընդամենը մեկ-երկու տեղեր, այսինչ ամբիոնի վարիչի տղան կամ ռեկտորի բարեկամը և այլ «թիկունքավորներ» ևս դիմել են այդ տեղի համար, անիմաստ ժամանակ կկորցնես տղա ջան, եթե … ու բնականաբար դու չկաս ցանկում»: Երբ ասպիրանտուրայի քննությունը «պատահական մասնակցի» համար տևել է ժամեր, հանձնաժողովի անդամների խաչաձև հարցերով՝ մինչև հարցաշարի վերջին հարցը, իսկ մրցակցիդ՝ «թիկունքավորի» քննությունը անցկացվել է իրեն ամիսներ առաջ հայտնի հարցատոմսով՝ ստանդարտ երեք հարց և հինգ րոպե: Ինչևէ …., ստանում ես մասնագիտություն, գիտական աստիճան, կոչում:

Իհարկե, այդ ընթացքում հարյուրավոր դռներ թակելուց հետո գտնում ես աշխատանք, նաև՝ պետական համակարգում, համատեղությամբ դասավանդում ես քո հարազատ ԲՈՒՀ-ում: Սկսում ես սիրել քո գործը և նվիրվում ես քո աշխատանքին՝ անձնականը թողնելով մի կողմ, և տարիների ընթացքում գրանցում ես փոքր հաջողություններ՝ երազելով հաջողության հասնելու ՆՈՐ և ԱՐԴԱՐ բանաձևը:

Ցավոք այս երազանքը նույնպես իրականություն չդարձավ:

Ի հեճուկս կառավարության հռչակած բանաձևի՝ ամեն օր ականատեսն ենք լինում դրան հակառակ, կոնկրետ գործողությունների: Խորացող սոցիալական խնդիրների ֆոնին «մեղավորներին» մատնացույց անելու համար հասարակությունն են քայլ առ քայլ պառակտում: Առաջացնում են արհեստական նոր շերտեր՝ սևեր և սպիտակներ, իշխանության անվերապահ աջակիցներ ու որևէ քննադատական խոսք ասող քաղաքացիներ, «շարիկ գլորող, սուրճ խմող» ստորին ու միջին օղակներում պաշտոններ զբաղեցնող հին չինովնիկներ և օրվա իշխանությունների հետ եկած բարձրաստիճան նոր չինովնիկներ, ի վերջո՝ «աղքատությունը սեփական գլխից հանած» աշխատասերներ, որոնք մինչև իրենց վաստակած վերջին դրամը պատրաստ են հարկ վճարել և «աղքատությունը սեփական գլխում պահած» ծույլեր: Իշխանության աջակցությամբ և թողտվությամբ՝ արհեստական այս շերտերի մեջ անընդհատ հրահրվում է ատելության, հանրային կյանքում փորձարկվում են անհանդուրժողականության տարբեր դրսևորումներ՝ անխուսափելի բացասական հետևանքներով:

Մյուս կողմից էլ, իշխանափոխությունից հետո հետաձգվել են համակարգային բնույթ ունեցող, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Այս խնդիրների մասին առիթ ենք ունեցել բարձրաձայնելու, իսկ առանձին դեպքերում առաջարկել ենք նաև կոնկրետ լուծումներ: Սակայն կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից առավել մտահոգիչ է, որ պետական կառավարման համակարգում առաջացող խնդիրների համար բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել, ինչն օբյեկտիվորեն ենթադրվում էր, քանի որ նրանք նաև այդ խնդիրները կանխարգելելու և պատշաճ լուծելու համար են ստանում բարձր աշխատավարձեր ու պարգևատրումներ:

«Նոր» Հայաստանի առաջին օրերին էր նաև, երբ բացառապես սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերվել նվիրումով, աշխատել են սիրով ու ջանք չխնայելով, և որ ամենակարևորն է՝ ազնիվ մղումներով ու ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ սպասումով:

Ինչու՞ «թացը խառնվեց չորին», ինչու՞ հետևողականություն չդրսևորվեց կադրային որոշումներում: Եվ վերջապես՝ ու՞ր մնաց ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ և օրվա իշխանության հռչակած նոր բանաձևը:

Այս հարցերն այդպես էլ անտեսվեցին: Բնականաբար առաջ է գալիս մի նոր և այս անգամ արդեն առավել առարկայական հարց. «լսածին հավատանք, թե՞ տեսածին»: Եվ ուրեմն ԱՅՈ՛, նորից երազում ենք, որ այս հարցի պատասխանը մի օր և իրականում դառնա՝ «հավասարապես՝ լսածին է՛լ, տեսածին է՛լ»:

Եվ վերջում. մեր ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է ասում՝ «տաշած քարը գետին չի մնա»: Այս բանաձևը հին է, բայց միշտ աշխատում է: Միաժամանակ, պարզ տրամաբանությունը և արձանագրվող փաստերն էլ վկայում են՝ օրվա իշխանությունների որդեգրած կադրային «քաղաքականությունն» անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարման ճգնաժամի:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company