ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Անապահովության գնահատման համակարգը սոցիալական քաղաքականության հիմքն է

09 Օգոստոս 2019 Կառավարությունը նախորդ տարի ձախողել է զբաղվածության քաղաքականությունը. ծրագրերին հատկացված միջոցների ¾–ը չի իրականացվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ նման նախադեպ անկախացումից ի վեր չի եղել։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում ունեցած իր հայտնի ելույթում հայտարարեց, որ կառավարությունը մինչև 2050 թվականը պետք է ստեղծի 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնի աղքատությունը։


Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ այնքան էլ լուրջ չէ, երբ թիրախավորվում է աղքատությունը վերացնելու խնդիրը. «Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ կարելի է արձանագրել, որ աղքատությունը վերացել է»։

«Պարոն վարչապետը հնչեցրեց նաև մինչև 2050թ. բնակչության թիվը 5 մլն-ի հասցնելու մասին։ Շատ ոգևորիչ և տպավորիչ թվեր են, սակայն հուսադրող է այն հանագամանքը, որ վարչապետը սկսել է հնչեցնել թվեր՝ հեռահար նպատակներով։ Մինչդեռ նախկինում՝ իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ նորընտիր վարչապետին ժողովրդագրության հետ կապված հարցեր էին տալիս, Փաշինյանն ասում էր՝ պետք չեն ռազմավարական ծրագրեր, հեղափոխությունը և իրենց մոտեցումները լիուլի բավարար են, որ ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարվի։ Դրական է, որ Փաշինյանը, հետևելով նախկին իշխանություններին և պատկերցնելով իրավիճակը, հեռահար նպատակներ է սկսել դնել»,- ասաց նա։

Անդրադառնալով այն փոփոխությանը՝ համաձայն որի՝ նպաստից կզրկվեն այն ընտանիքները, որոնք ունեն սահմանված գումարից ավելի վարկ և կարողանում են կատարել իրենց վարկային պարտավորությունները, տնտեսագետն ասաց, որ այդ մոտեցումը խնդրահարույց է։ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ բնակչության անապահովության գնահատման համակարգը արմատական վերափոխման կարիք ունի.

«Ներկայումս գործում է անուղղակի գնահատման համակարգը, այսինք՝ մարդու աղքատությունը չափում են նրա գազի կամ էլեկտրաէներգիայի սպառումով կամ նրանով, որ տվյալ բնակիչը տան պատուհաններն է փոխել, հեռուստացույց է գնել կամ ավոտամեքենա վաճառել։ Իշխանափոխությունից հետո սոցիալական ոլորտի պատասխանատուները խոսում էին անապահովության գնահատման համակարգը արմատապես վերափոխելու մասին, սակայն ամիսներ անց, մենք տեսանք, որ անուղղակի ցուցանիշների վրա ավելի աբսուրդ ցուցանիշ ավելացավ՝ «եթե մարդը աղքատ է, ապա վարկ չպետք է ունենա» տրամաբանությամբ, այսինքն՝ եթե անձը կարողանում է մարել իր վարկային պարտավորությունները, ապա ինքը աղքատ չէ։ Սա չի կարող համարվել գնահատման դրական ցուցիչ և խնդրահարույց է»,- ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ այս ցուցանիշի կիրառման պարագայում տուժելու է հասցեականությունը․ «Այսինքն՝ ավելի շատ մարդիկ դուրս կգան համակարգից, իսկ այն մարդիկ, որոնք հայտնվել են այդ կարգավիճակում և իրապես աղքատ չեն, նրանց թիվը շատ ավելի պակաս կլինի, հետևաբար մենք ավելի անհասցե արդյունքներ կունենաք, և դա կարձանագրվի վիճակագրությամբ»։

Այլընտրանքն, ըստ Ավետիսյանի, ուղղակի գնահատման համակարգ ներդնելն է «Իրականում մարդկանց եկամուտները և նվազագույն ծախսերը պետք է լինեն համադրության մեջ։ Անապահովության գնահատման համակարգը սոցիալական քաղաքականության հիմքն է և առանց այդ համակարգը վերանայելու՝ անհնար կլինի խոսել հասցեականության մասին»,- նշեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company