Բակո Սահակյանը ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը
27 Սեպտեմբեր 2019 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, եւ մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի եւ նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Հիշեցնենք, որ պատվիրակությունն Արցախ է այցելել ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն