ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների

14 Սեպտեմբեր 2019 Բանկային գաղտնիքի մասին օրենքում արմատական փոփոխությունների ընդունումից հետո բանկային համակարգի այլընտրանքը կդառնա կանխիկ գումարը, ինչը տնտեսության համար պարզապես կատաստրոֆիկ կլինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ բանկային գաղտնիքի մասին կառավարության կողմից ընդունված նախագծի վերաբերյալ:

«Բանկերից կսկսվի ավանդների արտահոսք, եթե ֆիզիկական, կամ իրավաբանական անձն իր գումարը պահում է ֆինանսական հաստատությունում, ինքն ակնկալում է ոչ միայն ապահովություն և հուսալիություն, այլև որոշակի գաղտնիություն: Որևէ մեկը չի ուզենա, որպեսզի իր գումարի մեծությունը, ծագման աղբյուրները հանրության համար հայտնի դառնան: Եթե բանկային գաղտնիքի մասին օրենքն արմատական փոփոխության է ենթարկվում,ապա տեղեկատվության հասանելիությունը շատ ավելի է մեծանում, և իհարկե, բնական ռեակցիա կլինի այն, որ մարդիկ իրենց գումարը հանեն: Եթե մենք ուզում ենք Հայաստանը վերածել գոնե ռեգիոնալ ֆինանսական կենտրոնի, պետք է ներդրողների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծենք, որպեսզի օրինական ծագմամբ գումարների մասին տեղեկատվությունը հեշտ հասանելի չլինի»,- մանրամասնեց նա:

Արթուր Խաչատրյանը ճիշտ է համարում գործող օրենքի կարգավորումը, որով բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրվում է դատարանի որոշմամբ, իսկ այժմ նախատեսում են քննիչի որոշմամբ տեղկատվություն ստանալ:

«Այո, գումարների ծագման աղբյուրները պետք է վերահսկվեն, փողերը բանկային համակարգի միջոցով չպետք է լվացվեն, բայց դա չի նշանակում, որ քննիչի որոշմամբ բանկային տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ, չի կարելի այդպիսի բան անել: Խնդիներ կառաջանան միջազգային և տեղական ներդրումների համար: Գումարը պետք է լինի ապահով, վստահելի, բաց պետք է միևնույն ժամանակ գաղտնիությունն ապահովվի: Միջազգային ներդրողները գնում են այն տեղերը, որտեղ վստահելիությունից բացի նաև գաղտնիությունն է ապահովված»,- մանրամասնեց նա

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք կառավարությունը ռիսկերը չի հաշվարկել, Արթուր Խաչատրյանն ասաց.

«Շատ հաճախ դժավարանում եմ հասկանալ, թե կառավարությունն ինչ տրամաբանությամբ է որոշումներ կայացնում, լինի դա կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություն, լինի դա բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարել, լինի դա Ամուլսարի շահագործում: Թող ֆինանսական համակարգի ներկայացուցիչներն արձագանքը լսեն, թող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արձագանքը լսեն, մարդն ամբողջ կյանքում բանկային համակարգում է աշխատել: Դեպի դժոխք տանող ճանապարհը կազմված է լավագույն մտադրություններից, գուցե մտադրությունը դրական է, բայց հետևանքը կարող է շատ տխուր լինել»,- նշեց նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ կառավարության կողմից ընդունված փոփոխությունների նախագծով որոշում է կայացվել վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սուբյեկտային սահմանափակումը (մեղադրյալ և կասկածյալ) և սահմանել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և վերը հիշատակված տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:

Հեղինակ Անի Գևորգյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company