ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Հայն է հայի և Հայոց պետականության պաշտպանը

21 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված հանրահավաքում

Սիրելի՛ հայրենակիցներ

Արդեն 28 տարի է, ինչ մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց պետականությունը վավերական իրականություն է:

1920-ին ընդհատված մեր անկախության երթը նորոգվեց 1991-ին՝ անսպառ հպարտության և միաժամանակ պատասխանատվությունների, հանձնառությունների, պայքարի ու արարումի նոր հանգրվան դառնալով յուրաքանչյուր հայի համար՝ լինի Հայաստանում, թե` Սփյուռքում։

Վերանորոգված անկախության տարեդարձը միմյանց շնորհավորելու, հպարտանալու, ձեռքբերումներն արժևորելու հրաշալի առիթ է և միևնույն ժամանակ` բացթողումներն ու ձախողումներն անաչառ վերլուծելու, դրանք շտկելու և լուծումներ գտնելու հերթական փուլ։

Աշխարհաքաղաքական ու ներքին բազմաթիվ մարտահրավերներով խիտ`անցնող 28 տարիներին, բնականաբար, ունեցել ենք խոշոր, ես կասեի՝ պատմական ձեռքբերումներ: Անշուշտ, ազատագրված Արցախն այդ շարքում առաջիններից է։ Արցախի Հանրապետության գոյության փաստը՝ պետականության իր բոլոր ինստիտուտներով, մի իրողություն է, համահայկական նվաճում, որի հետ, անգամ միջազգայնորեն հաշվի չնստել անհնար է: Այդ հաղթանակը գին ունի, այդ հաղթանակը նվաճել ենք համազգային աննահանջ նվիրումի և մեր ժողովրդի հերոսների արյան ու սխրանքների գնով։ Այդ հաղթանակի հետագա ամրագրումն ու միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր համազգային օրակարգի առաջնահերթությունը, որն ամեն բանից առավել համազգային միասնականություն է պարտադրում։

Քիչ չեն մեր հպարտությունը սնող նաև այլ ձեռքբերումները։ Անցնող 28 տարիների ընթացքում ստեղծվել և ամրապնդվել են մեր անկախ պետականության ինստիտուտները։ Կամավորական ջոկատների հենքի վրա ձևավորվել և կայացել է հայոց հաղթանակած բանակը, որն այսօր մեր գոյության թիվ մեկ երաշխավորներից է։ Անցնող շրջանում բարեփոխել ենք Սահմանադրությունը, անցում կատարեցինք կառավարման խորհրդարանական համակարգի և այլն: Որոշակի ձեռքբերումներ ունենք տնտեսության մի քանի ճյուղերում։ Քիչ չեն նաև մեր ստեղծագործ ժողովրդի անհատական հաղթանակները գիտության, մշակույթի ոլորտներում։

Սիրելի’ հայրենակիցներ, ինչպես խոսքիս սկզբում ասացի, անկախության օրը միայն միմյանց շնորհավորելու և ձեռքբերումների մասին խոսելու համար չէ, պետք է խոսենք նաև մեր չարածների և սխալների, նաև` շարունակվող սխալների մասին:

Անցնող 28 տարիներին, անշուշտ, մեր պետությունն անցել է բարդ ու դժվարին ուղի։ Դիմագրավել ենք մարտահրավերներ, որոնց մի մասը եղել են օբյեկտիվ, սակայն ունեցել ենք նաև բացթողումներ ու սխալներ, որոնք կարող էին չլինել, եթե դրսևորվեր բավարար քաղաքական կամք, եթե կարողանայինք համազգային շահը վեր դասել խմբային կամ անձնական շահից:

Անցած 28 տարիների ընթացքում մենք չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար պետական և արդյունավետ կառավարման համակարգեր, և ամենակարևորը` չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել և համախմբել հայ ժողովրդին, ստեղծել ազգային պետություն:

Հենց այս էր պատճառը, որ հազարավոր մեր հայրենակիցներ 2018-ին ապրիլին դուրս եկան փողոցներ։ Հանրային պահանջը հստակ էր և այլընտրանք չունեցող: 2018 թ. իշխանափոխության արդյունքում մեր հասարակությունը արդարացիորեն նոր և կտրուկ փոփոխությունների պահանջներ ներկայացրեց նոր իշխանություններին, և շուրջ մեկ տարի առաջ հենց այստեղ` մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշակոթողի առջև, նոր վարչապետը խոստացավ կառուցել Արամի երազած Հայաստանը, նա խոստացավ շարունակել Արամ Մանուկյանի առաքելությունը, խոստացավ լինել արժանի Արամ Մանուկյանին և գործել այնպես, որ ամեն անգամ, անցնելով այստեղից, կարողանա ուղիղ նայել Արամի աչքերի մեջ:

Սիրելի’ հայրենակիցներ, ես այսօր ուզում եմ ուղիղ հարց տալ ձեզ` սա՞ էր Արամի երազած Հայաստանը. Հայաստան, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները (չկառուցելով ավելի լավը կամ նորը), Հայաստան, որտեղ իշխանությունների կողմից անխնա յուրացվում է դատական համակարգը, Հայաստան, որտեղ իշխանությունների քմահաճույքով մարդը կարող է մի գիշերվա մեջ դառնալ ազգային դավաճան կամ, հակառակը, դավաճանից վերածվել ազգային հերոսի, Հայաստան, որտեղ իշխանությունների հրահրած հասարակական անվստահությունն ու ներքին անկայունությունը երկիրը նետում են ծանր ճգնաժամի մեջ, իսկ հանրության շրջանում ձևավորված ներքին ատելությունը, հասարակական բևեռացումը գնալով դառնում են վտանգավոր:

Այս ամենի արդյունքում օրեցօր անհույս է դառնում խոսելը այդքան բաղձալի առաջընթացի և վերելքների, այդքան երազած տնտեսական հեղափոխության և լայնածավալ ներդրումների, հարուստ և բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր կառուցելու մասին:

Սիրելի’ հայրենակիցներ, մենք այսօր` այս տոնական օրը, այս կարևոր վայրում հայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում, սա այն երազանքի Հայաստանը չէ, որ Արամն էր ուզում: Արամի երազած Հայաստանը իրավական, սոցիալական, ազգային արժեքների վրա հենված հզոր Հայաստանն է, Արամի երազանքը հայության համախմբումն էր, Արամի երազանքը ոչ թե անցյալի մղձավանջում մնացող Հայաստանն է, այլ ներկայի և ապագա հզոր Հայաստանն է:

Մենք ասում ենք` անցյալը ջնջելով, նորը չես կառուցի, անցյալը՝ լավ կամ վատ, բոլորինս է, անցյալի սխալներից պետք է դասեր քաղել` այն չկրկնելու համար, պետք է նայել առաջ, այսօր պետք է գործել ոչ թե հանուն անցյալի իբր մաքրագործման, այլ հանուն ներկայի և ապագայի, մենք պետք է նաև արժևորենք մեր անցյալի փառավոր էջերը, մեր նորագույն պատմության ձեռքբերումները, որոնք շարժիչ ուժն են մեր հետագա վերելքների համար:

Չկան հին ու նոր Հայաստաններ, կա մեկ Հայաստան, կա Հայաստանի Առաջին հանրապետություն և նրա իրավահաջորդ` ներկայիս հանրապետությունը, և ամենակարևորը` կա ապագայի Միացյալ Հայաստանը:

Ես այս խոսքերն ասում եմ մեր հազարավոր հայրենակիցների անունից, ասում եմ` իբրև հայոց պետականության ծնունդն իրականացրած քաղաքական ուժի` Դաշնակցության ներկայացուցիչ, իբրև քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատասխանատվություն է կրում մեր պետականության այսօրվա և վաղվա համար։

Մենք տեսնում ենք երկրի բնականոն զարգացման ընթացքը կասեցնող սպառնալիքները, մենք տեսնում ենք երկրի անվտանգային համակարգին ուղղված մարտահրավերները, մենք անհանդուրժելի ենք համարում մեր ինքնությունը խարխլող արշավանքը մեր ազգային ինստիտուտների և արժեքների դեմ, արձանագրում ենք, որ երկրում տիրող հանրային անհամերաշխության մակարդակը ուղիղ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, մենք գիտակցում ենք, որ պետության զարգացման հայեցակարգային ծրագրերի բացակայությունը երկիրը տանում է ցնցումների և անկանխատեսելիության ճանապարհով։ Մենք պարզապես իրավունք չունենք և չենք կարող սոսկ այս իրավիճակի արձանագրողը լինել։

Հետևաբար`մեր երկրի ներքին կայունությունը, սահմանների անառիկ պաշպանությունը, հասարակական համերաշխության ապահովումը, երկրի Սահմանադրությունը ոտնձգություններից զերծ պահելը, իրավական և սոցիալական արդարության պահանջը շարունակում է լինել Դաշնակցության առաջնային օրակարգը, և սա է անկախության ու պետականության պահպանման, զարգացման և հզորացման գրավականը:

Ես եմ անկախության պաշտպանը, դու ես անկախության պաշտպանը, նա է անկախության պաշտպանը, մենք ենք անկախության պաշտպանը, հայն է հայի և Հայոց պետականության պաշտպանը:

Կեցցե՛ մեր անկախությունը, փա՛ռք անկախության նվիրյալներին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company