ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Արցախը պղտոր ջրում ձուկ որսալու տեղ չէ

04 Սեպտեմբեր 2019 Արցախի այսօրվա սահմաններից և ազատագրված տարածքներից զիջելու բան չունենք, ընդհակառակը՝ դեռ վերադարձնելու տարածքներ ունենք՝ Արծվաշեն, Շահումյան, Գետաշեն և այլն. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԳ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա ընդգծեց, որ այս հարցում կոմպրոմիսի ու սակարկման տեղ չկա:

Իշխան Սաղաթելյանը առանցքային համարեց համահայկական հզոր ներուժն Արցախը հզորացնելու, վերաբնակեցնելու, պաշտպանելու համար օգտագործելը, թեև, նրա գնահատմամբ, Հայաստանում կա մթնոլորտ, որը Դաշնակցության համար մտահոգիչ է. որոշ մարդիկ, նույնիսկ՝ պաշտոնյաներ, հայտարարում են, որ ՀՀ քաղաքացին չպետք է ծառայի Արցախում: «Սա ողբերգություն է, քանի որ Արցախը մեզ որևէ մեկը նվեր չի տվել, այն ազատագրել ենք մեր հերոսների արյան գնով, և Արցախի պահպանումն ու միջազգային ճանաչումը բխում է հայ ժողովրդի անվտանգության և շարունակականության շահերից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն անդրադարձավ նաև Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպություններին Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու ուղարկելով՝ ՀՀ կառավարությունը միջամտում է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը: Նա ասաց, որ դրան մեծ կարևորություն հաղորդել պետք չէ, բայց ճիշտ չէ խորացնել ՀՀ-ԱՀ անջրպետը և վատացնել Արցախի ազատամարտի հերոսների, մեր գեներալիտետի հանդեպ վերաբերմունքը: «Ոչ մեկը չի ժխտում, որ, այո՛, եղել են գեներալներ, որոնք տարբեր պատմությունների մեջ են, հարստացել են, բայց մեկ, երկու դեպքը չի կարելի համընդհանուր դարձնել. ես ճանաչում եմ բանակի բազմաթիվ հերոսների, որոնք իրենց կյանքն են դրել այս ժողովրդի համար, և այսօր բոլորին մեկ ափսեի մեջ դնելը, նույն կերպ վերաբերվելը, լավ տեղ չի տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանի վանկարկումներին անդրադառնալով՝ նա նշեց. «Արցախը պղտոր ջրոմ ձուկ բռնելու տեղ չէ: Արցախի հարցում պետք լինել շատ նուրբ և զգույշ: Այդ հանրահավաքի իրական նպատակն էլ մենք վերջը չհասկացանք, դրանով ի՞նչ էին ուզում անել: Այդ հանրահավաքը պետք է ծառայեր ոչ թե Արցախի իշխանություններին մեկ անգամ ևս հարվածելուն, այլ անկեղծ, միասնական օրակարգ ձևավորելուն»:

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այս հարցում չպետք է լինեն Դաշնակցություն, «Իմ քայլ», Ռամկավար, Հնչակյան և այլն, այս հարցը քաղաքական շահարկման և դիվիդենդներ շահելու հարց չէ:

Արցախի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն, հավանաբար, կմասնակցի սեփական թեկնածուով: ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ առաջիկայում տեղի կունենա Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ժողովը, որն իր որոշումը կկայացնի և կհրապարակի: «Այս փուլում Արցախի մեր ԿԿ-ն հայտարարություն է արել և սկսել քաղաքական կոնսուլտացիաները նախագահի հավանական թեկնածուների հետ՝ դրանով չբացառելով, որ մենք ևս սեփական թեկնածուով հանդես կգանք»,- հայտնեց Իշխան Սաղաթելյանը:

https://youtu.be/SX1NJaWKG2c

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company