ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

«Ապատեղեկատվություն է, թե Չինարին այլեւս չի գնդակոծվում

19 Օգոստոս 2019 Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է՝ Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղն այլեւս չի կարող գնդակոծվել հակառակորդի կողմից, մինչդեռ քաղաքական եւ ռազմական հարցերի մեկնաբան Արթուր Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց՝ ապատեղեկատվություն է այն, թե Չինարին այլեւս չի գնդակոծվում. «Որովհետեւ հակառակորդի դիրքային փոփոխություն այդ հատվածում տեղի չի ունեցել: Հակառակորդը որ դիրքում նստած էր, նույն տեղում հիմա էլ է նստած: Այլ է հարցը, որ հայկական կողմը բարելավման որոշակի աշխատանքներ է արել եւ դիրքային բարելավման արդյունքում կարողացել է մեծացնել վերահսկողությունը հակառակորդի որոշ դիրքերի հանդեպ: Ինժեներական աշխատանքներով այդ ամենն ամրակայվել է, բայց հակառակորդն այդտեղից հետ չի քաշվել: Իհարկե, կա դրական տեղաշարժ, բայց չի կարելի տարածել, թե անվտանգ է, բան է… մարդիկ կարող են շփոթության մեջ ընկնեն, մտնեն անտառ…»:

Արթուր Եղիազարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել» վերտառությամբ լուրն առաջինը կարդացել է օգոստոսի 18-ին՝ «Հայկ Ստեփանյան» անունով օգտատիրոջ գրառմամբ. «Խնդրին անդրադարձա, որովհետեւ ԶԼՄ-ներն առանց ճշտելու տարածում էին գրառումը: Այսօր զարմացա, որ Արարատ Միրզոյանն էլ է գրել: Այո, Վրաստանից ՀՀ եկող գազատարի վերահսկման մասով տեղեկությունը ճիշտ է, բայց Չինարիի չգնդակոծվելը ճիշտ չէ: Պաշտոնյաներն ավելի զուսպ պետք է լինեն ու ճշտեն տեղեկությունը: Իսկ գազատարի հատվածքը հակառակորդն ուզում էր վերահսկեր՝ ավելի մեծացներ վերահսկողությունը, բայց հայկական կողմն է դիմել գործողության եւ այդ հատվածում բարելավել իր դիրքերը»:

Եղիազարյանը պնդեց՝ Չինարին գնդակոծման համար հասանելի է, պարզապես հայկական կողմը մեկ առավելություն է ձեռք բերել. «Նա զսպող դեր ունի այն դիրքերի հանդեպ, որոնցից կրակում էր հակառակորդը: Այսինքն, Չինարիի ուղղությամբ կրակոցները կարող են նվազել, բայց այնպես չի, որ դրանք բացառված են առհասարակ»:

Ի դեպ, տեղեկատվական հարթակներում Չինարիի հետ կապվածի համատեքստում հղում է արվում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Տավուշի սահմանագոտում հայկական կողմի դիրքերի բարելավումը հաստատող հայտարարությանը, սակայն նկատենք՝ խոսնակն առաջխաղացումը հաստատել էր, բայց չէր անդրադարձել կոնկրետ Չինարիի հատվածին: Նա հաստատել էր այն տեղեկությունները, որ հայկական կողմն առաջխաղացում ունի Տավուշի սահմանագոտում, իսկ այդ մասին լուրերը շրջանառվել էին այն բանից հետո, երբ ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն էր տարածել այն մասին, թե իրենք Պապաքարի հատվածում առաջխաղացում ունեն:

Արթուր Եղիազարյանն էլ իր հերթին նշեց՝ Պապաքարի բարձունքում տեղի ունեցածը Չինարիի հատվածի հետ կապ չունի, եւ այդ տեղանքից գազատարն անգամ տեսանելի չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company