ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վրա՝ Մեծ Բրիտանիայի PR ընկերությունը վնասում է իր հեղինակությանը

11 Մարտ 2026

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հետո, փորձում են հայկական Սփյուռքը չեզոքացնել, ինչը նրանց կողմից Հայաստանը նվաճելու վերջին քայլն է։ Ե՛վ Ալիևը, և՛ Էրդողանը գոհունակությամբ են ընդունում Հայաստանում գործող հնազանդ ռեժիմը և չեն ցանկանում, որ Սփյուռքը խոչընդոտի իրենց հակահայկական ծրագրերին:

2026 թվականի մարտի 2-ին հասարակայնության հետ կապերի (PR) Apollo Strategic Communications (ASC) լոնդոնյան ընկերությունը հարձակվեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) վրա՝ գաղտնի հուշագիր ուղարկելով ամերիկյան լրատվամիջոցներին՝ «Հայկական սփյուռքը բարձրաձայնում է Ռուսաստանի շահերը Կապիտոլիումում» վերնագրով։ ASC-ն կապեր ունի Ադրբեջանի և նրա Կասպից ծովի նավթային գործընկերների հետ։ Ընկերությունը գրանցված է Մեծ Բրիտանիայի ընկերությունների պալատի գրանցամատյանում՝ որպես «հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության գործունեությամբ զբաղվող ընկերություն»։ Վերջին տարիներին այն մի քանի անգամ անվանափոխվել է՝ Apollo Public Relations Limited (2009 թվականի օգոստոսի 13 – 2014 թվականի օգոստոսի 29) և Red Public Relations Limited (2008 թվականի ապրիլի 14 – 2009 թվականի օգոստոսի 13)։

ASC-ն իր հուշագրում տարածում է կեղծիքներ և ապատեղեկատվություն՝ պնդելով, որ «ԱՄՆ վարչակազմի ջանքերը [Հայաստանում]… բախվում են ազդեցիկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի՝ ԱՄՆ-ում ամենամեծ հայկական կազմակերպության դիմադրությանը և ընդդիմությանը, որը, ըստ Կապիտոլիումի որոշ շրջանակների, փորձում է խաթարել Կոնգրեսում ընթացող խաղաղության գործընթացը։ ANCA-ին մեղադրում են մոսկվամետ ուժերի հետ համագործակցության մեջ՝ միաժամանակ հանդես գալով Հայաստանի ազգային շահերի դեմ՝ աջակցելով ռուսական դիրքորոշումներին և ապատեղեկատվություն տարածելով, հաճախ բառացիորեն, ամերիկյան հաստատությունների սրտում»: Հուշագիրը դատապարտում է «ANCA-ի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Հայ Առաքելական եկեղեցու կրքոտ պաշտպանության» համար»: Հայ Դատի հանձնախումբը և Սփյուռքը դեմ են կեղծ խաղաղությանը, այլ ոչ թե իրական խաղաղությանը, և դեմ չեն Հայաստանի ազգային շահերին: Ընդհակառակը, նրանք ցանկանում են պաշտպանել Հայաստանը Փաշինյանի անվերջ զիջումներից Ալիևին, որոնք կարող են հանգեցնել հայրենիքի կործանման:
Կցանկանայի ընդգծել ASC-ի հուշագրի մի քանի խնդրահարույց կողմերը.

1. Ընտրությունների ժամկետը. հուշագրում ուղղակիորեն հղում է կատարվում «Հայաստանում կարևորագույն համընդհանուր ընտրություններին»՝ ակնարկելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար, որ վարչապետ Փաշինյանը մնա իշխանության գլուխ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

2. PR միջոցի անսովոր ընտրություն. Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վճարում Վաշինգտոնում գործող հասարակայնության հետ կապերի և լոբբիստական ընկերություններին: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ այս հարցակողական հոդվածն ամերիկյան լրատվամիջոցներում տարածվում է լոնդոնյան ընկերության, այլ ոչ թե Վաշինգտոնում գործող ընկերությունների կողմից, որոնց Ադրբեջանն ամեն տարի մեծ գումարներ է վճարում լոբբինգի և PR-ի համար: Սա, փողի վատնում է և ապտակ Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում վարձված PR ընկերություններին:

3. ASC-ի կողմից լրագրողներին առաջարկված աղբյուրները. ASC-ն առաջարկել է չորս անձանց անուններ, որոնք «պատրաստակամ են ուրախությամբ տրամադրելու լրացուցիչ նյութեր և տեղեկություններ»։

– Անանուն ավագ աշխատակից՝ ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում (Կոնգրեսի հանձնաժողով)։ ANCA-ն պետք է պարզի՝ արդյոք այս անձը Կոնգրեսում աշխատելիս վճարումներ է ստանում որևէ օտարերկրյա ընկերությունից, որը կապ ունի Ադրբեջանի հետ։ Եթե այո, ապա նրան պետք է ազատել աշխատանքից։

– «Մարիա Կարապետյան, Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ»։ Մարիային պետք է հարցաքննել՝ արդյոք նա համագործակցել է օտարերկրյա լոբբիստական ընկերության հետ՝ հայկական կազմակերպության դեմ՝ դրա դիմաց հնարավոր փոխհատուցում ստանալով։

– «Նժդեհ Հովսեփյան՝ հարգված մտավորական և պատմաբան, որը կարող է խոսել Հայ դատի հանձնախմբի և Հայաստանում ռուսամետ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) միջև եղբայրության, ինչպես նաև ՀՅԴ-ի և Ռուսաստանի միջև առկա կապերի մասին»։ Նա թվարկել է Փաշինյանի կառավարությունում զբաղեցրած մի քանի պաշտոններ իր «Լինկեդին»-ի էջում։

– «Գարո Փայլան՝ «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի Եվրոպական ծրագրի հրավիրված հետազոտող, որը պատրաստ է առանց անունը նշելու խոսել հայկական քաղաքականության, ռուսական միջամտության գործողությունների, ինչպես նաև ANCA-ի կապերի մասին մոսկովամետ դերակատարների հետ»։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Փայլանը հակասեց ASC-ին, երբ X հարթակում գրեց. «Ուշադրությունս գրավեց այն հանգամանքը է, որ իմ անունից լրագրողներին ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ թույլատրել։ Ես հանդես եմ գալիս հրապարակայնորեն և շփվում լրագրողների հետ, իսկ իմ կարծիքները լայնորեն հայտնի են»։

4. FARA-ի հնարավոր խախտում. ASC-ի հուշագիրն ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկվել է ոչ թե ամերիկյան, այլ բրիտանական հասարակայնության հետ կապերի ընկերության կողմից՝ հնարավոր է՝ փորձելով շրջանցել ԱՄՆ-ի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» (FARA), որը պահանջում է, որ ԱՄՆ-ում օտարերկրացիների անունից գործող ընկերությունները գրանցվեն Արդարադատության նախարարությունում: Սա կարող է համարվել ամերիկյան օրենքի խախտում:

5. ASC-ի կողմից արձագանքի բացակայություն. անցած շաբաթ ես մի քանի էլեկտրոնային նամակներ ուղարկեցի ASC-ին՝ խնդրելով ընկերությանը՝ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ ANCA-ի վերաբերյալ, ինչպես խոստացված էր հուշագրում, սակայն ASC-ն չպատասխանեց: Նման ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը կարող է միայն հանգեցնել նրան, որ հասարակայնության հետ կապերի ընկերությունն ինքն իր դեմ իրականացնի բացասական PR:

6. Առևտրային կապեր Ադրբեջանի հետ. Apollo-ի մայր ընկերությունը՝ RSK Group-ը, ունի ամբողջությամբ իրեն պատկանող ընկերություն՝Azerbaijan Environment and Technology Centre Ltd (AETC), որը գործում է երկրի ներսում և իրականացնում է նախագծեր Կասպյան տարածաշրջանում, ինչը վկայում է նրա երկարաժամկետ առևտրային գործունեության մասին Ադրբեջանում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պետք է դիտարկի ASC-ի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ կազմակերպության մասին կեղծ և զրպարտիչ հայտարարություններ տարածելու համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company