ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Լոս Անճըլըսի մէջ վարչապետ Փաշինեան հանդիպում ունեցաւ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի պատուիրակութեան հետ

24 Սեպտեմբեր 2019 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Լոս Անճըլըս իր պաշտօնական այցելութեան ընթացքին առանձնաբար հանդիպումներ ունեցաւ աւանդական երեք կուսակցութիւններուն ներկայացուցիչներուն հետ: Այս առթիւ «Հորիզոն»ի աւագ աշխատակից Սոնա Թիթիզեան կապուեցաւ ՀՅԴ-ի պատուիրակութիւնը գլխաւորող ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեանի հետ, որ զեկուցեց նշեալ հանդիպման մասին:

ՀՅԴ պատուիրակութեան մաս կը կազմէին Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչներ Աւետիք Իզմիրլեան եւ Գարմէն Օհանեան եւ Արեւմտեան ԱՄՆ-ի ՀՅԴ կառոյցի ներկայացուցիչներ: Հանդիպումը տեղի ունեցած է Կիրակի, 22 Սեպտեմբեր 2019-ին:

Վարչապետը նախ ողջունած է պատուիրակութեան անդամները, ապա յայտնած է. «ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կեանքում բաւական աշխոյժ դերակատարում է ունեցել եւ ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցութեան հետ, միշտ չէ, որ մենք համաձայնութիւն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետեւ այն հարցերը, որոնց վերաբերեալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթէ կան բազմաթիւ ռազմավարական բնոյթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի շատ ուրախ եմ այսօրուայ հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել եւ միշտ էլ պատրաստակամութիւն եմ յայտնել, որպէսզի այս շփումները շարունակուեն եւ նոր իմաստ ստանան»:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեան, իր հերթին, ողջունած է վարչապետն ու անոր ընկերացող պետական պատուիրակութիւնը, ապա բարձր գնահատած է անցնող տարուան տեղի ունեցած ժողովրդային շարժումը, որ միասնական ու արդար պոռթկումն էր հայ ժողովուրդի բոլոր խաւերուն, միեւնոյն ժամանակ պայծառ ապագայի եւ արժանապատուութեամբ ապրելու յոյս ներշնչող անկիւնադարձային իրագործում: «Այս շարժման կարեւոր հանգամանքներէն մէկը այն էր, որ ժողովուրդը ազգովին համախմբուեցաւ, միացաւ ու իր ձայնը բարձրացուց ազգային ու մարդկային արժէքներու վերակենդանացման ի խնդիր, բայց նաեւ կարեւորը այն է, որ այդ ազգային պահանջատիրական ձայնը մնայ միշտ համախմբուած, մեր ժողովուրդին մէջ չընդգծուին տարբերութիւններ, եւ մեր ազգը համախմբելու շարժառիթը երբեք մեր կիզակէտէն չկորսնցնենք», ըսած է Եագուպեան եւ կարեւորութեամբ շեշտած է բաժանարար գիծեր ստեղծելու վտանգէն զգուշանալը եւ մեր ժողովուրդին ամբողջական ներուժը օգտագործելը՝ յանուն մեր արդար դատին ու հայրենիքին անվտանգութեան, առանց թերագնահատելու օրէնքի ու սահմանադրութեան գերակայութիւնը:

Եագուպեան նաեւ մատնանշած է սփիւռքը յուզող հարցերը գնահատել՝ ըստ երկրին ու այնտեղ գործող հայ համայնքներուն տուեալներուն: Ան շեշտած է, որ պէտք չէ սփիւռքը դատել որպէս հայապահպանման եւ այդ ուղղութեամբ միայն աշխատանք տանող կառոյց, այլ հայապահպանումը սփիւռքին համար եղած է ու կը մնայ միջոց՝ ծառայելու մեր պահանջատիրական դատին ու հայրենիքին: Հետեւաբար այս ըմբռնումով հարկ է վերաբերիլ սփիւռքին հետ, որպէսզի հասնինք ոչ թէ պարզ գործընկերութեան, ինչպէս վերջերս յաճախ կը հնչեցնեն ոմանք, այլ պէտք է հասնինք իսկական հայոց աշխարհի ստեղծման, որուն մէջ նաեւ սփիւռքը, իր ժողովուրդով եւ կառոյցներով, ներկայ ու մասնակից ըլլայ:

Բիւրոյի անդամը իր խօսքի աւարտին անդրադարձած է Դաշնակցութեան շերտաւորուածութեան մասին տարձայնուող լուրերուն, եւ յայտնած է, թէ այս մէկը թիւրըմբռնում է եւ սխալ որակում Դաշնակցութեան կառուցուածքին մասին: Ան բացատրած է Դաշնակցութեան ապակեդրոն գործելաոճը, բայց նաեւ շեշտած է, թէ ան ունի գաղափարական ըմբռնումներու եւ սկզբունքներու կեդրոնացում, որ խարսխուած է իր կազմակերպական կառոյցին մէջ ամէնուր: «Իր գաղափարական կեդրոնացումով Դաշնակցութիւնը մէկ է, միշտ ալ մէկ կը մնայ եւ երբեք չի կրնար շերտաւորուիլ: Շփոթելը ապակեդրոն գործելաոճին, այլակարծութեան եւ շերտաւորման միջեւ՝ սխալ մօտեցում է, որ վերջերս, ցաւօք սրտի, տարբեր-տարբեր պատճառներով կը շահագործուի», ըսած է Եագուպեան:

Աւարտին խօսք առած են ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչներ Աւետիք Իզմիրլեան եւ Գարմէն Օհանեան, որոնք զեկուցած են համայնքի իրավիճակին մասին:

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company