ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

101-ամյա ՀՄԸՄ-ի համար Արցախի մասնաճյուղն ամենամեծ նվերն է

10 Օգոստոս 2019 Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը մասնակցելու և Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը: «Ապառաժ»-ի հետ հարցազրույցում Գառնիկ Մկրտչյանը նշել է, որ տարիների երազ էր Արցախում ՀՄԸՄ-ի մասնաճյուղ ունենալը: «Արցախի անկախացումից հետո սկզբնական շրջանում սկսել էինք աշխատել Արցախում, բայց դրանից հետո ՀՄԸՄ-ի գործունեությունը դադարեց, որից հետո զանազան պատճառներով հնարավոր չեղավ վերականգնել: ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը Արցախի նախագահների, վարչապետների, նախարարների հետ շփումներում միշտ էլ հետամուտ է եղել այս հարցի լուծմանը, բայց հնարավոր չի եղել իրագործել արտոնություն ստանալու, նաև սկաուտական կազմակերպության հնարավորություններին չհավատալու պատճառներով: Հիմա կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունների հետ մեր աշխատանքի և շրջանի մարմինների աշխատանքի արդյունքում մենք կարողացանք մեր առաջին պաշտոնական կորիզը ստեղծել»,- ասել է ՀՄԸՄ-ի ԿՎ ատենապետը՝ հույս հայտնելով, որ այն լավագույն թթխմորը պիտի դառնա Արցախում լուրջ գործունեություն տանելու համար:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ստեղծվել է 1918թ. Կ. Պոլսում: Այնուհետև Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով սկսել է գործել Հայաստանում: 1921թ. խորհրդային կարգերի հաստատումից հետո դարձել է սփյուռքյան կազմակերպություն: Սկզբնական շրջանում Միջին Արևելքի երկրներում է լայն աշխատանք տարել, որից հետո սկսել է Միջին Արևելքից տարածվել, նաև, հայերի տեղաշարժի հետ կապված, հասել Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա: Միության անդամների թիվն այժմ հասնում է 28 000-ի: ՀՄԸՄ-ի ՀԱՍԿ-ը (Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն) Սկաուտական շարժման միջազգային կազմակերպության անդամ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

«Ամբողջ աշխարհում այսօրվա դրությամբ ՀՄԸՄ-ն առանց Արցախի 110 մասնաճյուղ ունի, 111-րդը պիտի դառնա Արցախի մասնաճյուղը: Արդեն նշանակվել է վարչություն, որի միջոցով սկսելու ենք մեր գործունեությունը: Երիտասարդ գործիչ է գործուղվել այստեղ, ում օգնությամբ միությունը ծիլեր կարձակի և կսկսի բերք տալ»,- մանրամասնել է Գառնիկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ՀՄԸՄ-ի գործունեությունն աշխարհով մեկ տարածված է սկաուտական և մարզական ուղղություններով, որոնց աշխատանքները համակարգում են վարչությունները, հանձնախմբերը: «Մայիս ամսին հիմնեցինք երիտասարդական բաժին, որտեղ համախմբվում են 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք նախկինում խմբապետներ, մարզիկներ կամ անդամներ են եղել»,- հավելել է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արցախի շրջաններում մասնաճյուղեր բացելու հնարավորությանը, ապա ՀՄԸՄ ատենապետը նախ անհրաժեշտ է համարում Ստեփանակերտում ամուր հիմքերի վրա դնել կառույցը, որից հետո կարող են մտածել շրջաններում տարածվելու մասին: «ՀՄԸՄ-ն ունի բրգաձև կառավարման համակարգ: Ներքևի խավը անդամներն են, անդամներից հետո՝ վարչությունները, հանձնախմբերը, այնուհետև՝ Շրջանային վարչությունները և բարձրագույն օղակը՝ Կենտրոնական վարչությունը: Կենտրոնական վարչության նստավայրը Լիբանանն է, իսկ անդամներն ընտրվում են տարբեր շրջաններից: Այժմ Կենտրոնական վարչությունն ունի 13 անդամ»,- ասել է Գառնիկ Մկրտչյանը:

Անդրադառնալով Արցախում մասնաճյուղ բացելու կարևորության մասին հարցին, ՀՄԸՄ ատենապետը նշել է, որ հատկապես սփյուռքահայության համար Արցախը յուրահատուկ նշանակություն ունի. «Մեր ժողովրդի հայրենիքի հետ ամենազգացական կապվածությունը Արցախն է: Հայաստանն արդեն անկախ է, բայց Արցախն ուրիշ պատմություն է: Արցախում մասնաճյուղ չունենալը մեծ վերք էր, վիրավորանք: Տարբեր քաղաքների, երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ժամանակ միշտ այս հարցն էին բարձրացնում: Պատասխանում էի, որ հարցն ընթացքի մեջ է, որովհետև չէի կարող ուրիշ պատասխան տալ: Այդ իսկ պատճառով՝ կարծում եմ, որ Արցախի կարևորությունը ՀՄԸՄ-ի համար առանձնահատուկ է»:

«Հավատում եմ, որ ՀՄԸՄ-ի դերակատարությունը մեծ կլինի Արցախում, մանավանդ՝ սկաուտական շարժումը: Մարզական բաղադրիչը կարող է այստեղի երիտասարդությանն այնքան էլ չհետաքրքրել, որովհետև դպրոցներին կից կան սպորտային խմբակներ, մարզական ակումբեր: Իսկ սկաուտությունը, իմ կարծիքով, հեռանկարներ ունի: Հայ պատանին, երբ 3 տարեկանից անդամագրվում է ՀՄԸՄ-ին, այնուհետև տարիների ընթացքում դառնում խմբապետ, իր հագուստը, դաստիարակությունը նրան պատրաստում է՝ որպես իսկական հայ, զինվոր՝ կարգապահության, վարք ու բարքի իմաստով»,- խոսելով հեռանկարների մասին՝ ասել է Գառնիկ Մկրտչյանը:

«Մենք ծերացած կազմակերպություն չենք, մեր եղբայրներից մեկի խոսքով՝ մենք 1 դար ու 1 տարեկան ենք: Ունենք հազարավոր երիտասարդ, խանդավառ աղջիկներ և տղաներ: Իսկ արդեն 101-ամյա ՀՄԸՄ-ի համար Արցախի մասնաճյուղն ամենամեծ նվերն է»,- եզրափակել է Գառնիկ Մկրտչյանը:

Տաթևիկ Աղաջանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company